Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նա­խա­գա­հի քա­ղա­քա­կան կար­գա­վի­ճակն սկսում է ուժե­ղա­նալ. ո՞րն է քա­ղա­քա­կան խան­դի պատ­ճա­ռը

POLITICS

ՀՀ վարչապետի և նախագահի հարաբերությունները՝ պայմանավորված մի շարք դրվագներով ու իրադարձություններով, հատկապես վերջին շրջանում քննարկումների առիթ են դառնում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը դեռ չի շտապում այդ հարաբերությունները դիտարկել հնարավոր հակասության տիրույթում, բայց մատնանշում է քաղաքական խանդի նախնական տարրերի մասին:

Մինչ այդ տարրերին անդրադառնալը, «Փաստի» հետ զրույցում նա ընդգծեց, որ վերոնշյալ դրվագներն իրենց առանձին պատասխաններն ունեն, և դրանք մեկ հարթության մեջ դիտարկելն ու մեկ հետևություն անելը ճիշտ չէ:

«Օրինակ, նախագահի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածուին կազմակերպված ձևով դեմ քվեարկելը ոչ այնքան վարչապետ-նախագահ հարաբերությունների մասին է վկայում, այլ նրա, որ իշխող քաղաքական ուժը ցանկանում է ՍԴ դատավորի պաշտոնում տեսնել իր համար ցանկալի թեկնածուին: Կոնկրետ այդ դեպքով չենք կարող ասել, որ հակասություն կա: Ինչ վերաբերում է Արցախում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին նախագահին չհրավիրելու հանգամանքին, ապա դա, իհարկե, միտումնավոր էր: Պարզապես սա այլ կտրվածքով կարող ենք դիտարկել. ըստ վարչապետի, արձանագրային տեսակետից այնտեղ նախագահն անելիք չուներ: Եթե մարդուն հրավիրում ես, ապա, հասկանալի է, որ նա չէր կարող նստել շարքային գործիչների կողքին, ինչպես ԱԺ նախագահը նստեց, որն ԱԽ անդամ չէր, բայց որպես թիմի անդամ՝ հրավիրվել էր վարչապետի կողմից: Նախագահի դեպքում դա մի քիչ սազական չէր լինի: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ վարչապետը միշտ ընդգծված նշում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը որոշվում է վարչապետի կողմից, իսկ եթե նախագահը մասնակցեր ԱԽ նիստին, ապա նախագահի քաղաքական կարգավիճակն էր բարձրանում, ինչը, ենթադրում եմ, դուր չէր գա վարչապետին»,-նշեց քաղտեխնոլոգը: 

Այդուհանդերձ, նախագահի և վարչապետի հարաբերությունների մեջ մեր զրուցակիցը փոփոխություն է նկատում. «Վարչապետի կողմից ինչ-որ չափով որոշակի սառնություն ենք տեսնում նախագահի նկատմամբ: Դա կապված է նախագահի բարձր վարկանիշի հետ, որն, ի տարբերություն վարչապետի վարկանիշի, անկում չի ունենում: Բացի այդ, միջազգային տարբեր հարթակներում նախագահի նկատմամբ ավելի բարյացակամ վերաբերմունք կա: Այդ հարաբերությունների սառնությունը, իհարկե, կարող է վերածվել հակասության, բայց այս պահի դրությամբ դեռ նման որակում չէի տա»:

Խոսելով գրեթե մեկ տարի առաջվա հարաբերությունների մասին՝ նա հավելեց. «Այն ժամանակ շարժումը ղեկավարողի և նախագահի միջև բարիդրացիական հարաբերություններ կային, որովհետև կար մեկ ուղղությամբ համընդհանուր գնալու գործողությունների նպատակ: Եվ, բնականաբար, այն ժամանակ շարժման ղեկավարին ու այսօր արդեն վարչապետին դա ձեռք էր տալիս: Բայց անցել է մեկ տարի, իսկ այն ժամանակ նորմալ գործընկերային հարաբերությունները իրավիճակային էին: Հիմա տեսնում ենք, որ գալով իշխանության՝ վարչապետը չի կարողանում իրականացնել այն սպասելիքները, որ ուներ հասարակությունը: Ըստ այդմ, նրա վարկանիշը, ի տարբերություն նախագահի, կտրուկ անկում է ունենում: Իհարկե, նախագահը չէր կարող նման խոստումներ տալ, նա չունի մեծ ու արմատական փոփոխություններ իրականացնելու լիազորություններ, որովհետև այդ պաշտոնն արարողակարգային է: Այդուհանդերձ, քանի որ մենք երկար ժամանակ նախագահական կառավարման համակարգ ենք ունեցել, բնակչության մոտ այդ երկու ղեկավարների գործունեության և վարկանիշների գնահատական է տեղի ունենում: Այդ գնահատականը հօգուտ նախագահի է: Բնականաբար, հօգուտ նախագահի վարկանիշային տարբերությունը իշխող քաղաքական թիմին այդքան էլ դուր չի գալիս»,-ասաց նա: Քաղտեխնոլոգը շեշտեց, որ իշխող թիմը, այսպես, թե այնպես, վարկանիշ չունի, ուղղակի վարչապետի վարկանիշն է տարածվում թիմի վրա:

«Իսկ երբ վարկանիշների տարբերությունն ավելի մեծանա, շատ հնարավոր է, որ վարչապետի և նախագահի հարաբերություններն ավելի սառեն: Սառնությունը կարող է ավելի ուժեղանալ, որովհետև իշխող քաղաքական թիմի մոտ, այսպես, թե այնպես, կարող են քաղաքական խանդի տեսարաններ առաջանալ՝ մտքում ունենալով այն, որ նախագահը կարող է միավորող դեր ունենալ հասարակության տարբեր քաղաքական, հասարակական խմբավորումների համար և դառնալ իրենց անուղղակի մրցակիցը: Նախագահի՝ արարողակարգային պաշտոնը իրավական կարգավիճակ է: Շատ դեպքերում քաղաքական կարգավիճակն ավելի ծանրակշիռ է, քան իրավականը: Նախագահը իրավական կարգավիճակով փոքր լիազորություններ ունի, բայց նրա քաղաքական կարգավիճակը սկսում է ուժեղանալ»,-եզրափակեց Ա. Բադալ յանը՝ ընդգծելով, որ քաղաքական խանդի նախնական տարրերն արդեն ակնհայտ են:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer