Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հրաչ Բեր­բե­րյան. «Այդ խայ­տա­ռակ սար­քե­րը եր­բեք չեն աշ­խա­տե­լու. թա­լա­նը շա­րու­նակ­վում է»

Հայաստանում կարկտահարության դեմ պայքարի խնդրին օրերս անդրադարձել էր արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա մասնավորապես նշել էր, որ հանրապետությունում ներկա պահին առկա են 500-ից ավելի կայաններ, որոնց գործունեության արդյունավետությունը հարցեր է առաջացնում:

Խնդրի շուրջ խոսելով՝ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց լուծման իր տարբերակների մասին, ինչպես նաև մատնանշեց ոչ էֆեկտիվ հակակարկտային կայաններ ունենալու պատճառները:

«Նախապես նախատեսված է եղել այդ սարքերն աշխատեցնել ացետիլենով, որի դեպքում 25-30 տոկոս էֆեկտիվություն պետք է լիներ: Բայց օգտագործվել է բութանային համակարգը, որի էֆեկտիվությունը 0 տոկոս է, որովհետև բութանը չի բարձրանում 8-10 կիլոմետր, իսկ կարկուտը ձևավորվում է 8-10 կիլոմետրի սահմաններում: Հայաստանում հակակարկտային ծառայության լավագույն լուծումը ցանցային համակարգն է: Հրթիռային համակարգը կարող է վտանգավոր լինել՝ պայմանավորված հարևան ոչ բարեկամ հանրապետություններով, բայց տեղեր կան, իհարկե, որ կարող ենք օգտագործել: Այդուհանդերձ, ամենաանվտանգը և ապահովը ցանցային համակարգն է: Լոռիում արտադրվում են այդ ցանցերը, ուղղակի գնային խնդիրներ կան, ինչից էլ կախված՝ դեռ հարց է՝ գյուղացին այն ձեռք կբերի՞, թե՞ ոչ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ճիշտ վարկային քաղաքականություն կիրառելու դեպքում այդ խնդրին էլ կարելի է լուծում տալ:

«Օրինակ՝ անտոկոս վարկ ձևակերպել և երաշխավորել, որ նրանք այդ ցանցերը տեղադրեն: Իհարկե, կառավարությունը պետք է հաշվարկի նաև այն, թե գյուղացին դրանից շահույթ կունենա՞, թե՞ ոչ: Ըստ իս՝ ցանցային համակարգը 100 տոկոս էֆեկտ կտա: Գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու փոխարեն, կառավարությունն այդ գումարները պետք է ուղղի հակակարկտային ցանցային համակարգի ներդման վրա, ինչը գյուղացու համար ձեռնտու կլինի: Կարծում եմ՝ կարկուտից ապահովված լինելու համար գյուղացին կցանկանա տարեկան 1 հեկտարի համար 300 դոլար վճարել»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ միայն այս քայլերն ապահովելու դեպքում կարող ենք խոսել ապահովագրական մեխանիզմների մասին:

«Մինչև ցանցային համակարգը չներդնենք, կարճ ասած՝ կարկուտից չխուսափենք, մինչև անասնաբուժական ծառայությունները, ոռոգման համակարգերը կարգի չբերենք, այդ մասին չենք կարող մտածել: Մենք անգամ բույսերի պաշտպանության նորմալ ծառայություն չունենք: Իսկ մեր պարագայում առհասարակ ապահովագրությունը ավանտյուրիստների գաղափարն է: Այդ կերպ փորձում են գյուղացու անվան տակ փող լվանալ: Պետք է նախապայմաններ լինեն, որ ապահովագրությունն աշխատի: Բոլոր քաղաքակիրթ երկրներում այդ նախապայմանը կա, բայց մեզ մոտ այսօր ամեն մի գյուղում կենդանիների հիվանդություն կհայտնաբերեք, ինչպես նաև տարբեր վնասատուներ: Եթե հարևանի հողից վարակը քո հողին է անցնում, ի՞նչ ապահովագրության մասին է խոսքը: Ուղղակի որոշ ավանտյուրիստներ այդ առումով «ձեռքերը տաքացնելու» ծրագիր են տեսնում՝ մի անգամ արել են, համն ընկել է բերանները ու մի հատ էլ են ուզում անել»-հավելեց Հ. Բերբերյանը:

Վերադառնալով հակակարկտային ցանցային համակարգին՝ նա ընդգծեց, որ այդ ցանցերի արտադրությունը պետք է ընդլայնել, ըստ որի՝ կլուծվի նաև գնային քաղաքականության հարցը:

«Երբ մենք սկսեցինք տարածել այդ գաղափարը, նշել, որ ցանցային համակարգերը լավագույնն են և 1 հեկտարի համար այն կարելի է ձեռք բերել 3000 դոլարով, կային հակաճառողներ, որոնք ասում էին՝ ո՛չ, 30 հազար դոլար է և գյուղացին չի համաձայնի: Հակաճառողները հիմնականում գազային համակարգի աշխատակիցներն էին, որոնք ուզում էին իրենց ծառայությունը փրկել: Դե, բյուջեից բավականին յուղոտ կտորներով են ֆինանսավորվում: Բայց ստացվում է՝ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն: Այդ ծառայության համար բյուջեից բավականին մեծ գումարներ են դուրս գրվում, և հերթական անգամ բյուջեն թալանվում է, մի խոսքով՝ թալանը շարունակվում է»,-նշեց նա՝ ընդգծելով, որ ի սկզբանե դեմ է եղել այդ կայանների ներդրմանը:

«Այդ համակարգերին առաջինը ես եմ դեմ եղել: Գրել էի եզրակացություն և ընդգծել, որ Հայաստանում դա չի աշխատի, ինչի համար ինձ հեռացրել էին հանձնաժողովից: Բայց ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, թեև այն ժամանակ ղեկավարությանը դուր չեկավ մեր եզրակացությունը: Չարաբաստիկ կայաններն, այդուհանդերձ, այդպես էլ չաշխատեցին: 30 հատն Արգենտինայից են բերել, մնացած 470-ն այստեղ է արտադրվել: Իրենց իրական գինը 24-30 հազար դոլար չէ, մի քանի անգամ ավելի էժան է: Եվ պատկերացրեք՝ միջինը 25 հազար դոլարով 500 կայան վաճառվել է պետությանը»,-ասաց Հ. Բերբերյանը՝ նշելով, որ այդ կայաններն իսկապես խնդիր են ԱԻՆ-ի համար:

«Ես համամիտ եմ նախարարի հետ: Եվ սա ուղղակի մի պատուհաս է, որ գցել են ԱԻՆ-ի վրա: Այդ խայտառակ սարքերը Հայաստանում երբեք չեն աշխատելու, և սա խնդիր է, որը լուծման կարիք ունի: Նախ պետք է ուսումնասիրություն արվի, մեղավորները պետք է պատժվեն նրա համար, որ 15 տարի ժողովրդի գումարները մսխել են: Մենք պետք է ուղղակի անցնենք այն ռացիոնալ համակարգերին, որոնք օգուտ կբերեն Հայաստանի գյուղատնտեսությանը: Կարող են օգտագործել նաև ավիացիոն համակարգերը, ըստ որի՝ ինքնաթիռը բարձրանում է և վերևից քիմիկատը նստեցնում կուտակված ամպի վրա: Պատկերացրեք, թե տարիներ շարունակ հակակարկտային կայանների վրա ինչ գումարներ են ծախսվել: Այդ գումարներով վաղուց 2 ինքնաթիռ գնած կլինեինք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal