Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խնդիրն այն չէ, որ ռու­սա­կան ԶԼՄ-նե­րը հա­կա­հայ­կա­կան են, այլ այն, որ նրանք քննա­դա­տում են նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին

INTERNATIONAL NEWS

eurasianet.org-ը «Հայաստան. իշխանությունները քննարկում են երկրում ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակման դադարեցման հնարավորությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում օրենսդիրները և պաշտոնյաները պնդում են, որ ռուսական որոշ հեռուստահաղորդումներ ունեն «հակահայկական» բնույթ: Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել «Sputnik-Армения»-ին: Նոր իշխանությունների կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի լուսաբանումը ռուսական ԶԼՄ-ների կողմից Երևանում առաջացնում է դժգոհություն: Հայաստանի կառավարության պաշտոնյաները և խորհրդարանականները հանդես են եկել հրապարակային առաջարկությամբ՝ երկրում հեռարձակվող հեռուստաալիքների ցուցակից հանել ռուսաստանյան հեռուստաալիքները՝ պնդելով, որ դրանց հեռարձակումը «հակահայկական» բնույթ է կրում: Հայաստանի պետական հեռարձակողը վերահեռարձակում է մի շարք օտարերկրյա հեռուստաալիքներ, այդ թվում՝ ռուսական «Առաջին ալիք», «RTR-Planeta» և «Россия K» հեռուստաալիքները, ինչպես նաև «Мир» և «CNN» միջազգային հեռուստաալիքները, որոնք հասանելի են երկրի ցանկացած հեռուստադիտողի: Երբ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ապրիլի 10-ին խորհրդարանում ելույթներ ունեցավ, մի շարք պատգամավորներ նրան հարցրեցին, թե ինչպես կարելի է դադարեցնել ռուսական ալիքների վերահեռարձակումը: Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանը դժգոհեց, որ մասնավորապես «Россия» հեռուստաալիքը պարբերաբար «թշնամանք է հրահրում հայերի նկատմամբ»: Այդ դիտարկմանը Հակոբյանը պատասխանեց, որ ինքը համաձայն է դրա հետ, և «ռուսական հեռուստաալիքները հաճախ տարածում են նացիոնալիստական տեղեկատվություն և սերմանում են կրոնական ատելություն»: Ռուսաստանից սփռվող տեղեկատվության սահմանափակման փորձերը հետխորհրդային երկրներում հազվադեպ չեն, քանի որ շատերը վախենում են Մոսկվայի ազդեցությունից: Սակայն Հայաստանում այս հարցը հատկապես սուր է դրված: Բանն այն է, որ երկիրը մեծապես կախված է ռուսական աջակցությունից անվտանգության հարցերով, ինչպես նաև էներգակիրներից: Միևնույն ժամանակ, Հակոբյանը մատնանշել է որոշ այլ երկրների փորձը` ասելով, որ դա ստեղծում է որոշակի սպառնալիք Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար, և շատ երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, արդեն իսկ իրականացրել են այդ գաղափարը, սակայն դրա համար շատ բարձր գին են վճարել, նրանք կորցրել են իրենց տարածքները: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արման Բաբաջանյանը նույնպես արգելքի գաղափարին կողմ է: Ըստ նրա, «ռուսական հեռուստատեսությունը պարբերաբար Հայաստանին, նրա իշխանություններին և երկրում տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալիս տարածում է ատելություն»: Այնուամենայնիվ, կա կարծիք, որ խնդիրը, թերևս, այն չէ, որ ռուսական ԶԼՄ-ները հակահայկական են, այլ այն, որ նրանք քննադատում են նոր իշխանություններին: Օրինակ, ռուսական հեռուստաալիքները նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը պարբերաբար ներկայացնում են որպես քաղաքական հակառակորդի հանդեպ հետապնդում և հաշվեհարդար: Անցյալ տարի Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց և նոր թիմ ձևավորելուց հետո, որը իր մեջ ներառում է բազմաթիվ արևմտամետ գործիչներ, Հայաստանի նոր կառավարության հարաբերությունները Մոսկվայի հետ այնքան էլ հարթ չեն, չնայած երկու կողմն էլ խուսափում է բաց առճակատումից: Ուղղակի նշենք, որ հատկանշական է այն, որ ռուսաստանյան ԶԼՄ-ները նույնիսկ նախկին, ավելի ռուսամետ իշխանությունների օրոք երբեմն «կպնում» էին Երևանին: Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ռուսական հեռուստատեսության հաղորդումները հակահայկական բնույթի չեն: Ըստ նրա, «հնարավոր է՝ լինեն որոշ մարդկանց որոշակի գնահատականներ, սակայն ռուսական ԶԼՄ-ներում հայաստանյան խնդիրների լուսաբանման առումով ինքը կարծում է, որ դա չի կարելի անվանել հակահայկական: Դա, ընդհանուր առմամբ, կարող է և չհամապատասխանել Ռուսաստանի բնակչության և հեռուստադիտողների կարծիքին»: Ապրիլի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «РБК» լրատվական կայքին հայտնել է, որ «Հայաստանում ընդհանրապես գրաքննություն չկա»: Ըստ նրա, «ինքը երբեմն նկատում է, որ ռուսական հեռուստատեսության՝ հակահայկական քաղաքականություն ունենալու հարցով սոցիալական ցանցերում երբեմն նման քննարկումներ լինում են, և եթե նրանք (ռուսական հեռուստաալիքները) վարում են հակահայկական քաղաքականություն, ապա պետք է ինչ-որ բան անել այդ իրավիճակի հետ»: Միևնույն ժամանակ ներկայումս պարզ չէ, թե ինչպիսի շոշափելի ազդեցություն ունի ռուսական հեռուստատեսությունը հասարակական կարծիք ձևավորելու հարցում: Eurasianet.org- ի ստացած տվյալների համաձայն, վերոհիշյալ ռուսաստանյան հեռուստաալիքների շարքում «Առաջին ալիքը» Հայաստանում ամենամեծ լսարանն ունի, բայց նույնիսկ այդ դեպքում այն հայաստանյան հեռուստադիտողների դիտումների թվով ընդամենը 10-րդ տեղում է:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal