Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պահանջում ենք դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը «Զվարթնոց» օդանավակայանում. ՀՔԱՎ գրասենյակ

INTERNATIONAL NEWS

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ պահանջելով «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը:

 

Պատճառն Ուկրաինայի ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի մուտքը Հայաստան արգելելն է: Պատգամավորն ավելի վաղ հայտնել էր, որ արգելքի պատճառը ՌԴ պահանջն է:

ՀՔԱՎ հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

«Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը 2019թ․ մայիսի 2-ին Երևանում կայանալիք հակակոռուպցիոն ֆորումին մասնակցելու նպատակով ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և պարզել, որ մուտքի արգելք ունի։ ՌԴ սահմանապահները հրաժարվել են հայտնել արգելքի պատճառը՝ նշելով միայն, որ նա «անցանկալի անձ» է։

Ավելի ուշ տեղեկացրել են, որ արգելքը ոչ թե ՀՀ-ի կողմից է, այլ «երրորդ երկրի», իսկ «երրորդ երկիրը», նրա կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունն է, քանի որ նման նախադեպ Ուկրաինայի այլ քաղաքացիների հետ նախկինում նույնպես տեղի են ունեցել։ Մուստաֆա Նայեմը ՀՀ մուտքի հնարավորություն է ստացել միայն ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան միջամտությամբ։

Նշենք, որ մինչ այս միջադեպը, դեռևս 2019թ․ մարտի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանը, թե ինչ հիմնավորմամբ են ՌԴ սահմանապահները սահմանային սպասարկման ծառայություն իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն են իրականացնում  1992 թ․ սեպտեմբերի 30-ի ՌԴ և ՀՀ միջև «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների համաձայն։

Այսպիսով՝ նշված միջպետական պայմանագրով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելու շրջանակում, ՌԴ սահմանապահները ՌԴ մուտքի թույլտվություն չունեցող կամ ՌԴ-ի համար անցանկալի անձանց ցուցակը կիրառում են նաև ՀՀ սահմանային ծառայությունն իրականացնելու շրջանակում ՀՀ մուտք գործող քաղաքացիների նկատմամբ։

ՌԴ-ի համար մուտքի արգելման սահմանափակումներ ունեցող անցանկալի անձինք ինքնաբերաբար անցանկալի են համարվում նաև ՀՀ մուտք գործելու դեպքում, որը բացարձակ անհիմն, իրավական որևէ հիմնավորում չունեցող գործողություն է և հակասում է թե ՀՀ Սահմանադրությանը, թե ՀՀ օրենսդրությանը, և հանդիսանում է ՀՀ ինքնիշխանությանը հակասող գործելակերպ։

Միանշանակ նման ապօրինի և հակասահմանադրական գործողությամբ խախտվում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը, որը չի բխում ՀՀ Սահմանադրության  և օրենսդրության որևէ նորմից։  ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ կիրառվող ագրեսիվ քաղաքականությունը, մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունները փաստացի փորձում են տարածել նաև ՀՀ մուտք գործող Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, որը որևէ կերպ չի համապատասխանում ՀՀ նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ երկկողմանի հարաբերությունները չկարգավորել երրորդ պետության հետ հարաբերություններից ելնելով։

ՀՀ-ում անցանկալի համարվող անձանց ցանկը կարող են սահմանել միայն ՀՀ իրավասու մարմինները, մասնավորապես՝ այն կարգավորվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, իսկ անցանկալի անձանց ցանկը սահմանվում է «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»։

Ելնելով վերը նկարագրվածից՝ պահանջում ենք․

1․ իրականացնել քննություն՝ պարզելու համար Ուկրաինայի քաղաքացի, Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի մուտքի խոչընդոտման հանգամանքերը,

2․ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից՝ անկախ կուսակցական պատկանելիությունից  իրենց սահմանադրական լիազորությունների օգտագործմամբ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ «1992 թ․ սեպտեմբերի 30-ի ՌԴ և ՀՀ միջև «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրի» ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով,

3․ ՀՀ Կառավարությունից՝ միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայությունն ամբողջությամբ ՀՀ սահմանապահ ծառայության կողմից իրականացնելու համար՝ առանց երկրորդ կամ երրորդ պետության մասնակցության»։

 

 

   

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal