Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իսկ իրականում ինչի՞ համար են այրել Ջորդանո Բրունոյին

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ջորդանո Բրունոն խիզախ գիտնական էր, որը կարողացավ «ծաղրել եկեղեցուն և եկեղեցականներին»։ Նա զարգացրել է Կոպերնիկոսի տիեզերական համակարգի մասին պատկերացումները (պնդում, որ ոչ թե Արեգակն է պտտվում Երկրի շուրջ,այլ հակառակը) և դա միացրել է տիեզերքի անսահմանության և աշխարհների բազմակիության մասին հիպոթեզին։ Սուրբ ինկվիզիցիան բանտ է նետել Բրունոյին, և ութ տարի նա անցկացրել է մենախցում, նրան տանջանքների են ենթարկել և ահաբեկել, բայց նա չի հրաժարվել իր գաղափարներից, նրան անհնար էր գնել, վախեցնել, կամ կոտրել, և արդյունքում ինկվիզիցիան նրան այրել է խարույկի վրա։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Այս ամենից ճիշտ է միայն այն, որ Ջորդանո Բրունոյին իրոք այրել են խարույկի վրա։ Իսկ մնացած ամեն ինչն ընդամենը մոլորություն է։ Անգամ եթե այն ժամանակ Բրունոն ցանկանար քարոզել Կոպերնիկոսի հելիոցենտրիկ տեսությունը, հաստատ նրան ոչինչ չէր սպառնա, քանի որ Կոպերնիկոսի «Երկնային մարմինների տեղաշարժը» գիրքը Վատիկանի կողմից արգելված գրքերի շարքին է դասվել միայն Ջորդանո Բրունոյի մահապատժից՝ այրելուց 16 տարի անց։ Իսկ ինչ վերաբերում է Բրունոյի ոչ այնքան գիտական անունով «Երեկոն Մեծ պահքի առաջին օրը» գրքին, որը նվիրված էր Կոպերնիկոսի վարկածի մասսայականացմանը, ապա այն ավելի շուտ կարելի է հակաքարոզչական համարել իր բազմաթիվ սխալների պատճառով։ Իսկ այդ ամենի պատճառն այն էր, որ Բրունոն երբեք էլ գիտնական չի եղել։ Այսինքն, նրա անունը դնել Կոպերնիկոսի կամ Գալիլեյի անվան հետ նույն շարքում՝ լրիվ անտրամաբանական է։ Ի տարբերություն այդ գիտնականների, Բրունոն ո՛չ մաթեմատիկոս էր, ո՛չ աստղագետ, ո՛չ մեխանիկ և ո՛չ էլ գյուտարար։ Ջորդանո Բրունոն ընդամենը կաբբալիստիկ միստիկ էր և արմատական բնույթի մագ, տիեզերքի կրոնի ստեղծող։ Արդյունքում Սուրբ ինկվիզիցիան նրան մահապատժի է ենթարկել ոչ թե գիտական և փիլիսոփայական հայացքների, այլ իր հերետիկոսային մտքերի համար, և միայն դատավճռի մեկ կետ էր խոսում Բրունոյի գիտական գաղափարների մասին։ Դա այն էր, որ Երկիրը պտտվում է, բայց դա էլ հենց ինքնին հերետիկոսություն էր։ Ըստ ժամանակակից մաթեմատիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Առնոլդի, Վատիկանի թեոլոգները կարծում են, որ այն, ինչ ասել է Ջորդանո Բրունոն, ընդամենը վարկած է, իսկ եթե այդ վարկածը հաստատված լիներ, անկասկած Վատիկանը վաղուց նրան արդարացրած կլիներ։ Ինչպես հայտնի է, Բրունոն եղել է եկեղեցական։ Անգամ այն բանից հետո, երբ նրան իր հայացքների համար հեռացրել էին եկեղեցուց, նա պնդում էր իր տեսությունը՝ չնայած ոչ մի ապացույց չուներ։ Իսկ այդ տեսությունը ոչ թե Կոպերնիկոսի տեսությունն էր, այլ աշխարհների բազմակիության տեսությունը։ Հենց Ջորդանո Բրունոյից է սկսվել «այլմոլորակայինների դարաշրջանը», հենց նա էր պնդում, որ այլմոլորակայիններ անպայման պետք է լինեն, և հետևաբար նրանք կարող են այցելել Երկիր մոլորակ։ Ընդ որում, նա չհրաժարվեց իր գաղափարներից անգամ կյանքի գնով և դրանով իսկ մտավ ոչ միայն գիտության, այլ նաև քաղաքակրթության պատմություն։ Այնուամենայնիվ պետք է ընդունենք այն փաստը, որ Ջորդանո Բրունոն ի վերջո դոմինիկանցի հոգևորական էր այնքան ժամանակ, քանի դեռ նրան չէին հեռացրել եկեղեցուց։ Ինչպես նշում է նրա մասին գիրք գրած հայտնի անգլիացի հետազոտող Ռենեսանս Ֆրենսիս Յեյտսը, Բրունոն պայքարում էր ոչ թե գիտական ճշմարտության համար, այլ անմիջականորեն մարդկության ճակատագրի վրա ազդելու համար։ Իհարկե, ընդունենք, որ դա պատճառ չէ մարդուն այրելու համար։ Պետք է նաև հիանալ Ջորդանո Բրունոյի խիզախությամբ և զղջալ մարդկության պատմության այն մութ և մռայլ տարիների համար, որը, ի դեպ, չգիտես ինչու, կոչվում է Վերածննդի ժամանակաշրջան։ Ավելացնենք, որ տիեզերքի անսահմանության և աշխարհների բազմակիության վարկածը առաջին անգամ Բրունոն չի ներկայացրել։ Նման մտքեր արտահայտել են դեռևս անտիկ փիլիսոփա-աստղագետները, էպիկուրցիները և 15-րդ դարի խոշորագույն գերմանացի մտածող Նիկոլայ Կուզանսկին։

Ավելացնենք, որ Ջորդանո Բրունոյի մահվան 400-ամյակի կապակցությամբ կարդինալ Աջելո Սոդանոն Բրունոյի մահապատիժը անվանել է «ցավալի էպիզոդ», բայց, այնուամենայնիվ, նշել է, որ ինկվիզիցիան գործել է ճիշտ, քանի որ «նրանք արել են ամեն հնարավորը, որպեսզի պահպանեն Բրունոյի կյանքը»։ Դժվար է ասել, թե որն է ճիշտ, բայց այս դեպքի համար կարելի է հիշել դատարանի դահլիճում Բրունոյի ասածը առ այն, որ այրել՝ չի նշանակում հերքել

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal