Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանական բանակի առասպելներն ու իրականությունը․ ռազմական բյուջեի առավելությունը ոչինչ չի ասում

SOCIETY

Զինվորական ստորաբաժանումներին սպառազինություններով եւ զինամթերքով հագեցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը կարելի է թերահավատորեն վերաբերել, քանի որ մարտական գործողությունների ելքը միշտ չէ, որ կախված է նորագույն սպառազինություններով բանակի հագեցվածությունից։ Այս երեւույթի մասին «Ֆակտխեբեր» կայքում հրապարակված «Ադրբեջանի բանակի առասպելներն ու իրականությունը» հոդվածում գրում է ադրբեջանցի լրագրող Զաուր Նասիրլին։

«Ես կուզեի ցրել առասպելն այն մասին, որ, ունենալով 2 միլիարդ դոլարի ռազմական բյուջե, մենք անկասկած, կջախջախենք Հայաստանը, որի ռազմական բյուջեն ընդամենը 528,7 միլիոն դոլար է։ Այն փաստը, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը մի քանի անգամ գերազանցում են Հայաստանի ռազմական բյուջեն, ցավոք, ոչինչ չի ասում։ Օրինակ, Թուրքիայի ռազմական բյուջեն 6 անգամ զիջում է Սաուդյան Արաբիայի սպառազինության ծախսերին, սակայն ոչ մեկի մտքով չի անցնում կասկածել, թե ում բանակն է ավելի ուժեղ եւ ավելի պրոֆեսիոնալ։ Ուժեղ բանակի գրավականը փողը չէ, այլ պրոֆեսիոնալիզմը, մարտունակությունը, զինվորների որակյալ պատրաստումը եւ նրանց մարտական ոգին։ Ինչը չես ասի Ադրբեջանի բանակի մասին, որտեղ մինչ այժմ թագավորում է «դեդովշչինան», իսկ զինվորների մարտական ոգին եւ նրանց պատրաստվածությունը գործնականում զրոյի վրա է։ Բանակում սարսափելի պայմանների պատճառով յուրաքանչյուրն ուզում է ցանկացած ճանապարհով խուսափել զինվորական ծառայությունից»,- ասվում է հոդվածում։

Իսկ ահա ինչ է այդ մասին ժամանակին գրել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան․ «Դիվանագետներն ու վերլուծաբանները կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում ղարաբաղյան գործընթացը դուրս կգա փակուղուց։ Ադրբեջանն այժմ չի կարող գրավել Ղարաբաղը։ Ռազմական տեսանկյունից նրանք ի վիճակի չեն անել դա։ Ես չեմ կարծում, որ նրանք կարող են գրավել հայերի կողմից վերահսկվող բարձունքները։ Դա շատ դժվար է»։

Բրայզայի նման է մտածում նաեւ ռազմական փորձագետ Յուսիֆ Աղաեւը, որը նշել է, թե «մարտերը կարող են տեւել մեկ կամ երկու ամիս, այսինքն այնքան ժամանակ, որքան մոր զինված ուժերը կարողանան պայքարել։ Եթե մարտերը ձգձգվեն, ապա կվերաճեն լայնամասշտաբ պատերազմի, որին մասնակցում են ոչ միայն բանակները, այլեւ հանրությունները։ Չեմ կարծում, որ ադրբեջանական հանրությունը այժմ պատրաստ է պատերազմի»։

Ինչպես Բրայզայի, այնպես էլ Աղաեւի հայտարարությունները հակառակն են ադրբեջանական ղեկավարության եւ ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարությունների։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իշխանությունները, սկսած նախագահ Ալիեւից եւ մինչեւ վերջին պաշտոնյան, չեն հոգնում կրկնել, որ ադրբեջանական բանակը «ամենահզոր բանակն» է տարածաշրջանում, որի համար դժվարություն չի ներկայացնի գրավել Ղարաբաղը եւ նույնիսկ Հայաստանը։ Սովորաբար շեշտը դրվում է սպառազինությունների այն հսկայական ծավալների վրա, որ գնում եւ արտադրում է Ադրբեջանը, ինչպես նաեւ ադրբեջանական զինվորների «պրոֆեսիոնալիզմի» վրա։ Ինչպես երեւում է ադրբեջանցի ժողովրդի մեծ բարեկամ Բրայզայի խոսքերից, որը լավ ծանոթ է երկրում իրական իրավիճակին, որտեղ նա դեսպան է եղել, իրականում ամեն ինչ այդպես չէ։

Իսկ ահա ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների համաձայն, ադրբեջանական հանրությունը պատրաստ է պատերազմի այնպես, ինչպես ոչ ոք աշխարհում, պատրաստ է, զոհաբերել իրեն, իր հարազատներին, միայն թե հայկական արյուն թափի։ Ինչպես վկայում են Աղաեւի խոսքերը, այստեղ եւս ամեն ինչ բոլորովին էլ այդպես չէ։ Իմիջիայլոց, միջազգային փորձագետները (Լոնդոնում Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը՝ The International Institute for Strategic Studies IISS, ռուս ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» թերթի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն) խոստովանում են, որ տարածաշրջանում ամենամարտունակը, թեեւ ոչ այնքան բազմաթիվ բանակը հենց Հայաստանի Զինված ուժերն են։

Այնուամենայնիվ, ներկայում իր անվտանգության ընդհանուր մակարդակով ադրբեջանական բանակը զիջում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ-ի զինված ուժերին։ Թեեւ պետք է նշել, որ ադրբեջանական բանակը իր թվով եւ ռազմական տեխնիկայի քանակով զգալի չափով գերազանցում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին։ Ադրբեջանական բանակի բոլոր աստիճաններում շատ բարձր է կոռուպցիայի մակարդակը, ինչը, բնականաբար, վատ է անդրադառնում նրա բարոյահոգեբանական վիճակի վրա։ Բացի այդ, բավարար չէ զինվորական կազմի ուսուցումը, դիտարկվում է ձեւական վերաբերմունք մարտական ուսուցման, մանավանդ խոշոր զորանոցներում իրական վարժանքների անցկացման հանդեպ։ Ինչ վերաբերում է ադրբեջանական սպաների կողմից ձեռք բերված արեւմտյան ռազմական փորձին, ապա իրականում այն դեռեւս չի ստացել այնպիսի մեծ տարածում ողջ զինված ուժերում, եւ արդյունքում ադրբեջանական բանակին հատուկ են այն բոլոր թերությունները, որոնք կային Խորհրդային բանակում նրա գոյության վերջին տարիներին։

Միաժամանակ, կարծիք կա, որ սպառազինությունների ժամանակակից տեսակների արտադրության բարդության եւ ադրբեջանական տնտեսության տեխնոլոգիական թերզարգացածության պայմաններում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը իրականում չի զբաղվում հենց Ադրբեջանում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի արտադրությամբ, այլ համակարգում է դրանց գնումը այլ երկրներից։

Րաֆֆի Սամվելյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal