Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ցե­ղաս­պա­նու­թյան հե­տև­անք­նե­րի վե­րա­ցում աս­վա­ծը դեռ հան­րահռ­չա­կա­յին մա­կար­դա­կում է»

INTERVIEW

Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է: Հայաստանում և ամբողջ աշխարհում այսօր հարգանքի տուրք կմատուցեն Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ին միջոցառումներ են իրականացվում նաև աշխարհի բազմաթիվ հայաշատ երկրներում: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն այդ առումով ևս բացառություն չէ: Իսկ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ի՞նչ գործընթաց ունենք այսօր, ո՞րն է մեր պետության դերը և կա՞ն արդյոք մոտեցումներ, որոնք վերանայման կարիք ունեն: Այս և մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ: Մեր զրուցակիցը գործընթացը նախ մի քանի տարիների կտրվածքով է դիտարկում՝ այդ համատեքստում նշանավորելով նաև Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստը:

«Եթե դիտարկենք 100-ամյակի տրամաբանության մեջ, ապա 2015-2016 թվականներին Ցեղասպանության միջազգային ճանաչումը բավականին հուժկու թափ առավ: Բայց հիմա հարցն այն չէ, որ մենք այսօր հետ նահանջ կամ ընթացքի դանդաղեցում ենք արձանագրում: Կա տրամաբանություն, որի հիմքում համաշխարհային քաղաքական անցուդարձերն են, ինչպես նաև հայաստանյան զարգացումները: Այդ ընթացքը տարբեր թելերով կապված է նաև անտեսանելի զարգացումների հետ, որոնք ընթանում են կամ կարող են ընթանալ մոտ ապագայում: Նշված համատեքստում Թուրքիայում կարող են տեղի ունենալ որոշակի զարգացումներ, որոնք կարող են էապես նպաստել ճանաչման և առերեսման հիմնահարցին՝ հենց Թուրքիայի ներսում: Չի բացառվում նաև, որ իշխանափոխության, նոր քաղաքական ուժի իշխանության գալուց հետո էապես փոխվի նաև պաշտոնական Անկարայի մոտեցումը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Դեմոյանը՝ նշելով, որ այս համալիր հարցերը հնարավոր չէ միանշանակ գնահատել, և մենք կարող ենք ուղղակի դատել ընդհանուր ուղղությունների և հնարավոր սցենարների մասին:

«Հետևանքների վերացում ասվածը, որպես հայության գլխավոր շահ և նպատակ, դեռ ձևավորված չէ: Ցեղասպանության հետևանքների վերացումը դեռ հանրահռչակային մակարդակում է: Իսկ հայաստանյան վերջին զարգացումներից մենք տեսնում ենք, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը չի դիտվում որպես կարևորագույն հարց՝ հատկապես մեր ռազմավարության, ազգային շահի և անվտանգության համատեքստում: Սա, իհարկե, մտահոգիչ է»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է պետության դերին, Հ. Դեմոյանն ընդգծեց, որ վերանայումներ, անշուշտ, պետք են, բայց կտրուկ վերանայումների անհրաժեշտություն չի տեսնում.

«Հայաստանը թե՛ գիտական, թե՛ քարոզչական առումներով Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, հետևանքների վերացման, իրավական հարցերի բարձրացման կենտրոնը պետք է լինի: Ցավոք, սփյուռքյան շատ շրջանակներ այս թեզը բացարձակ չեն ընդունում և, ավելին, նույնիսկ հակադրվում են՝ փորձելով այդ «մենաշնորհը» չզիջել Հայաստանին: Նաև հենց այստեղ է թաղված շան գլուխը, այն հարցի պատասխանը, թե մենք ինչո՞ւ չենք կարողանում հաջողություններ արձանագրել, բայց փոխարենն ամեն տարի «ապրիլ 24-յան» պաթոսով, նույն ձևակերպումներով, չարչրկված բառակապակցություններով փորձում ենք մեր անհանգստությունները ևս մեկ տարով հանգստացնել: Սա ինքնախաբեության մոտեցող մի վտանգավոր ոլորապտույտ է. իրականում մենք ընդհանուր օրակարգ չունենք, ավելին՝ մենք նույնիսկ այդ մեկ օրակարգի շուրջ նստելու և բանակցելու նպատակադրություն չունենք»:

Նա ընդգծեց, որ 100-ամյակի աշխատանքները և արդյունքները կարող էին կապիտալացվել՝ այդպիսի օրակարգի և համատեղ աշխատելու հարթակ ստեղծելու համար, բայց իրականությունն այլ է:

«Նշածիս ապացույցը սփյուռքի նախարարության կարգավիճակն է, երբ պարզվում է, որ այն ոչ միայն ՀՀ-ին, այլ անգամ Սփյուռքին պետք չէ: Այս հանգամանքը ցույց է տալիս մեր չակերտավոր ռազմավարական մտածողությունը»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը բերեց նաև իր օրինակը՝ ընդգծելով տարիների աշխատանքի և ունեցած դերակատարության մասին. «Բայց լիակատար մեկուսացման քաղաքականություն վարվեց իմ հանդեպ: Այս ամենը լավագույն ցուցիչն է, թե մենք ներսում ինչպիսի վերաբերմունք ունենք ինքներս մեր հանդեպ, մինչդեռ փորձում ենք ավելի խոշոր շահառուների առաջ պահանջներ ներկայացնել: Մենք բավականին հեռու ենք այն համընդհանուր հայկական նպատակից, ինչի մասին, թերևս, խոսում են բոլորը: Ովքեր չեն ալարում՝ խոսում են»:

Անդրադառնալով միջազգային հանրության դերին՝ նա նկատեց. «Յուրաքանչյուր երկիր իր շահն ունի: Միջազգային հանրություն ասվածն աբստրակտ հասկացություն է, որի տակ փորձում են նաև քաղաքական դիվիդենտներ քաղել: Բայց պետությունները շահեր ունեն: Եթե փորձենք մեր շահը գիտակցել, ապա առաջին հերթին Հայոց ցեղասպանության թեման չպետք է ուղղակի մի կողմ նետել՝ համարելով այն պատմության ինչ-որ դրվագ, որն այսօր խանգարում է պատմության վրա չխարսխված քաղաքականություն մշակելուն և այն իրագործելուն: Ցեղասպանության թեման պետք է առաջնահերթ դիտվի՝ որպես լրջագույն մարտահրավեր և վտանգ ներկա Հայաստանի անվտանգության համար: Ցավոք, վերջին 20-25 տարիների ընթացքում այս գիտակցումը չեղավ: Մեր անկախության սկզբից մենք ընդհանուր մեկ մոտեցում չունենք, թե, ի վերջո, ո՞րն է Ցեղասպանության ուղերձը: Մենք չհասկացանք, որ այն անվտանգության թիվ մեկ հարցն է: Պետք է հետևություններ անել և ոչ թե թեման թաղել պատմության խորխորատներում, փորձել չտեսնել այն ու համարել, որ այն ներկա քաղաքականությունն իրականացնելու խոչընդոտ է: Իհարկե, անընդհատ պետք չէ շեշտադրել այդ մասին, բայց պետք է հասկանալ, որ հենց այդտեղից է սկսվում մեր ռազմավարական մշակումների հիմքն ու առանցքը»:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականությանը և Հ. Դեմոյանի՝ սկզբում արված դիտարկմանը, թե այդ առումով հնարավոր է փոփոխություն լինի, մեր զրուցակիցը հավելեց.

«Դա դիտարկում եմ Թուրքիայի ներքաղաքական զարգացումների և, իհարկե, խոշոր խաղացողների շահերի հետագա համահունչ լինելու կամ հնարավոր բախումների համատեքստում: Այստեղ ինչ-որ զարգացումներ մենք կտեսնենք, բայց, ցավոք, վատագույն դեպքում այդ զարգացումների մեջ մեր շահերը կարող են որպես համաշխարհային քաղաքականության մանրադրամ դիտվել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer