Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի անդրադարձը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի արած հայտարարությանը

POLITICS

Past.am

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ուզում է ՀԱՕԿ-ից հետ վերցնել Ծաղկաձորի ճոպանուղին: Նրան պատասխանում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: 

-Պրն․ Ռոստոմյան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը օրերս ասել է, որ առաջիկայում փաթեթ է ներկայացնելու կառավարությանը՝ Ծաղկաձորի ճոպանուղին ՀԱՕԿ-ից հետ վերցնելու առնչությամբ։ Ծանո՞թ եք այս հայտարարությանը: 

-Իհարկե՛, ծանոթ եմ Կոտայքի մարզպետի տվյալ հայտարարությանը, բայց պետք է նշեմ՝ մարզպետը շատ լավ տեղյակ է, որ ճոպանուղու անմիջական կառավարումը չի իրականացնում ՀԱՕԿ-ը, այն տրված է մասնավոր կազմակերպության կառավարմանը: Եվ, եթե Կոտայքի մարզպետը ճոպանուղու հետ կապված որևէ թերացում էր նկատել, ապա նա կարող էր պարզապես դիմել տվյալ կազմակերպությանը, և, վստահաբար, խնդիրը անմիջապես կշտկվեր: Այլապես այն, ինչ այժմ պատրաստվում է անել Կոտայքի մարզպետը, դա ուղղակի փորձ է՝ պետական մարմնի կողմից որոշակի ազդեցություն և միջամտություն ունենալ ՀԱՕԿ-ի՝ որպես հասարակական կազմակերպության բնականոն գործունեության վրա: Այս տարիների ընթացքում պրն․ Ծառուկյանի կողմից ահռելի ներդրումներ են կատարվել, որպեսզի Ծաղկաձորի ճոպանուղին գործի միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ապահովելով և՛ հայաստանցի, և՛ իրենց մարզումները Ծաղկաձորում անցկացնող միջազգային մարզիկների, և թե՛ զբոսաշրջիկների անվտանգությունը։ 

Օրինակ՝ այս տարի ճոպանուղին մեր հայրենակիցներին և զբոսաշրջիկներին ներկայացել է նորովի, քանզի ամբողջությամբ փոխվել են ճոպանները, կառուցվել է գիշերային դահուկուղի՝ ամբողջությամբ լուսավորված, ձեռք է բերվել նորագույն տեխնիկա՝ մասնավորապես ձյունը հարթեցնող սարքավորումներ, ինչպես նաև այս պահին շինարարության ընթացքում է 4700 մետր ընդհանուր երկարությամբ նոր ճոպանուղու՝ Թի-բարի կառուցման աշխատանքները, որը լինելու է ավելի արագ և հարմարավետ: Պետք է նշեմ նաև, որ կառուցվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզաբազա: Ես սա դեռ թվարկեցի արդեն կատարված և մոտ ապագայում կատարվելիք բարեփոխումների միայն մի մասը։ Իսկ այն, ինչ դեռ պլանավորել է կատարել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, դրանց մասին ես պարզապես չեմ բարձրաձայնի, քանզի ժամանակն ու կատարված գործը այս առումով լավագույն ցուցիչներն են։ Անկասկած է, որ Ծաղկաձորի այցեքարտը ճոպանուղին է, սակայն պետք է նշել նաև, որ այդ կարգավիճակը ձեռք է բերվել տարիների համբերատար բարեխիղճ աշխատանքի և լուրջ ներդրումների շնորհիվ: Հենց այս տարիների բարեկարգումների շնորհիվ է, որ տարեցտարի ավելանում է զբոսաշրջիկների թիվը դեպի Ծաղկաձոր և դեպի ճոպանուղի։ Տուրիզմը զարգացնելու համար պրոֆեսիոնալ կառավարվող ճոպանուղին առաջին անհրաժեշտության նախապայման է: Քանի որ մարզպետը այս հարցով երբևէ չի դիմել ՀԱՕԿ-ին, հետևաբար ենթադրում եմ, որ չի տիրապետում մանրամասներին։ Բացի այդ, հանուն արդարության պետք է նշել, որ Կոտայքի մարզի առաջնային խնդիրը հաստատ ճոպանուղին չէ, առավել ևս նման բարձր չափանիշներով ճոպանուղին: Հասկանալի է, որ շուտով մարզպետները պետք է ներկայացնեն անցյալ տարվա իրենց կատարողականը, սակայն պետք չէ դա անել որոշ հաստատությունների հաշվին: Մարզին նոր աշխատատեղեր են անհրաժեշտ, այլ ոչ թե հայտարարություններ, հատկապես այնպիսիք, որոնք իրավական հիմքեր չեն պարունակում: Մարզը լուրջ ոլորտային խնդիրներ ունի՝ կրթական, գյուղատնտեսական, աշխատատեղերի լուրջ պակաս կա: Ահա՛ այն խնդիրները, որոնք առաջնային նշանակության ուշադրություն են պահանջում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 


The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal