Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ժամանակակից ծնողների 10 գլխավոր սխալները. սա պետք է հիշի յուրաքանչյուր ծնող

LIFE

Երբ ես մայր դարձա, կողքից միլիոնավոր խորհուրդներ էի լսում, թե ինչպես պետք է սիրեմ երեխաներիս, բայց ես երբեք դրանք չէի լսում, որովհետև քչերը գիտեն, թե ինչպես է պետք դաստիարակել ոչ միայն լսող, այլև երջանիկ երեխաների։ Ես ձեզ կոչ եմ անում այս հարցում պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա։ Ձեր գլխավոր առաջնահերթությունը պետք է դառնան երջանիկ, ոչ թե լսող երեխաները։ Դաստիարակության մեջ իմ հիմնական կանոնը հետևյալն է. «Պատրաստիր երեխայիդ ճանապարհի համար, սակայն նրանից մի խլիր ինքնուրույն այն անցնելու հնարավորությունը»։

10 սխալ, որ թույլ են տալիս ծնողները դաստիարակության մեջ։Image result for воспитание

Սխալ № 10. Դուք խոնարհվում եք ձեր երեխաների առաջ

Մեզանից շատերը փորձում են կատարյալ ծնողներ լինել։ Մեր երեխաները շատ ավելի լավ պայմաններում են ապրում, քան մենք ենք ապրել։ Մենք բավարարում ենք նրանց բոլոր քմահաճույքները, և երեխաները սկսում են մտածել, թե երկրագունդն իրենց շուրջն է պտտվում։ Եվ եթե հաջորդ անգամ հանկարծ չի ստանում իր ուզածը, շատ ծանր է տանում, շատ ավելի ծանր, քան հարևանի տղան, ում այդ ամենը չեն տալիս ծնողները։

Մենք չպետք է խոնարհվենք մեր երեխաների առաջ, մենք պետք է սիրենք նրանց։ Նրանք մեզ համար տիեզերքի կենտրոնն են, բայց իրենք դա չպետք է այդպես ընկալեն։Image result for воспитание

Սխալ № 9: Դուք ենթադրում եք, որ ձեր երեխաները իդեալական են

Շատ ծնողներ այսօր պատրաստ չեն իրենց երեխաների մասին որևէ բացասական կարծիք լսել։ Հենց որ ինչ–որ մեկը քննադատում է նրանց, անմիջապես բախվում է ծնողի բացասական վերաբերմունքին կամ նույնիսկ ագրեսիային։ Եթե ուսուցիչը ասում է ձեզ, որ ձեր երեխան իրեն լավ չի պահում և նեղացնում է համադասարանցիներին, ապա հետևություններ պետք է անել երեխայի մասին, այլ ոչ թե ուսուցիչների։

Սխալ № 8: Ձեր կյանքը ձեր երեխաներն են

Մենք հպարտանում ենք մեր երեխաներով։ Երբ իրենց մոտ ինչ-որ կարևոր բան է ստացվում, մենք ավելի երջանիկ ենք լինում, քան կլինեինք մեր սեփական հաջողությունների համար։ Բայց ամեն ինչ պետք է չափի մեջ լինի։ Դուք պետք է ունենաք ձեր սեփական կյանքը և ձեր հաջողությունները։ Եթե դուք ցանկանում եք, որ ձեր երեխան լիարժեք կյանք ապրի, ուրեմն՝ դուք էլ ձեր կյանքն ապրեք լիարժեք և նրա համար օրինակ ծառայեք։

Սխալ № 7: Դուք բոլոր որոշումները նրա փոխարեն եք ընդունում

Իհարկե, մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր երեխան վատ պատմությունների մեջ չընկնի։ Իհարկե, ուզում ենք, որ նա գովերգի մեզ նրա համար, որ մենք նրա համար ամեն բան անում ենք։ Խնդիրը, սակայն, այն է, որ այդպիսի երեխան չի կարողանում ինքնուրույն մտածել։ Մի որոշեք ձեր երեխայի փոխարեն, թե ինչ է նա անելու, ինչպիսին է նա լինելու կամ ով է նա դառնալու։ Սիրո այս արտահայտումը ձեր կողմից հաստատ նրան օգուտ չէ։

Սխալ № 6: Մրցութային դաստիարակություն

Յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան բոլորից լավը լինի, ավելի լավ սովորի, լավ սպորտային արդյունքներ ցույց տա։ Շատերը այնպես են տարվում դրանով, որ երեխան սկսում է ողջ կյանքը որպես մեկ անվերջանալի մրցույթ դիտարկել։ Ավելի լավ է սովորեցրեք երեխային, որ ամեն գնով ձեռք բերված հաղթանակը միակ բանը չէ, որ նշանակություն ունի։ Մարդուն բնորոշում են ոչ թե իր հաղթանակները, այլ նրա բնավորությունը։Image result for воспитание

Սխալ № 5 Դուք զրկում եք նրան մանկությունից

Որքան երջանիկ լինի ձեր երեխայի մանկությունը, այնքան ավելի երջանիկ մարդ նա կդառնա։ Ամենաճիշտ տարբերակը երեխային մանկությունից զրկելու նրան դասերով, պարապմունքներով, խմբակներով, օտար լեզուների ուսումնասիրությամբ, սպորտով ծանրաբեռնելն է։ Եվ դրան գումարած նաև ուզում ենք, որ նրանք մեզ տնային գործերում օգնեն։ Բայց չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրը մանկություն ունենալու իրավունք ունի։

Սխալ № 4: Դուք ուզում եք ունենալ «ճիշտ», այլ ոչ թե «իսկական» երեխա

Մի փորձեք փոխել ձեր երեխայի մեջ այն, ինչը ձեզ դուր չի գալիս։ Մի ստիպեք նրան դառնալ այն մարդը, որ դուք պատկերացնում եք ձեր երազանքներում։ Թող նա դառնա այն, ինչ ինքն է ուզում դառնալ։ Թող նա լինի այնպիսին, ինչպիսին որ կա իր էությամբ։

Սխալ № 3: Դուք մոռանում եք այն մասին, որ արարքները խոսքերից կարևոր են

Մենք բոլորս էլ ուզում ենք մեր երեխաների աչքերում կատարյալ երևալ։ Մենք գիտենք՝ որպեսզի նա խելացի և բարի մեծանա, մենք պետք է նրա համար օրինակ ծառայենք։ Բայց մենք մոռանում ենք, որ բարոյական խրատները աշխատում են միայն մի դեպքում. եթե մենք ինքներս ենք դրանց հետևում։Image result for воспитание

Սխալ № 2: Դուք դատում եք ծնողների մասին նրանց երեխաներով

Երբ դուք անդաստիարակ երեխա եք տեսնում, անմիջապես մտածում եք, թե նա լավ ծնողներ չունի։ Սակայն դա միշտ չէ, որ այդպես է։ Մենք երբեք չգիտենք, թե որքան են մյուս ծնողներն անհանգստանում իրենց երեխաների համար։ Դրա համար չպետք է նաև դատողություններ անենք և մեղադրենք։

Սխալ № 1: Բնավորության թերագնահատում

Ամեն երեխա իր բնավորությունն ունի և իր ներքին բարոյական կողմնացույցը։ Սրանք շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան ձեր բոլոր ջանքերը՝ նրան կատարյալ մարդ դարձնելու։ Մի փորձեք սովորեցնել նրան գրքերում գրված շաբլոններով։ Յուրաքանչյուրին հատուկ մոտեցում է պետք։ Կարևորը, ինչի մասին պետք է հոգ տանել, բնավորությունն է։ Միակ հնարավորությունը, որ պետք է տալ երեխային այն կոփելու համար, նրան ազատություն տալն է։ Մի թաքցրեք ձեր երեխային իրական աշխարհից։ Թող ձեր սերը նրա համար բանտ չդառնա։

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer