Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մշակույթը հզոր զենք է, իշխանությունները չպետք է անտեսեն այն»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է ռեժիսոր, դերասան Արեն Վաթյանը:

Մշակույթի ոլորտում առկա խնդիրներին լուծում տալը պետք է սկսել կադրային փոփոխություններից

Այս պահի դրությամբ մշակույթում տիրող վիճակը, մեղմ ասած, անմխիթար է: Հասկանալի է, թե ինչու ենք հիմա այս վիճակում, բայց միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչպես են ոլորտում այժմ ղեկավար պաշտոն զբաղեցնողները, որոնք ամենևին գիտակ չեն, փորձելու մեզ դուրս բերել ստեղծված դրությունից: Խնդիրները կային ու կան, բայց պետք է հասկանալ՝ երբ լինում է հեղափոխություն, երկիրը որոշ ժամանակ հետ է ընկնում, այսինքն՝ զրոյական կետից ավելի հետ է գնում, հետո պահանջվում է ժամանակ, որպեսզի հասնի այդ նույն զրոյական կետին և շարունակի առաջ ընթանալ: Այն պետությունների համար, որոնք մեզ նման ֆինանսապես ոչ բարվոք վիճակում են, դժվար է գումարներ հատկացնել մշակույթին: Բացի դա, իրավիճակը բարդացնում է այն, որ մշտապես պատերազմի վտանգի առաջ ենք: Կան կարևորագույն խնդիրներ, որոնց լուծումը պետությունն առաջնային է համարում: Բայց մշակույթի մարդիկ, այդ թվում՝ ես, վստահ ենք, որ մշակույթը հզոր զենք է, որով աշխարհում հանդես են գալիս բոլոր երկրները, իսկ նրանք, ովքեր այդ զենքը ժամանակին չեն «մոդիֆիկացնում», նաև այդ պատճառով են ավելի ցածր կարգի երկիր համարվում: Այդ պատճառով ամբողջ աշխարհում, իհարկե ոչ բոլոր դեպքերում, անմրցունակ ենք դառնում: 

Ըստ իս, մշակույթի բնագավառում առկա խնդիրներին լուծում տալը պետք է սկսել կադրային փոփոխություններից, գործը վստահել այն մարդկանց, որոնք խելացի որոշումներ կկայացնեն: Բայց եթե հարցնեք՝ ո՞ւմ վստահել, ապա կդժվարանամ պատասխանել: Ճիշտ է, կան մշակութային կարկառուն գործիչներ, կարելի է նրանցից որևէ մեկին վստահել, բայց պետք է ուշադրություն դարձնել այն խնդրին, որ կողմնապահություն չլինի: Որևէ բնագավառում, ի դեպ, չեմ ուզենա տեսնել այդ կողմնապահությունը: Երբ մշակույթի նախարար նշանակվեց ինձ համար անհայտ Լիլիթ Մակունցը, դրանում լավ բան տեսա, մտածեցի, որ մենք իրեն չենք ճանաչում, ինքը՝ մեզ, ուրեմն կողմնապահություն չի լինելու, բայց որ առհասարակ ոչինչ չի կատարվելու, դրան պատրաստ չէինք:

Չի կարելի բարձիթողի վիճակում պահել

Մշակույթի ասպարեզում անհասկանալի իրավիճակը, բնականաբար, նաև ինձ վրա է անդրադառնում: Ես էլ չգիտեմ, թե ինչ է սպասվում: Առաջ համագործակցում էի մշակույթի նախարարության, կինոկենտրոնի հետ, ֆիլմեր, հաղորդաշարեր էի նկարում, իսկ հիմա անհասկանալի իրավիճակ է: Ինձ ինչ-որ մեկի օգնությունն է պետք լինելու, քանի որ թղթաբանության վարպետ չեմ: Ես ռեժիսոր եմ, դերասան և ցանկանում եմ զբաղվել բացառապես իմ գործով: Կան մարդիկ, որոնք կարողանում են զբաղվել թղթաբանությամբ, իրենց մոտ այդ ջիղը կա, որը երբեմն շատերի մոտ ավելի զարգացած է, քան արվեստինը: Պետք է փնտրել այլընտրանքային ճանապարհներ այս հարցերով պետության հետ հարաբերվելու համար, ամեն ինչ այս առումով բավական անորոշ է հատկապես կինոյի բնագավառում: 

Լավ նորություններ եմ լսում այլ ոլորտներից, որ գործ է արվում, դրական փոփոխություններ կան, բայց չի կարելի բարձիթողի վիճակում պահել մշակույթը:

Կարևորը, որ գործի

Էական չէ, թե ինչպես կկոչվի մշակույթի նախարարությունը: Կարևոր է, որ այն գործի, ոչ թե ձևական բնույթ կրի: Երկար տարիներ հենց այդպես էլ եղել է: Շատ քիչ հարցեր էին լուծվում, լուծվելուց էլ ամեն ինչ իրար մեջ էր արվում, ծախսերը չէին արդարացվում: Թող ճիշտ օրենքներ մշակեն, մտածեն՝ ինչ են ուզում անել և սկսեն աշխատել, որովհետև այս բարձիթողի վիճակը բացասական հետևանքներ կունենա: Մշակույթի գործիչները բարդ մարդիկ են, եթե այսպես երկար շարունակվի, ինձ նման համբերատարները գուցե սկսեն կորցնել համբերությունը ու ավելի շատ արտահայտվեն: Հանրային մարդիկ իրենց հետևից տանող ուժ են, որոնք անհրաժեշտ են այսօրվա իշխանությանը: Մտավորականությանն իշխանություններն այնպես պետք է վերաբերվեն, որ այդ ուժն էլ թեքեն իրենց կողմը:

Դրական փոփոխություններ տեսնում եմ: Հասկանալի է, որ ամեն ինչ չի կարող միանգամից փոխվել: Ես էլ շատ հարցերում դժգոհություն ունեմ: Այս պահին չեմ համագործակցում պետության հետ, բայց մեկ է՝ դեմ եմ այն համակարգին, որը կար: Բայց այս համակարգն էլ պետք է խելացի գործի: Թող լինի օրենք, բայց ոչ այնպիսին, որ ծերանամ, մինչև ֆիլմը հասցնեմ հանձնաժողովին, հետո էլ սպասեմ պատասխանին:

Չի կարելի ու վերջ

Ես գիտեմ՝ ինչպես պայքարել անորակի դեմ: Պրոցեսը կլինի ծախսատար, դժվար, կլինեն դժգոհներ, բայց դրա դեմ պայքարելու միակ տարբերակը պետական մակարդակով այն արգելելն է: Չի կարելի ու վերջ: Պետք է ստեղծվեն ցենզուրայի հանձնաժողովներ՝ բաղկացած կոմպետենտ մարդկանցից, որոնք կդիտեն և կասեն, որ տվյալ արտադրանքը չի կարելի ցուցադրել հեռուստատեսությամբ, կինոթատրոնում և այլն: Մեկ, երկու, հինգ տարի անց այս դեգրադացիան կամաց-կամաց կսկսի վերանալ: Ինձ թվում է՝ սա միակ տարբերակն է: 30 տարվա մեջ անճաշակությունը հասել է կրիտիկական աստիճանի: Չեմ կարծում, որ ներկայիս իշխանությունները ցանկություն ունեն սա շարունակելու:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal