Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կո­պիտ դար է, կո­պիտ բար­քեր». հե­ղա­փո­խա­կան ռո­ման­տի­կան ավարտ­վեց

POLITICS

Նախօրեին տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին ԶԼՄ-ները գրում էին վերջին օրերին, նույնիսկ՝ շաբաթներին։ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել, բացի այդ՝ քննիչը դիմել է վարչապետին՝ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու համար։

Հետհեղափոխական Հայաստանում կոռուպցիոն բացահայտումների մասին շատ ենք լսել, մեր ականջները, կարելի է ասել, վարժվել են նմանօրինակ լուրերին։ Սակայն այս դեպքն արտառոց է։ Նախ՝ Սանասարյանը սկզբունքորեն չի ընդունում մեղադրանքը՝ այն համարելով շինծու։ Ավելին՝ երեկ ՊՎԾ պետը ֆեսբուքյան իր էջում գրել է, թե Քենեդու սպանության մեջ իրեն կասկած ելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապելը։

Հաջորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ հեղափոխությունից հետո Դավիթ Սանասարյանն ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Մեր հասարակությունը սովորել էր կոռուպցիան նույնացնել բացառապես հին համակարգի հետ, ու արտառոց, նույնիսկ անսովոր է լսել, որ դրա մեջ մեղադրվում են նոր իշխանության ներկայացուցիչները, սկզբում՝ առողջապահության փոխնախարարը, իսկ հիմա՝ ավելի բարձր պաշտոնյա։

Եվ վերջապես՝ Դավիթ Սանասարյանը ոչ միայն Փաշինյանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյա է, այլ՝ հեղափոխության առաջնորդներից, սիմվոլներից մեկը, ու հիմա հասարակությունն օբյեկտիվորեն կարող է մտածել, որ ամենևին էլ «ամպոտ» չեն այն մարդկանց ոտքերը, որոնք տարիներ շարունակ կուրծք էին ծեծում հրապարակներում և ընդդիմադիր այլ հարթակներում։

Ինչևէ, ԱԱԾ հաղորդագրությունից ու Դավիթ Սանասարյանի հայտարարությունից հետո երկրում ստեղծվել է միանգամայն նոր քաղաքական իրավիճակ, ինչը տեսանելի է անգամ սոցիալական ցանցերում։ Հեղափոխության կողմնակիցները բաժանվել են երկու հակամարտ կողմերի (առնվազն երկու), որոնցից մեկը պահանջում է բանտ ուղարկել Դավիթ Սանասարյանին, մյուսը՝ տուն ուղարկել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին։ Սա իշխանության ներսում տիրող տրամադրությունների ուղղակի արտացոլումն է։ Իշխանության ներսում ակնհայտ թիմային բաժանումներ են տեղի ունենում, և յուրաքանչյուր բլոկը փորձում է ճիշտ դիրքավորվել իշխանական տիրույթում, իսկ ձևավորված թիմերը միմյանց ոչնչացման գործընթաց են սկսել:

Ի՞նչ է կատարվել իրականում։ Թերևս այս հարցն է այսօր ամենից շատ հետաքրքրում մեր հասարակությանը։

«Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի». սա է Դավիթ Սանասարյանի հայտարարության մեխը: Սանասարյանը փաստորեն ակնարկում է, որ ԱԱԾ-ն իր «գլխին սարքում» է, այլ խոսքով՝ նոր Հայաստանն ապրում է հին կանոններով:

Եթե Սանասարյանը ճիշտ է, ապա ստացվում է՝ կոռուպցիոն (կամ գուցե քաղաքական, անձնական և այլն) հետաքրքրություններ ունեն այլք, օինակ՝ ԱԱԾ պետն ու առողջապահության նախարարը, ու պետք է բարձրացվի նրանց իրավական ու քաղաքական պատասխանատվության հարցը: Այս դեպքում՝ վարչապետի քաղաքական գնահատականներն ու կադրային լուծումներն անհրաժեշտ են՝ ներիշխանական գզվռտոցը կանխելու համար: Սակայն հարցերն այսքանով չեն ավարտվում։ Եթե նոր Հայաստանում հնարավոր է քրեադատավարական խորթ մեթոդների կիրառումն անգամ յուրայինների հանդեպ, ինչի մասին ակնարկվում է, ապա չկա որևէ երաշխիք, որ նախկին համակարգի ներկայացուցիչների հետ կապված աղմկահարույց գործընթացները տեղի են ունեցել օրենքի տառին համապատասխան, մանավանդ, երբ հիշում ենք հայտնի գաղտնալսումների բովանդակությունը, որը, մեղմ ասած, բացահայտում է Նիկոլ Փաշինյանի թիմի գործի ու խոսքի կոնտրաստը։ Մյուս կողմից՝ եթե, ինչպես արդարացիորեն նշվում է, Դավիթ Սանասարյանի դեպքում պետք է հարգել անմեղության կանխավարկածը, ապա նույնը պետք է անել նաև Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, Սամվել Մայրապետյանի, «Սպայկայի» և այլ գործերի պարագայում։ Սակայն այդ դեպքերում իշխանությունները մեծ սիրով տուրք են տալիս «փողոցային» արդարադատությանը՝ փաստորեն կիրառելով երկակի ստանդարտներ։

Եթե ԱԱԾ քննությունն, այնուամենայնիվ, օբյեկտիվ է, ապա ստիպված ենք արձանագրել, որ՝ Սանասարյանի դեմքով հեղափոխության հարթակն անգամ մեկ տարի չդիմացավ կոռուպցիայի գայթակղությանը: Սակայն ինչպիսին էլ լինի իրականությունը, ինչ ելք էլ ունենա աղմկահարույց այս պատմությունը, այն ուղղակիորեն հարված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա հեղինակությանը։ Նոր իշխանությանը բնորոշ են դառնում հատկանիշներ, որոնք բնութագրական են նախկին համակարգի համար։ Սա նշանակում է, որ հարվածի տակ են հեղափոխության իդեալները, որոնց ֆետիշացումը Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական առաջնահերթությունն է։

Կարելի է վստահաբար արձանագրել, որ այս սկանդալով հեղափոխության ռոմանտիկ փուլն ավարտվեց, ինչի հետևանքով հասարակությունն այլևս «հալած յուղի» տեղ չի ընդունելու Փաշինյանի ու նրա թիմի ցանկացած հայտարարություն։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli