Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իրականում ինչո՞ւ են «պարում» օձերը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Օձեր հմայողների (կախարդողների) երաժշտական գործիքների նվագի ներքո օձերը, երաժշտությամբ հմայված, պարում են:

Իրականում այդպես չէ:

Դուրս գալով կողովից՝ օձերն այնքան էլ ուշադրություն չեն դարձնում երաժշտությանը, չնայած խուլ չեն. իրականում նրանք արձագանքում են երաժշտական գործիքի (ֆլեյտայի) շարժումներին: Օձերը չունեն թմբկաթաղանթ և արտաքին ականջ, բայց նրանք հաջողությամբ զգում են տատանումները (վիբրացիա), որոնք նրանց հասնում են գետնից: Բացի այդ, իրենց ներքին ականջով նրանք նաև լսում են: Իհարկե, օձերը քիչ են արձագանքում անգամ ուժեղ աղմուկին: Նախկինում համարվում էր, որ նրանք ընդհանրապես չեն լսում, բայց վերջին ժամանակներս կատարված հետազոտությունները պարզել են, որ լսում են: Պարզվում է, որ նրանց լսողությունը հարմարված է այն հաճախականության ձայներին և վիբրացիային, որը առաջացնում են խոշոր կենդանիները, ինչը հասկանալի է. օձին պետք է միայն, որ ինչ-որ մեկի կողմից չտրորվի, իսկ երաժշտությունը նրանց համար էական չէ: Կողովից դուրս եկած «հմայված» օձը ընդամենը պաշտպանական դիրք է ընդունում՝ «կանգնում» է և սկսում է գլուխը շարժել տարուբերվող երաժշտական գործիքին համահունչ: Կոնկրետ կոբրայի համար այս դիրքը ոչ թե հարձակողական է, այլ պաշտպանողական: 

Բեդեն կամ օձերի հմայումը (կախարդումը) բավականին հին և հետաքրքիր մասնագիտություն է Հնդկաստանում: Այս արվեստը նախկինում եղել է անգամ հին Եգիպտոսում: Օձերի հմայման արվեստը մեծ տարածում է ստացել 20-րդ դարում և նպատակ ունի գրավել և տուրիստների մեծ քանակ բերել Հնդկաստան: Կան բավականին հանրահայտ օձահմաներ: Անգամ նրանց հատուկ համաժողով գոյություն ունի, որտեղ հավաքվում են այդ մասնագետները և քննարկում ընթացիկ հարցեր, իրականացնում փորձի փոխանակություն: 

Իրականում օձեր հմայողի մասնագիտությունը բավականին վտանգավոր է: Հնարավոր է, որ օձը խայթի հմայողին, ինչը հաճախ մահացու արդյունք է ունենում: Սովորաբար այս արվեստի համար օգտագործվում են կոբրաներ, որոնք շատ թունավոր են և վտանգավոր անգամ այն դեպքում, երբ նրանց թունավոր ատամները հեռացված են լինում: Այստեղ կարևոր է նաև այն, որ հմայողը կոբրայից անհրաժեշտ հեռավորություն է պահպանում, քանի որ կոբրան կարող է միայն իր երկարությանը հավասար տարածության վրա հարված հասցնել, մոտավորապես այնպես, որ մարդը, ասենք, սեղանին կարող է հարվածել միայն իր ձեռքի հեռավորությամբ: Բացի այն, որ կոբրան հետևում է երաժշտական գործիքի (ֆլեյտայի) շարժումներին, օձ հմայողները ևս մի քանի հնարքներ են օգտագործում, որ օձը «պարի»: Մասնավորապես, նրանք ոտքը տակտով հարվածում են գետնին, որի վիբրացիան ստիպում է կոբրային ձգվել և պաշտպանական դիրք ընդունել: Նաև արդեն վարժեցրած կոբրաներին լավ պարեցնելու համար հմայողը սկսում է նվագելու հետ երաժշտական գործիքի ծայրով թեթև հարվածել նրան, հարվածներից կոբրաները սկսում են խուսափել և արդյունքում «պարում» են: 

«Պարել ուրիշի դուդուկի տակ» արտահայտությունը ծագել է հենց օձեր հմայողներից: Փաստորեն պարզվում է, որ այս արտահայտության տակ թաքնված է այն, որ մարդը չնայած պարում է, բայց իրականում չի լսում երաժշտությունը, նա պարում է ինքնապաշտպանվելով, քանի որ «նվագողը» նրա վրա «ոտք է թափ տալիս» ու գլխին հարվածներ հասցնում: Այստեղ ամենավիրավորականն այն չէ, որ այդ ամենը կատարվում է, այլ այն, որ այդ պարողին համեմատում են օձի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal