Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փարաքար համայնքի բիոլճակը անմխիթար վիճակում է

SOCIETY

Տարածաշրջանում առաջին ոչ դասական ձևով կառուցված այս մաքրման կայանը վնասներ կրեց, երբ այն վերցրին համայնքապետարանից:

Փարաքար համայնքի բիոլճակն այժմ անմխիթար վիճակում է: Մասնագետների պնդմամբ՝  տարածաշրջանում առաջին ոչ դասական ձևով կառուցված այս մաքրման կայանի մի շարք կոնստրուկցիաներ բացակայում են. կամ քայքայվել են կամ կողոպտվել: Մինչդեռ բիոլճակը համայնքային կեղտաջրերի մաքրման գործընթացում ունի մեծ նշանակություն: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Ջինջ» ինժիներա-խորհրդատվական ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը նկատեց՝ բիոլճակը լուրջ վնասներ կրեց, երբ 2017-ին վերցվեց համայնքապետարանից և մնաց անտերության մեջ:

 

Նշենք, որ 2010 թվականին Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ-ի Փոքր  դրամաշնորհների ծրագիրն աջակցել է Փարաքար համայնքի նախաձեռնությանը` կայանի ստեղծման հարցում՝ որպես  կեղտաջրերի մաքրման նորարարական, համեմատաբար էժան միջոցի, որի շնորհիվ նախատեսվում էր կանխել կեղտաջրի անվերահսկելի հոսքը ոռոգման ցանց:

Ծրագրի շրջանակներում կառուցվելեն 800 մետր երկարությամբ կոյուղու կոլեկտոր և կենցաղային կեղտաջրերի մաքրման կենսաբանական լճակներ: Կենցաղային կեղտաջրերի մաքրման ներդրված տեխնոլոգիան հարմարեցվել է հայաստանյան պայմաններին, ինչը թույլ է տալիս ապահովել կենցաղային կեղտաջրերի մաքրում՝ ոռոգման ջրի որակի ստանդարտներին համապատասխան: Սակայն այսօր Փարաքար համայնքում գտնվող բիոլճակն անմխիթար վիճակում է, և մասնագիտական հաշվարկների համաձայն՝ այս պահին միայն կայանի վերակառուցման համար  պետք է 70 միլիոն դրամ, որոշակի գումար էլ անհրաժեշտ է կոյուղու համար: ԷդուարդՄեսրոպյանից հետաքրքրվեցինք՝ բնապահպանականի՞նչնշանակությունունիբիոլճակը: Նա պատասխանեց. 

«Համայնքային կեղտաջրերի մաքրումն ունի երկու կարևոր նպատակ. առաջինը՝ համայնքի տարածքի սանիտարական վիճակը դրա շնորհիվ կարգավորվում է, և նվազում է համաճարակների ռիսկը: Մինչ լճակի ստեղծումն ամբողջ տարածքը՝ դպրոցը, փողոցները, մարզահրապարակը և գյուղատնտեսական նշանակության հողատարածքները լցված էին կեղտաջրերով և դրանց բերած աղբով: Մոտ 100 հեկտար տարածք դեկրետացվել էր: Կայանի ստեղծումից 1.5 տարի հետո 60 հեկտարը վերականգնվել էր: Սա գյուղատնտեսական, սանիտարա-հիգիենիկ, առողջապահական, սոցիալական, կլիմայի կարգավորման, սննդի անվտանգության խնդիրներին վերաբերվող հարց է: Երկրորդ կարևոր նպատակը ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործումը, խնայողությունն է: Կարելի է ասել՝ տարածաշրջանում առաջին ոչ դասական ձևով կառուցված կայանն է: Մեր նպատակը լուծումներ գտնելն էր, որ այդ մաքրումն իրականացվի էկոնոմիկ եղանակով, դասական տարբերակով մաքրումն ավելի մեծ գումարներ և հմուտ աշխատակազմ է պահանջում: Հետաքրքրվեցինք՝ այս պահին ի՞նչ ռեսուրսներ են պետք կայանը վերականգնելու համար: Էդուարդ Մեսրոպյանը պատասխանեց. «Կայանն աշխատել է մոտ 2 տարի և տվել է ավելի լավ արդյունքներ, քան նախատեսված էր: Մաքրման արդյունքում ստացված ջուրն օգտագործվում էր ոռոգման համար: Բացի դա մաքրված կեղտաջուրը որոշակի նյութեր էր պարունակում, որոնք ծառայում են որպես պատվաստանյութ: 2017-ին բիոլճակը հանձնվեց, այսինքն՝ վերցվեց համայնքապետարանից և մնաց անտերության մեջ, լուրջ վնասներ կրեց: Կարևոր կոնստրուկցիաներ բացակայում են, չգիտեմ քայքայվել են, թե՞ կողոպտել են, բայց կայանը հիմա անմխիթար վիճակում է: Այս պահին միայն կայանի վերակառուցման համար պետք է 70 միլիոն դրամ, որոշակի գումար էլ պետք է կոյուղու համար: Պետք է գիտակցել, որ որքան ժամանակ անցնի, այդքան այս գումարն ավելանալու է»:

Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշեց, որ 2017-ին համայնքի պարտադրել են բիոլճակը հանձնել կառավարութանը՝ մասնավորապես Ջրային տնտեսության պետական կոմիտեին: Դրանից հետո էլ բիոլճակը մատնվել է անտերության: Հարցին՝ ի՞նչ վիճակում է հիմա բիոլճակը և ինչպե՞ս է այս խնդիրը ազդել համայնքի վրա, Սամվել Վարդանյանը պատասխանեց.

«Համայնքի կյանքը չի փոխվել, այլ դաժանացել է: Մենք այդ բիոլճակը 2 տարի առաջ շահագործում էինք, կեղտաջրերը մաքրում, դարձնում ոռոգման ջուր և տալիս բնակիչներին: Մեզ պարտադրեցին. կայանը հանձնեցինք կառավարությանը: Ասացին, որ պետք է լինի միայն մեկ օպերատոր: Օպերատորը՝ «Վեոլիա Ջուրը», ջրամատակարարումը վերցրեց, իսկ ջրահեռացումը՝ ոչ: 2017 թվականի ապրիլին մենք հանձնեցինք այն ՀՀ կառավարությանը՝ մասնավորապես Ջրային տնտեսության պետական կոմիտեին: Դեռ 2017 թվականից մենք սկսել ենք գրություններ ուղարկել՝ զգուշացնելով, որ դա գործող մեխանիզմ է և պետք է շարունակի գործել: Հիմա վիճակն այնպիսին է, որ 70 միլիոն դրամ է անհրաժեշտ, և ամեն օր վիճակն ավելի է վատանում»: Հարցին՝ այս խնդրի համար դիմե՞լ եք նոր իշխանոթյուններին, եթե այո, ապա ի՞նչ պատասխան եք ստացել, Փարաքար համայնքի ղեկավարը պատասխանեց. «2016 թվականից մինչև հիմա ինչքան վարչապետ եղել է, դիմել ենք, դիմել ենք նաև բոլոր մարզպետներին: Առաջին օրվանից մենք ասել ենք մի արեք նման բան, ներկայացրել ենք սպասվող հետևանքները, մեզ ասել են՝ հանձնեք և վերջ: Ի՞նչ պատասխան կարող են տալ: Ես ասացի՝ գոնե վերադարձրեք այնպես, ինչպես հանձնել ենք: Այդ պարագայում կկարողանանք գումար նախատեսել ամսական աշխատանքի համար՝ 600-700 հազար դրամ: Մինչև հիմա էլ ոչ մի բան չեն անում: Փոփոխությունը միայն այն էր, որ կառավարությունը որոշեց հետ վերադարձնել համայնքին, բայց այդ վիճակով մենք չենք ուզում ընդունել: Մենք դիմել ենք և՛ պարոն Փաշինյանին, և՛ մեր մարզպետին: Առանց գումար տրամադրելու վերցնենք կայանը ու ի՞նչ անենք. համայնքn այդքան հնարավորություն չունի»:


Տեղեկացնենք՝ Հայաստանի համայնքների միությունը կազմակերպել է Փարաքարի մաքրման կայանի վերանորոգման համար միջոցների հավաքման արշավ՝ լրացնելու համայնքի սահմանափակ միջոցները։ Համայնքին օգնել ցանկացողները արշավին կարող են միանալ հետևյալ հղմամբ:

Ասպամ Փարսադանյան

 
 
 
 
 
 
 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal