Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­յաս­տա­նի ուկ­րա­ի­նա­կան դա­սե­րը

ANALYSIS

Կիրակի օրն Ուկրաինայում վերջնականապես հաղթեց 2014-ի հեղափոխությունը, այլ խոսքով՝ կապիտալիզացվեցին դրա արդյունքները։ Ասվածը գուցե տարօրինակ թվա, որովհետև նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ կատակերգու Վլադիմիր Զելենսկին՝ իշխանությունից հեռացնելով Պետրո Պորոշենկոյին, որը նախագահ էր դարձել հենց Մայդանի շնորհիվ։

Սակայն ոչ մի պարադոքս չկա, որովհետև ուկրաինական հեղափոխության նպատակներից մեկն օրինական ընտրությունների ինստիտուտի ներդրումն էր։ Երբ մարդիկ կարողանում են փոխել հինգ տարի առաջ իրենց ձևավորած իշխանությունը, դա հենց հեղափոխության հաղթանակի կամ դեմոկրատիայի անշրջելիության հետևանք է։ Ի վերջո, հեղափոխությունը պետք է նույնանա ոչ թե կոնկրետ թիմի կամ մարդու, այլ՝ արժեքների, գաղափարների հետ։

Պետրո Պորոշենկոն գեղեցիկ ձևով ընդունեց իր պարտությունը՝ ապացուցելով, որ հեղափոխության իդեալներն իր համար ավելի կարևոր են, քան՝ իշխանության պահպանումը։

Շատերի կարծիքով՝ Հայաստանում հեղափոխության քաղաքական հաղթանակը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին, երբ «Իմ քայլը» դաշինքը համոզիչ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում։ Դա հեղափոխության մասին թյուր պատկերացում է, որովհետև, կրկնվեմ, այն չի կարող ասոցացվել կոնկրետ թիմի հետ։ Դեկտեմբերի 9-ը հաղթանակ էր, որովհետև խորհրդարանական ընտրություններն իրապես օրինական էին, ինչն արձանագրվեց նաև միջազգային դիտորդների բազմաթիվ զեկույցներում։

Սակայն մեկ ընտրությունը, նույնիսկ՝ իդեալական, չի կարող ժողովրդավարության անշրջելիության դրսևորում լինել։ Հետհեղափոխական առաջին ընտրությունները, որպես կանոն, արդար ու օրինական են լինում բոլոր երկրներում, որովհետև փողոցում հաղթանակ ապահոված հարթակն ունի հասարակական վստահության մեծ ռեսուրս և ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չունի։ Հեղափոխության վերջնական հաղթանակի մասին կարելի է խոսել, մեծ հաշվով, այն ժամանակ, երբ այն իրականացրած թիմը քաջություն կունենա հաջորդ ընտրություններում զիջել իշխանությունը։ Այնպես, ինչպես դա կիրակի օրը տեղի ունեցավ Ուկրաինայում, երբ էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից րոպեներ անց Պետրո Պորոշենկոն արժանապատվորեն ընդունեց իր պարտությունը։

Ուկրաինական ընտրությունները Հայաստանի համար ուսանելի են այլ առումով ևս։ Ուկրաինական հեղափոխությունից ընդամենը հինգ տարի անց ընտրությունների միջոցով հաղթանակ տարավ պոպուլիստական կարգախոսներով հանդես եկող շոումենը, որն, իր իսկ խոստովանությամբ, նույնիսկ քաղաքական գործիչ չէ ու եկել է կոտրելու համակարգը։ Աղմկոտ ու աննախադեպ բանավեճի ընթացքում Զելենսկին Պորոշենկոյին ասաց, որ ինքը ոչ թե նրա մրցակիցը, այլ դատավճիռն է։ Ուկրաինայի նորընտիր նախագահը միանգամայն ճիշտ էր ու Պորոշենկոյի հեղափոխական թիմի ֆիասկոն սպառնում է բոլոր նրանց, ովքեր այդպես էլ չեն կարողանում հաղթահարել հեղափոխական էյֆորիան ու պետական օրակարգը ձևախեղում են պոպուլիստական կարգախոսներով, իսկ արդյունավետ համակարգի բացակայության վակուումը ժամանակի ընթացքում լցվում է կոռուպցիոն սխեմաներով։ Հուսանք, որ Հայաստանը հինգ տարի անց կկարողանա շրջանցել այս օրինաչափությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure