Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս­պես մենք ակն­հայտ քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի ճա­նա­պար­հով ենք գնա­լու»

POLITICS

Պատասխանատվության խնդիր, լճացման և քաղաքական ճգնաժամի հավանականություն: Քաղաքագետ Արամ Ավետիսյանն ի թիվս նշված խնդիրների, առանձնացնում է նաև քաղաքական օրակարգի բացակայության հարցը:

«Հայաստանում քաղաքական գործընթաց տեղի չի ունենում: Բացի այդ, իշխող քաղաքական ուժը չունի գաղափարախոսություն: Մենք, մեծ հաշվով, չգիտենք, թե ովքե՞ր են նրանք: Պարզապես հ/կ-ներից հավաքվածներ, որոնք ժողովրդի հիասթափության առիթն օգտագործելով՝ եկան իշխանության: Իսկ համակարգային փոփոխություն այդպես էլ չեղավ, ինչն ամենակարևորն էր: Օրինակ, պետք է փոխվեին «Կուսակցությունների մասին» օրենքը, Ընտրական օրենսգիրքը, բայց այդպես էլ չփոխվեցին: Պարզապես եկել են իշխանության ու իրենց թվում է, թե ամիսը մեկ կարող են ինչ-որ շոու կազմակերպել ու այդպես անցնի, գնա: Իսկ մեկ տարի ժամանակը քիչ չէ: Մեկ տարի է անցել, բայց մենք չգիտենք, թե 3 տարի հետո ի՞նչ է լինելու: Կառավարության ծրագիրն էլ ուղղակի կենաց է, որտեղ գրեթե թիվ չկա, իսկ թիվ չեն գրում, որ վաղը զերծ մնան պատասխանատվությունից: Խնդիրը սա է, որ մենք ուղենիշներ չենք տեսնում, մասնավորապես, թե առաջիկա տարիների ընթացքում մեր երկիրն ու տնտեսությունն ինչպե՞ս են զարգանալու»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ իշխող ուժը ծրագիր չունի: «Ով եկավ, վերջում պարզվեց՝ ժողովուրդն է մեղավոր: Իշխող ուժի պարագայում նշվածից բխող խնդիրը պետք է հասկանանք: Իրենք եկել են իշխանության՝ մերժելու արդյունքում: Մարդիկ դեմ էին նախկին լճացած իշխանությանը, և իրենք այդ պահից օգտվեցին ու փողոցով եկան իշխանության: Չունեին թիմ, ծրագիր ու տեսլական, բայց աչքի են ընկել ականջահաճո, ամպագոռգոռ արտահայտություններով ու պոպուլիզմով: Ինչ հասցրել՝ խոստացել են, եկել են իշխանության, ինչը պատասխանատվություն է ենթադրում: Ու ամբողջ հարցն այն է, որ «մեղավորը ժողովուրդն է» թեման միշտ տաք են պահում: Պատճառն այն է, որ եթե իրենց մոտ ոչինչ չստացվի, ի դեպ, արդեն ակնհայտ է, որ ձախողված են, վերջում ժողովրդին ասեն՝ դուք չեք աշխատում, դուք եք մեղավոր: Սա է ամբողջ խնդիրը»,-նշեց նա:

Շարունակելով խոսել պատասխանատվության մասին՝ քաղաքագետն ընդգծեց. «Պատասխանատվության զգացում չունեն, որովհետև պետական կառավարումից հեռու մարդիկ են: Իրենց ամենամեծ փաստարկն այն է, որ ընտրությունների արդյունքում բարձր լեգիտիմություն ունեին: Այդուհանդերձ, լեգիտիմությունից օգտվելով՝ չէին հասկանում, որ դա ոչ թե ենթադրում է այն, որ քաղաքացին իրենց կողմ է քվեարկել, այլ նշանակում է, որ քաղաքացին զուտ մերժել է հնին: Իրենք չէին հասկանում այդ ջրբաժանը և չէին հասկանում՝ ի՞նչ գործընթաց է տեղի ունեցել: Չէին գիտակցում նաև, որ 80 տոկոսի շեմն անցնելն արդեն իսկ աննորմալ երևույթ է: Իսկ մենք ասում էինք, որ մեր քաղաքական ուժերին, հանրությանը որոշակի ժամանակ պետք է տալ, որ մարդիկ այդ ամենը գեներացնեին ու հետո նոր գնային ընտրությունների և հակակշիռներով իշխանություն ձևավորեին: Բայց հիմա մենք անառողջ մթնոլորտում ենք, ինչն իր հետևանքներն է ունենալու: Մեզ մոտ այդ առողջացումը տեղի չունեցավ, թեև բոլոր նախադրյալները կային, որ կկարողանայինք որոշակի ժամանակ հետո նորմալ իշխանություն ձևավորել: Թող կրկին իրենք լինեին իշխանության, բայց ոչ թե անսահմանափակ, ինչպես ՀՀԿ-ի ժամանակ էր, երբ ամեն ինչ վերահսկվում էր, այդ թվում՝ ընդդիմությունը: Իսկ այժմ այս ամենի արդյունքում ռեալ քաղաքական գործընթացները փողոց են տեղափոխվելու»:

Արամ Ավետիսյանն ընդգծեց, որ առողջացման հնարավորությունն արդեն բաց ենք թողել: «Իշխող ուժը պաշտպանեց սևերի և սպիտակների բաժանման քաղաքականությունը, իսկ հիմա հասարակության մեջ այդ բևեռացումը հետզհետե ավելի ակնհայտ է դառնում: Այսպես մենք ակնհայտ քաղաքական ճգնաժամի ճանապարհով ենք գնալու: Գալու է ժամանակ, երբ մենք փաստի առաջ ենք կանգնելու, և ոչ ոք չի իմանալու, թե ինչպիսի հանգուցալուծում է լինելու: Այս իշխանությունն օր առաջ պետք է հրաժարական տա: Իրենց ամենօրյա քայլերը մոտեցնում են դրան, ուղղակի զուտ ժամանակ է պետք: Էյֆորիան հետզհետե անցնում է, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, և գալու է մի փուլ, երբ նա հասկանալու է, որ ընդհանրապես համախոհ չունի»,-նշեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal