Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ըստ Վանեցյանի ներկայացուցչի՝ ԱԱԾ տնօրենը խոսել է կարգավիճակ ունեցող անձի մասին, Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի խոսքով՝ Վանեցյանը անուն է նշել . դատական նիստն ավարտվեց

SOCIETY

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում, Աիդա Դավթյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը:

Նախորդ դատական նիստում Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանի ներկայացրած ապացույցների վերաբերյալ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը գրավոր դիրքորոշում ներկայացրեց այս դատական նիստին:

Նախորդ դատական նիստին, հիշեցնենք, Վահագն Գրիգորյանը 12 կետից բաղկացած ապացույց էր ներկայացրել, սակայն Քոչարյանի ներկայացուցիչը նշել էր, որ պետք է դրանց ծանոթանա և խնդրել էր, որ հետաձգվի նիստը: Այսօր նիստը սկսեց այդ ապացույցների վերաբերյալ գրավոր դիրքորոշում հայտնելով: Դիրքորոշումը ներկայացվեց կողմերին:

Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշեց, որ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի ներկայացրած գրավոր դիրքորոշումը բաղկացած է երկու մասից: Ըստ նրա՝ առաջին մասում խոսվում է այն մասին, թե ապացույցներն անթույլատրելի են, քանի որ չի բացահայտվել, թե ինչ նպատակով են դրանք ներկայացվել, ինչ փաստի հաստատման նպատակով: «Վկայակոչված է քաղդատավարության օրենսգրքի վերաբերելիության հոդվածը, և նշված է, որ սույն իրավիճակում կողմը տրամադրելով ապացույցները չի հայտնել, թե դրանք որ փաստական հանգամանքների հաստատմանն են ուղղված»,- ասաց նա:

Ըստ փաստաբանի՝ երկրորդ մասը վերաբերում էր կոնկրետ իրենց կողմից ներկայացված ապացույցներից մեկին՝ ԱԱԾ-ի հաղորդագրությանը: «Մեր կողմից ներկայացվել են թվով ինը լրատվամիջոցում լույս տեսած հոդվածներ, որոնք հիմնավորում են, որ արտահայտություններն ուղղված չեն հայցվորին՝ Սեդրակ Քոչարյանին: Թե ինչպես են հիմնավորվում կամ չեն հիմնավորվում, դա արդեն դատաքննությունը կպարզի: Ամեն դեպքում մենք այս պահի դրությամբ նշում ենք, որ մամուլում լույս տեսած հոդվածները ներկայացվել են այդ փաստը ապացուցելու նպատակով»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ ասուլիսի հաղորդագրությունը, որը ներկայացվել է, ևս մեկ անգամ հիմնավորում է այն փաստը, որ Վանեցյանը գործել է որպես պաշտոնատար անձ, իսկ քրեական գործի հարուցման վերաբերյալ այդ երկու նյութերը՝ մեկը լրատվականներում լույս տեսած հոդվածը, մյուսը՝ ԱԱԾ-ի հաղորդագրությունը, ներկայացվել են ընդամենը հիմնավորելու համար, որ որոշակի փաստի առթիվ որոշակի հանցակազմի հատկանիշներով ներկայումս հարուցված է քրեական գործ: «Ես վեճի մեջ չեմ մտնի, եթե հայցվորը պնդի, որ չեն ապացուցում այդ փաստերը, որոնք ես նշեցի: Դա, իհարկե, դատաքննության բանավեճի խնդիր է»,- ասաց նա:

Վահագն Գրիգորյանը նշեց, որ ինչ վերաբերում է անմեղության կանխավարկածին, նա ասաց, որ քրեական դատավարության օրենսգիրքը նշում է, որ անթույլատրելի է այն ապացույցը, որը ձեռք է բերվել արդար իրավունքների խախտմամբ կամ խաթարում է արդար դատաքննության իրավունքը: «Եթե Սահմանադրությանը նայենք, ապա տվյալ ապացույցը չի վերաբերում արդար դատաքննության գաղափարի մեջ մտնող կոմպոնենտներին: Ինչ վերաբերում է հիմնական իրավունքների խախտմանը, սույն գործով պատասխանողն Արթուր Վանեցյանն է, ով ապացույցը ձեռք չի բերել հայցվորի հիմնական իրավունքների խախտմամբ»,- ասաց նա:

Վերջինս պարզաբանեց, որ ստացվում է՝ Վանեցյանը, ի դեմս իր ներկայացուցիչների, արտատպել է համացանցում օբյեկտիվորեն առկա տեղեկատվությունը և ներկայացրել է դատարան, այսինքն՝ ապացույցի ձեռքբերման պրոցեսը լիովին օրինական է: Ըստ փաստաբանի՝ եթե կա խախտում, ապա դա ապացույցի ձեռքբերման պրոցեսին չի վերաբերում:

«Եթե իմ ասածները դատարանը համարի անհիմն, ապա պետք է նշել, որ ապացույցը ներկայացվել է երկու փաստի հաստատման նպատակով. առաջին՝ կա հարուցված քրգործ 190 հոդվածի հատկանիշով, և որ հայցվորը այդ հաղորդագրության պահին ունեցել է մեղադրյալի կարգավիճակ: Մեղադրյալի կարգավիճակը, կարծես թե, հայցվորի ներկայացուցիչն ընդունեց դատավարական նիստով: Հոդվածը, կարծում եմ, որ հստակ կերևա, երբ ներկայացվի դատական ակտը: Տրամաբանությունից դուրս է, որ ԱԱԾ հաղորդագրությամբ փորձեինք հիմնավորել, օրինակ, որ անձը հանցանք է կատարել: Ընդամենը ներկայացվել է՝  ցույց տալու համար, որ կա գործ, և որ կա էդ գործով կարգավիճակ ունեցող անձ»,- նշեց Վահագն Գրիգորյանը:

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչն էլ հարց ուղղեց Գրիգորյանին: Նա ասաց, որ վերջինս նշում էր, թե պատասխանողի խոսքերն ուղղված չեն Սեդրակ Քոչարյանին, այնինչ լրագրողների հետ ճեպազրույցում Վանեցյանը հաստատել է, որ իր ասածները վերաբերում են Քոչարյանների ընտանիքին, այդ թվում նաև Սեդրակ Քոչարյանին:

Անի Ալավերդյանը նշեց, որ դատական նիստից հետո որպես ապացույց կներկայացնի Արթուր Վանեցյանի ճեպազրույցը կայացած 21.02.19 թվականին՝ կառավարության նիստից հետո, որտեղ Ա. Վանեցյանը նշում է, որ իր խոսքերը վերաբերում են նաև Սեդրակ Քոչարյանին:

Գրիգորյանն էլ նշեց, որ դա փաստ չէ, բայց եթե ցանկանում է, կարող է հայցվոր կողմը ներկայացնել դա:

Դատարանը որոշեց, որ այն փաստը, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարությունները չեն արատավորում Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, չեն հանդիսանում փաստացի տվյալներ, և որ առկա չէ զրպարտություն, դրանց ապացուցող բեռը պետք է դնել պատասխանողի վրա:

Դատարանը նախնական դատական նիստը համարեց ավարտված և որոշեց սույն գործով դատաքննությունը նշանակել 2019 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 15:30-ին: Հայցվոր կողմը դատարանին ապացույցները կներկայացնի ապրիլի 25-ին:

Ամալյա Առաքելյան

 

 

   

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal