Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոչ մրցակ­ցա­յին բու­հեր. ար­դյուն­քում՝ կո­լապ­սա­յին իրա­վի­ճակ

INTERVIEW

Բարձրագույն կրթության որակ, կրթություն-գիտելիք-հմտություն և աշխատաշուկա հասկացությունների շղթան մեզ մոտ անջատ է: «Էրազմուս+» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Միշա Թադևոսյանը, խոսելով խնդրից, մեզ հետ զրույցում հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հնչեցրած այն կարծիքը, թե 22-ամյա ուսանողները պետք է տիրապետեն օտար լեզուների, ունենան աշխատանքային 3 տարվա փորձ:

«Իրականում սա մի գործընթաց է, որտեղ բոլոր կողմերը, կարծես, պատասխանատվության դիֆուզիայով են զբաղվում, երբ անձը պատասխանատվությունն իր վրայից փորձում է գցել մեկ այլ անձի վրա: Երբ խոսվում է ուսանողի գիտելիքների, կարողությունների մակարդակի առկայության կամ բացակայության մասին, բուհերը հաճախ փորձում են մեղավորներ գտնել: Որոշ դեպքերում մեղավորը գործատուն է, որը չի ցանկանում համագործակցել բուհի հետ, մեղավորը նաև հանրակրթական համակարգն է: Առաջին հերթին մեղավոր են նաև բուհերը»,«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Թադևոսյանը՝ նշելով, որ լուծումներ գտնելը մեղավորներ փնտրելուց առավել կարևոր է: «Իրավիճակի խորքային պատճառն այն է, որ այսօր ՀՀ-ում բուհերը կորցրել են իրենց հանրային սոցիալական պատասխանատվությունը: Բուհերում տրվող գիտելիքն այլևս ժամանակակից գիտելիք չէ և մեծամասամբ առնչություն չունի աշխատաշուկայի հետ: Պատճառներից մեկն այն է, որ գործատուները չեն համագործակցում բուհերի հետ: Կա մի մոտեցում՝ ըստ որի, երբ աշխատաշուկան պահանջում է այսինչ մասնագիտությունը, բուհն անմիջապես սկսում է ծառայեցվել դրան: Բայց բուհերն աշխատաշուկային ծառայեցնելը ճիշտ մոտեցում չէ: Բուհը, որպես գիտական հանրույթ, ինքը կարող է թելադրել աշխատաշուկային: Մեր վատ փորձառության պատճառներից մեկն էլ այն է, որ բուհերում դասախոսներն ավանդական կրթական համակարգով անցած մարդիկ են, ովքեր շատ հաճախ պրակտիկ գործունեությամբ չեն զբաղվում, իսկ ուսանողին միայն տեսական գիտելիքներ են տրվում: 21-րդ դարի խնդիրն այն է, որ պրակտիկ աշխատանքում տեղի ունեցող շատ նորարարություններ չեն վերածվում տեսությունների: Իսկ ովքե՞ր կարող են դրանք տեսություն դարձնել, եթե ոչ բուհերը: Եվ այդ պատճառահետևանքային կապերի պարագայում բուհերը սկսում են դառնալ սպասարկու հաստատություններ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է արտասահմանյան բուհերում ուսում ստանալու ձգտմանը, մեր զրուցակիցը շեշտեց. «Խնդիրն այն է, որ ՀՀ բուհերը մրցակցային չեն և մրցակցային չեն անգամ հայկական կրթական տարածքում: Սա է պատճառը, որ երբ ուսանողը կանգնում է թեկուզև վարկանիշով 100-րդ տեղը զբաղեցնող եվրոպական որևէ համալսարանի ու հայաստանյան որևէ բուհի ընտրության միջև, շատ երկար չի մտածում: Երբ խոսում են միջազգային բուհերի կրթության որակի և համեմատության մասին, որակը միայն ուսանողի արդյունքով է դիտարկվում: Բայց միայն դա չէ: Կան կրթության որակի գնահատման սահմանված մի շարք չափանիշներ, որոնց թվում նաև հարմար ու նպաստավոր միջավայրի ստեղծումն է: Իսկ հայաստանյան ստանդարտ բուհերի և միջազգային որևէ բուհի միջավայրերը տարբեր են: Մեզ մոտ բուհերը որևէ գործիքակազմ չեն կիրառում տարածաշրջանային կամ որևէ եվրոպական երկրի բուհի հետ համեմատական դաշտ մտնելու համար, քանի որ, օրինակ, դասախոսական այնպիսի կազմ չունեն, որը կարող է համատեղել գիտական, մանկավարժական, տեսական ու պրակտիկ գործունեությունը, և որը չունի լեզուների իմացություն, հետազոտություններ չի իրականացնում: Արդյունքում կոլապսային իրավիճակ է ստեղծվում. ՀՀ կրթական տարածքում բուհերը դառնում են միջավայրեր, որտեղ ունենք դասախոսներ, որոնք կտրված են իրենց ոլորտի զարգացումներից, և ունենք ուսանողներ, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում գնում են արտերկրում ուսում ստանալու»:

Մ. Թադևոսյանը նշեց, որ թեև այստեղ որոշ առումներով հասարակական ընկալումների, սեփականը չարժևորելու հարց էլ կա, բայց, այդուհանդերձ, այլ բուհերում պրակտիկ գիտելիքներն ուսանողներին աշխատաշուկայում մրցունակ են դարձնում:

«Մեզ մոտ ակնկալում են ուսանողներ, որոնք կավարտեն, կունենան համապատասխան հմտություններ, բայց պատճառահետևանքային կապերի մասին շատ քիչ է խոսվում: Պարոն վարչապետն ասաց, որ ուսանողները պետք է երեք լեզվի տիրապետեն: Բայց սա այն պարագայում, երբ մեզ մոտ կան դպրոցներ, որտեղ բնագիտական, օտար լեզվի ուսուցիչների թափուր հաստիքները տարիներ շարունակ չեն համալրվում: Ու այդ դեպքում բուհ ընդունված անձից պահանջել, որ նաև 22 տարեկանում երեք լեզուների իմացություն ունենա, առնվազն դաշտի մասին իրազեկվածության պակաս է»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ երևանյան աշխատաշուկայի, գործատուների ընկալումները Նիկոլ Փաշինյանի ընկալումների տրամաբանության մեջ են:

«Աշխատանքային փորձ ու 3 լեզու են պահանջում՝ մոռանալով, որ Հայաստանում միայն Երևանի մի քանի էլիտար դպրոցների աշակերտները չեն, նաև բոլոր մարզերի երեխաներն են, որոնք այդ գիտելիքը ձեռք բերելու տարրական հնարավորությունը չունեն, ըստ այդմ՝ նաև մրցունակ չեն: Արդյունքում մենք ունենում ենք հետևյալ պատկերը. անձ, որը սովորել է միջազգային բուհում, անձ, որը սովորել է հայաստանյան որևէ բուհում և անձ, որը սովորել է Երևանում գտնվող միջպետական բուհերից մեկում, օրինակ, Ամերիկյան, Ֆրանսիական կամ Հայ-ռուսական սլավոնական համալսարաններում: Նրանք հայտնվում են միևնույն աշխատաշուկայում: Կրթությունը դասակարգիչ է դառնում, առաջանում է նաև սոցիալական արդարության հարց: Ճիշտ է, առավել լավ կրթություն ստացողն աշխատաշուկայում առավել լավ է յուրացվում, բայց չէ՞ որ նրանց համար մեկնարկային նպաստավոր պայմաններ ստեղծելը պետության պարտականությունն է: Սա նաև բուհերի սոցիալական պատասխանատվությունն է»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023