Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հալ­վա ասե­լով՝ բե­րան քաղց­րաց­նե­լու» մշա­կույ­թը

ANALYSIS

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու տնտեսագետ Վարդան Բոստանջյանի միջև ուշագրավ մի բանավեճ ծավալվեց, որը բացահայտեց, որ գործող իշխանությունը, մեղմ ասած, չի պատկերացնում, թե ինչպես առարկայացնի, նյութականացնի տնտեսական հեղափոխության կարգախոսը։

Հայտնի տնտեսագետը հիմնավորեց, որ չի աշխատելու Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե փորձում են տնտեսության զարգացման ոլորտում կիրառել այն, ինչ կիրառել են քաղաքական զարգացման ոլորտում, որովհետև հեղափոխության օրերին մարդկանց միավորել է նախկին համակարգի նկատմամբ ատելությունը։ «...Մենք տնտեսական հեղափոխության պարագայում ատելության նոր օբյեկտ ենք առաջարկում՝ մենք առաջարկում ենք, որ սկսենք ատել մեր աղքատությունը»,- սա էր Նիկոլ Փաշինյանի պատասխանը Բոստանջյանին։ Իհարկե, վարչապետը կոնկրետ դեպքում բանավեճի «տակից» դուրս եկավ, սակայն այդպես էլ հասարակությունն առարկայորեն չի հասկանում, թե ինչ է «տնտեսական հեղափոխություն» ասվածը։

Թեման համապարփակ հասկանալու համար նախ առաջարկում եմ իսկապես անդրադառնալ քաղաքական հեղափոխությանը, մանավանդ, որ այս օրերին լրանում է դրա առաջին տարեդարձը։ Մեկ տարի առաջ տասնյակ հազարավոր մարդկանց փողոցում իրապես միավորել էր ատելությունը նախկին համակարգի, քրեաօլիգարխիայի, ամենաթողության, արտոնությունների համակարգի, զոռբայության դեմ։ Հենց այս ամենը հանգեցրեց նրան, որ համակարգը փլուզվեց՝ չկարողանալով դիմադրել Փաշինյանի շարժման՝ սկզբնական փուլում սահմանափակ ռեսուրսներին։ Սա ակնհայտ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի հարթակը, օրակարգն ամենևին էլ քաղաքական չէին, ու անիմաստ կլինի պնդել, թե մարդիկ հրապարակում միավորվել էին ինչ-որ ռացիոնալ ծրագրի կամ օրակարգի շուրջ։ Մեկ տարի առաջ քանդվեց հին համակարգը կամ տրվեց այդ գործընթացի մեկնարկը, սակայն նույնիսկ այսօր մենք չենք կարող ասել, թե արդյո՞ք ունենք նոր համակարգ, կամ ո՞րն է դրա բովանդակությունը։ Խնդիրը շատ պարզ է. նույնիսկ քաղաքական հեղափոխությունը տակավին չունի բովանդակություն, որովհետև, ենթադրենք, մեկ օրինակելի ընտրությամբ կամ նախկիններից մեկ-երկուսին պատժելով՝ նոր համակարգ չի կայանում։ Անցած տարվա իրադարձությունները տեղի ունեցան, որովհետև հասարակության շրջանում շատ բարձր էր Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության անտիռեյտինգը, ու մինչև հիմա էլ, բնականաբար, որևէ պրոֆեսիոնալ սոցիոլոգ չի կարող ասել, թե որն է Նիկոլ Փաշինյանի բնական ռեյտինգը, հեղափոխության թիմը մինչև հիմա էլ իր բարձր վարկանիշը պահում է՝ հասարակությանը «նախկինների» կերպարով վախեցնելով։ Ի դեպ, նույնը այս օրերին կատարվում է Ուկրաինայում։ Իհարկե, այնտեղ տեղի ունեցածն, այսպես կոչված, էլեկտորալ հեղափոխություն է, սակայն զուգահեռը տեղին է, որովհետև կատակերգու Վլադիմիր Զելենսկու 73%-ը ոչ թե նրա քվեներն են կամ իրական վարկանիշը, այլ հեռացող նախագահ Պետրո Պորոշենկոյի անտիռեյտինգը։

Ամփոփեմ՝ տակավին անհասկանալի է, թե քաղաքագիտական տերմինալոգիայով ինչպես կարելի է կոչել անցած տարի Հայաստանում տեղի ունեցած մասշտաբային իրադարձությունը, կամ՝ եթե նույնիսկ անվերապահ ընդունենք, որ տեղի ունեցածը հեղափոխություն է, ապա որն է դրա քաղաքական բովանդակությունը։

Միայն այսքանը բավարար է՝ հասկանալու համար, որ նույն բանաձևով հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն իրականացնել, այստեղ մարդկանց անհնար է միավորել ատելության հենքով։ Իմ պատկերացմամբ՝ տնտեսական հեղափոխությունը ռացիոնալ նոր ծրագրերի, տնտեսության նոր կառուցվածքի, զարգացում ենթադրող ներդրումների հանրագումարն է ու, ասենք, տնտեսությունը չի կարող զարգանալ, եթե իշխանության պրոպագանդայի մակարդակով հիմա էլ թիրախավորվեն օլիգարխները կամ խոշոր սեփականատերերը։ Առայժմ տեսնում ենք այս տրամաբանությունը, ինչը հանգեցնելու է սեփականության վերաբաժանման փորձի ու կապիտալի արտահոսքի։

Իհարկե, նախօրեին Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում նշում էր տնտեսական հեղափոխության ատելության նոր թիրախ՝ աղքատությունը։ Վարչապետն, անշուշտ, ճիշտ է, որովհետև ոչ միայն տնտեսական հեղափոխության, այլ նույնիսկ առաջընթացի մասին չենք կարող խոսել, եթե երկրում այդքան բարձր է աղքատության մակարդակը։ Տեսական դատողությունների մակարդակում ամեն բան ճիշտ ու հրաշալի է ասված, սակայն վարչապետից ու կառավարությունից մարդիկ այլ բան են ակնկալում։ Նրանք ուզում են լսել, թե կառավարությունն ինչպես է պատրաստվում պայքարել աղքատության դեմ, ինչ գործնական քայլեր է պատրաստվում իրականացնել, որպեսզի օտարերկրյա ներդրողները գան Հայաստան, ինչպես է մտադիր ապամոնտաժել տնտեսության հին կառուցվածքը՝ միևնույն ժամանակ սեփականության անձեռնմխելիության երաշխիքներ տալով բիզնեսին, այլ ոչ թե անընդհատ վախեցնելով։

Սրանք հռետորական հարցեր չեն, շատ կոնկրետ հարցադրումներ են, որոնց պատասխանները մենք ԵՊՀ-ում կամ վարչապետի այլ ելույթներում չենք լսում։ Մինչդեռ՝ գեղեցիկ խոսքերով ու կարգախոսներով մեզ հրամցվում է «հալվա ասելով՝ բերան քաղցրացնելու» մշակույթը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal