Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրա­վա­կա՞ն, թե՞ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­ներ

ANALYSIS

2018-ի ապրիլի իրադարձություններից հետո Հայաստանում որևէ գործ չի «կարվել». լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործին: Դիտարկմանը, թե ԱԱԾ-ին մեղադրում են «գործը» կարելու մեջ, Արթուր Վանեցյանն ասել է. «2018-ի ապրիլից հետո որևէ գործ կարելու, սարքելու և այլ դեպքեր չեն եղել, մենք բոլորս կառուցում ենք իրավական պետություն, և ԱԱԾ-ն այդ գործում ունի իր առանցքային դերակատարությունը: Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան, և այնտեղ բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու բոլոր այն ապացույցներին, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում, և հանրությունը, լրագրողները կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»։ Ավելորդ չէ նշել, որ ԱԱԾ տնօրենի հարցազրույցից հետո մամուլում տեղեկություն հայտնվեց տեսագրության առկայության մասին, որտեղ իբրև թե «հաստատվում» է Սանասարյանի «մեղքը»։ Տեսագրության փաստը ո՛չ հաստատվել, ո՛չ էլ հերքվել է պատկան մարմինների կողմից։

Ուշագրավ է, սակայն, որ անգամ Վանեցյանի հայտարարություններից հետո Դավիթ Սանասարյանը պնդում է իր անմեղությունը և նույնիսկ խոստանում է մոտ ապագայում ասուլիս հրավիրել՝ լրագրողների հարցերին պատասխանելու նպատակով։ Իհարկե, ՊՎԾ պետը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, կարծես հաշտվել է այն մտքի հետ, որ հրաժեշտ է տալու իր պաշտոնին՝ իրեն դուրս դնելով, այսպես կոչված, իշխանական էլիտայից։ Նախ՝ Սանասարյանը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ էր գնացել իշխանության էլիտայից առանձին, բացի այդ՝ նախօրեին կատարել էր ուշագրավ ֆեսյբուքյան գրառում։ «Այս օրերին ամեն քայլափոխին ու տարատեսակ հարթակներում գրառումներով ստացած վստահության քվեից ու հավատից ավելի մեծ պաշտոն չկա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սանասարյանը։

Սակայն վերադառնանք Վանեցյանի հարցազրույցին, որի տողատակում մի քանի ուշագրավ ակնարկ կա։

ԱԱԾ տնօրենը պնդում է ՊՎԾ պետի մեղադրանքի հիմնավորվածության մասին՝ ակնարկելով, որ իրենց ձեռքի տակ առկա են բոլոր ապացույցները։ Ակնհայտ է, որ Վանեցյանի հայտարարությունն ունի ոչ միայն իրավական, այլ նաև ընդգծված քաղաքական ենթատեքստ։ Բանն այն է, որ Դավիթ Սանասարյանի գործը որոշակիորեն երկփեղկել է ոչ միայն հասարակական կարծիքը, այլ նաև տեսանելի դժգոհություններ է առաջացրել իշխանության և իշխանամերձ, այսպես կոչված, քաղաքացիական սպեկտրում։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հրապարակային կարծիքից հետո շատերը կասկածանքով են վերաբերվում Սանասարյանին ներկայացված մեղադրանքին։ Այս ամենը հասարակական միջավայրում կարող է անվստահություն ծնել իշխանության հանդեպ, մանավանդ հեղափոխական էյֆորիան կարծես նահանջել է։ Սակայն ավելի ուշագրավ է մեկ այլ հանգամանք. եթե իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ երկրորդելով Փաշինյանին, ըստ էության հաստատում են ԱԱԾ-ի պնդումը ու միաբերան հայտարարում են, որ նոր Հայաստանում շինծու, պատվերով գործեր լինել չեն կարող, ապա կարգավիճակով ավելի ցածր աստիճանակարգում գտնվող պաշտոնյաները բացահայտորեն դժգոհություններ են հայտնում, որոշ դեպքերում՝ ուղղակիորեն թիրախավորելով Արթուր Վանեցյանին ու ակնարկներով քննադատելով Նիկոլ Փաշինյանին։ Համաձայնեք՝ սա արտառոց վիճակ է Հայաստանի համար, ու այս համատեքստում Վանեցյանի հարցազրույցն ակնհայտորեն ուղղված է իշխանության կոնսոլիդացիային։ Այնպես է ստացվել, որ ԱԱԾ-ն շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի համակարգային հիմնական հենարանը ու ոչ միայն իրականացնում է հեղափոխության, այսպես կոչված, պատժիչ ֆունկցիաները, այլ նաև կայունացնում է իշխանությունը, որը շատ դեպքերում ապրում է քաոտիկ ռեժիմում։

Սակայն Վանեցյանի հայտարարության ամենաուշագրավ դրվագն այն է, երբ նա փաստում է, թե 2018-ի ապրիլից հետո որևէ գործ կարելու, սարքելու և այլ դեպքեր չեն եղել։ Հենց սա է ԱԱԾ տնօրենի հարցազրույցի մեխը. ի վերջո՝ եթե պարզվի, որ Սանասարյանի գործում առկա է քաղաքական կամ այլ համատեքստ, ապա հասարակության ու միջազգային հանրության մոտ կասկածներ կառաջանան, թե նոր Հայաստանում շարունակում է գործել հին համակարգի տրամաբանությունը ու քաղաքական ենթատեքստ ու պատվերի բաղադրիչ գոյություն ունի նաև բոլոր այն գործերում, որոնք հարուցվել են նախկին իշխանության առանցքային գործիչների հանդեպ։ Եթե իշխանությունը խորթ մեթոդներով գործ է «կարում» յուրային Դավիթ Սանասարյանի դեմ, ապա ինչո՞ւ պետք է խնայեր «օտարի» կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանին կամ այլոց՝ հատկապես, որ որոշակի կասկածներ են առաջացել աղմկահարույց ու սկանդալային հայտնի գաղտնալսումների հրապարակումից հետո։ Սանասարյանի գործը դարձավ այն ինդիկատորը, որը ապալեգիտիմացման վտանգի տակ դրեց նախկինների հանդեպ հարուցված քրեական գործերը։ Վանեցյանը հակադարձում է և պնդում, որ իրենք առաջնորդվում են միայն օրենքով ու չեն խնայում հանցագործություն կատարած որևէ մարդու՝ անկախ կարգավիճակից։ Ինչքանո՞վ են իրական ԱԱԾ տնօրենի պնդումները՝ ցույց կտա ժամանակը։

Հ.Գ.-Ի դեպ, այս համատեքստում շատ ուշագրավ էին Աջափնյակ համայնքի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Արամ Մանուկյանի «նոնստոպ» արված ու հետո ջնջված՝ «ջեբը բան գցելու», «պետք եղավ՝ պայքարելու», «հետևանքների համար պատասխան տալու» ու նմանատիպ բազմաթիվ այլ գրառումները, գումարած՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված զգուշացումը, թե «հետո մեզ չմեղադրես, հուսով եմ՝ հիշում ես, թե մենք ով ենք»:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023