Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ֆե­դե­րա­ցի­ա­յի հայ­տա­րա­րու­թյու­նից նե­խա­հոտ էր փչում»

SPORT

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցավ աննախադեպ երևույթ, որը մի շարք խորքային խնդիրներ է բացահայտում: Գավաթի կիսաեզրափակչի «Բանանց»-«Լոռի» պատասխան հանդիպումն այդպես էլ չկայացավ: «Բանանցի» սեփականատեր Ջևան Չելոյանցը բարձրախոսով հայտնեց, որ խաղը չի կայանալու և իր թիմին տարավ հանդերձարան: Դրան հաջորդեց ֆուտբոլի ֆեդերացիայի կոշտ հայտարարությունը: Սակայն ուշագրավ էր, որ ՀՖՖ հայտարարության մեջ խոսվում էր մրցավարության մասին, այնինչ այդ թեմայով «Բանանցը» որևէ հայտարարություն չէր արել: Սա ինքնին նշանակում էր, որ ֆեդերացիայում հստակ հասկանում էին, թե ինչը կարող էր պատճառ լինել: Այդ դեպքում, ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչու էին ֆեդերացիայում որոշել նշանակել հենց այդ մրցավարին: Բանն այն է, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության՝ մարտի 31-ին կայացած «Բանանց»-«Փյունիկ» խաղի մրցավարությունից լուրջ դժգոհություններ կային, այդ թվում՝ անկախ մասնագետների կողմից: Ավելին, «Բանանցը» 9 կետից բաղկացած առարկություն էր ներկայացրել ՀՖՖ, ինչին «ոտքի վրա» պատասխանել էր ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը: Պատասխաններն անհամեմատ վիճելի էին, քան բուն մրցավարությունը: Սակայն սա դեռ ամենը չէ: Փաստորեն այս աղմուկից ընդամենը 20 օր անց նույն «Բանանցի» մասնակցությամբ չափազանց պատասխանատու կիսաեզրափակիչ խաղում ֆեդերացիան որոշում է նշանակել... նույն մրցավարին: Սա առնվազն տարօրինակ է, եթե չասենք ավելին: 

Եթե խնդիրը ֆեդերացիայում չեն հասկացել, վատ է, եթե հասկացել, բայց դիտավորություն են արել, անհամեմատ վատ է: Այս կարծիքին է ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարյանը, որը «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար ասաց. «Իմ գնահատմամբ, նույն մրցավարին «Բանանցի» համար այդպիսի պատասխանատու խաղին նշանակելը առնվազն սխալ էր: Եթե կար մրցավարին նշանակելու խնդիր, ապա ոչինչ չէր խանգարում այդ մրցավարին նշանակել մյուս կիսաեզրափակիչ խաղում, այսինքն՝ տեղերով փոխել: Կա երկու տարբերակ. կամ համապատասխան պաշտոնյաներն առանց հասկանալու են մրցավարին նշանակել, կամ էլ սադրանք ենք հրահրել «Բանանց» ֆուտբոլային ակումբի դեմ: Երկու դեպքում էլ դա մնում է պաշտոնյաների խղճին: Համենայն դեպս, սա տհաճ սկանդալ է»:

Միևնույն ժամանակ Ճաղարյանը նշում է, որ «Բանանցի» սեփականատեր Ջևան Չելոյանցը սխալ վարվեց, երբ հրաժարվեց մասնակցել գավաթի կիսաեզրափակչին:

«Իմ գնահատմամբ, միանշանակ սխալ, կանոնակարգերին և օրենքներին հակառակ քայլ կատարեց «Բանանց» ֆուտբոլային ակումբի նախագահը, որին կհետևեն պատժամիջոցներ և քննարկումներ: Ըստ իս, «Բանանցի» սեփականատիրոջ քայլն ընդամենը հետևանք է ֆեդերացիայի որոշ պաշտոնյաների անհեռատես գործելաոճի:

Խաղի կանոնները թե՛ կյանքում, թե՛ սպորտում կանոնակարգվում են օրենքներով, իսկ օրենքները, բացի խաղի կանոններ կարգելուց, պատիժներ, պատժամիջոցներ, այլ գործառույթներ սահմանելուց, չոր, սևով սպիտակի վրա գրված նյութ չեն: Դրանք ունեն նաև ոգի: Այս պարագայում չի պահպանվել խաղի կանոնները, կանոնակարգերը սահմանող ոգին», - ասում է ՖԻՖԱ-ի մրցավարը՝ շեշտելով, որ ակումբները պարտավոր են հարգել կանոնները, կանոնակարգերը, միևնույն ժամանակ, ֆուտբոլի ֆեդերացիան էլ ակումբների հետ պետք է ունենա զուտ գործընկերային, ոչ թե իշխողի և ստորադասի հարաբերություններ: 

Արարատ Ճաղարյանն անդրադառնում է նաև խաղից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարությանը: «Խաղից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունից նեխահոտ էր փչում՝ «իշխանությունը մերն է, ոչ ոք իրավունք չունի ֆեդերացիայի հետ այդ լեզվով խոսել»: Ֆուտբոլի ֆեդերացիայի նորելուկ ղեկավարները, ֆեդերացիայի նախագահի հեղինակությունն ու դիրքն օգտագործելով, փորձում են ֆուտբոլային աշխարհում իշխանություն բանեցնել իրենց հայտարարությամբ: Սա հայկական ֆուտբոլը ոչ մի լավ տեղ չի տանի: Ըստ իս, ակումբների հետ պետք է լինեն ոչ թե իշխանատենչության, վերադաս-ստորադաս, այլ գործընկերային հարաբերություններ՝ երկկողմանի հարգանքի և կանոնադրությունների հիման վրա: Ինքնահաստատվելու խնդիրները պետք է լուծել սեփական անձով, ոչ թե այլ անձանց հեղինակությունն ու դիրքն օգտագործելով: Ասենք թե, հիմա Չելոյանցն էլ հիասթափվեց, հեռացավ, նրա օրինակով հիասթափվեցին ու հեռացան այլոք, ի՞նչ է շահելու հայկական ֆուտբոլը», եզրափակում է Արարատ Ճաղարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal