Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նիկոլ Փաշինյանի դեմ աշխատում է ժամանակը, իսկ Սերժ Սարգսյանը սպասում է

INTERNATIONAL NEWS

eadaily.com-ը «Ով է ճիշտ, ով սխալ՝ ժամանակը ցույց կտա. ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը» վերնագրով հոդվածում գրում է, որ մեկ տարի առաջ, երկարատև բողոքի ակցիաներից հետո, գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Նա փողոցի ճնշման տակ զիջման գնաց՝ չնայած նրան, որ այդ պաշտոնում ընտրվել էր խորհրդարանի կողմից, որի լեգիտիմությունը ճանաչել էր միջազգային հանրությունը: Սերժ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում մի քանի կարևոր ուղերձներ է հղել, որոնք աննկատ մնացին «թավշյա հեղափոխության» և ներքաղաքական բուռն իրադարձությունների պայմաններում: «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ: Ներկա իրավիճակը մի քանի լուծումներ ունի, բայց ես նրանցից որևէ մեկին չեմ գնա: Դա իմը չէ: Ես հեռանում եմ պետության ղեկավարի պաշտոնից: Ես ձեր պահանջը կատարում եմ», - իր ուղերձում այդ օրերին գրել էր Սերժ Սարգսյանը: Քաղաքագետներն ու փորձագետները շարունակում են զարմանալ, թե ինչու Հայաստանի նախկին վարչապետը, պահպանելով Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնը, շարունակում է լռել և պատրաստվում է միայն ապագայում մեծ հարցազրույց տալ ու պատասխանել բազմաթիվ հարցերի: Սերժ Սարգսյանը, որպես փորձառու քաղաքական գործիչ և նախկինում ազգային անվտանգության ծառայության ղեկավար, ուներ շատ տեղեկություններ, այդ թվում`«հույժ գաղտնի» մակագրությամբ, և հասկացել էր, որ «թավշյա հեղափոխությունը» փաստացի ունի բազմաթիվ աջակիցներ ֆինանսական կենտրոններից, այդ թվում՝ Ջորջ Սորոսի, ԱՄՆ-ի և Եվրամիության վերահսկողության ներքո գործող հիմնադրամներից և, ինչու չէ, նաև ամերիկյան հետախուզական ծառայությունից: Հավանաբար աչքի առաջ ունենալով «մայդանյան սցենարը»՝ նա չցանկացավ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին բախումներ սկսել, ուստի և գնաց առավել ցավոտ, բայց ամենաարագ և անսպասելի որոշմանը և հրաժարական տվեց՝ լիցքաթափելով պայթյունավտանգ իրավիճակը: Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին հայտարարության մեջ ընդգծել է, որ ինքն ընդառաջ է գնում «փողոցի», այլ ոչ թե ժողովրդի պահանջին: Իրականում Սերժ Սարգսյանը, հասկանալով, թե հրապարակում ովքեր են կանգնած, Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի մասին բավականին տեղեկացված լինելով, իշխանությունը տվեց այդ անփորձ կոհորտային, որը հաղթանակից առաջացած էյֆորիայի ֆոնին ստիպված էր նաև լուծել նախորդ տարիներից մնացած՝ Հայաստանի տնտեսական խնդիրների հսկայական ծանրությունը, գումարած դրան՝ փակուղի մտած ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ավելին, Սարգսյանը չէր կարող չհասկանալ, որ նախորդ տարիների ընթացքում հակառուսական պայքարի բնագավառում աչքի ընկած երիտասարդ ակտիվիստները, այդ թվում՝ Փաշինյանը, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Մոսկվայի աչքերում չեն ունենա բարձր լոյալություն և ստիպված կլինեն քաղաքական երջանկություն փնտրել Արևմուտքում: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ Սերժ Սարգսյանը արդեն մեկ տարի է՝ լռում է, սակայն վերջերս սկսել է ՀՀԿ-ի «ռեբրենդինգի» գործընթացը: Այս պահին ՀՀԿ-ն համալրվում է երիտասարդ կադրերով՝ ազատվելով օլիգարխիկ թևից, և փորձում է տեղ գրավել ազգային-պահպանողական ճամբարում, որտեղ կա մեծ դատարկություն: Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ոչ թե վարչական ռեսուրսներ, սև փիառ կամ այլ միջոցներ է օգտագործում, այլ օգտագործում է միայն ժամանակը: Նա Փաշինյանին ժամանակ է տվել, որպեսզի վերջինս իր գործողություններով, ներառյալ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը, Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումը, տնտեսական բարձիթողի վիճակը և այլն, սպառի իր բարձր վարկանիշը, ինչին մեծապես նպաստում են նաև հազարավոր ֆեյքերը սոցիալական ցանցերում: Սերժ Սարգսյանն այժմ հեռու է մնում բաց քաղաքական խաղից և ներքաղաքական գործընթացներին մասնակցում է երիտասարդների միջոցով, որոնք ՀՀԿ-ի քաղաքական անցյալից են և փորձառու են: Նա կարող է նաև փորձել ստեղծել Նիկոլ Փաշինյանի դեմ ձևավորվող «միացյալ ճակատ», այդ թվում՝ իր փեսայի լրատվամիջոցների հնարավորությունների միջոցով, որոնք վերջերս սկսել են ակտիվանալ քաղաքական դաշտում, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի, հնարավոր է նաև քաղաքական այլ ուժերի հետ: Այս պահին Սերժ Սարգսյանը սպասողական վիճակում է, հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ աշխատում է ժամանակը, քանի որ նրա թիմը չի արդարացնում իրեն, իսկ բազմաթիվ սոցիալական ու տնտեսական խնդիրներ լուծում չեն գտնում: Չմոռանանք նաև ղարաբաղյան հիմնախնդիրը: Պատերազմի վերսկսման դեպքում ճակատային գծի ձախողումները կարող են հանգեցնել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականին, որը կօգտագործվի նախկին իշխանությունների կողմից, որոնք ներկայումս սպասում են ռևանշի ցանկացած հնարավորության: Այս տեսակետից ուշադրության է արժանի քաղաքագետ Ներսես Հարությունյանի կարծիքը առ այն, որ ժամանակի պակասը, ցայտնոտային վիճակը, լուրջ ներքին հակազդեցությունը հատկապես ֆինանսատնտեսական ոլորտում, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Մոսկվայի հետ բարդ հարաբերությունները ստիպել են թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծման ուղիներ փնտրել: Ըստ քաղաքագետի, աշխարհի ուժերը խրախուսում են Հայաստանի «գորդյան հանգույցը» քանդելու վարչապետի ցանկությունը, որը կբերի Հայաստանի տնտեսության սահմանները բացելուն, ուղիների ապաարգելափակմանը ու նոր շունչ կտա առևտրին ու գործարարությանը, և միայն Բաքվի հետ բանակցություններում լուրջ առաջընթացի հասնելու միջոցով Նիկոլ Փաշինյանը կարող է ժամանակ ու ռեսուրսներ ձեռք բերել ու ամրապնդել իր օրինական իշխանությունը: Ընդ որում, Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ որպես «դրական փոփոխությունների առաջնորդ» մնալու միայն մեկ տարբերակ ունի, դա ղարաբաղյան հարցի լուծումն է: Հարությունյանը համոզված է, որ Ղարաբաղում նոր պատերազմ չի լինի, իսկ Ալիևի և Փաշինյանի միջև ուղղակի երկխոսություն առկա է, ռազմական սցենարին նախապատվությունը տալը Իլհամ Ալիևի համար վտանգավոր և անընդունելի է հենց այն նույն պատճառով, ինչի պատճառով անընդունելի է Նիկոլ Փաշինյանի համար՝ այն կուժեղացնի իր հակառակորդների դիրքերը:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal