Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քա­ղա­քա­գետ. «Այն­քան սխալ են գոր­ծել, որ չես էլ կա­րող հստակ դե­ղա­տոմս գրել ու ասել՝ այս­պես պետք է սկսել»

INTERVIEW

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այս փուլում երկու մարտահրավեր է առանձնացնում՝ մեկը կապելով հասարակության, մյուսն էլ Արցախի խնդրի հետ:

Մինչ մարտահրավերներին անցնելը, գնահատելով վերջին մեկ տարվա գործընթացները, նկատում է. «Ցավոք, խնդիրները չեն պակասել: Եթե մեկ տարվա կտրվածքով դիտարկենք, ապա բազում լրացուցիչ խնդիրներ ենք ստացել: Առաջնահերթը, որը պետք է հաղթահարվի, հասարակության փաստացի պառակտումն է: Իշխանափոխություններից հետո, որպես կանոն, ընտրություններին մասնակցության թիվը շատ ավելի մեծ է լինում: Այդուհանդերձ, դեկտեմբերին տեսանք, որ հասարակության մեծամասնությունը չի ցանկացել մասնակցել ընտրություններին: Այսինքն, այդ մեծամասնությունն ապակողմնորոշված էր մնացել: Սա նշանակում է, որ հաղթող ուժը վայելում է միայն 38-40 տոկոս ընտրողների վստահությունը»:

Նա հավելեց, որ սա ամենավտանգավոր հանգամանքներից մեկն է, որը պետք է լուծվի. «Իսկ թե ինչպե՞ս՝ չեմ կարող ասել, որովհետև արդեն այնքան սխալ են գործել, որ դժվար է կանխագուշակել, թե նոր և գիտակցված աշխատանքը որտեղից պետք է վերսկսել: Այնքան սխալ են գործել, որ չես էլ կարող հստակ դեղատոմս գրել ու ասել՝ այսպես պետք է սկսել»:

Ս. Շաքարյանցը շեշտեց, որ երկրորդ հարցն Արցախի հիմնախնդրի փակուղին է:

«Երբ մարդը սկսում է դժվար կատարվելիք խոստումներ տալ ու հետո հետ կանգնել այդ խոստումներից, ստեղծվում է տպավորություն, որ նա չի տիրապետում իրադարձությունների իրական շարադրվածքի պատկերին, չի պատկերացնում նաև գործի բարդությունը: Մենք մեր իսկ ձեռքով ենք փակուղի ստեղծում: Եթե մարդը հետամուտ է իր այն հայտարարությանը, որ լիազորված չէ ներկայացնել Արցախի ընտրողների, Արցախի քաղաքացիների շահերն ու պահանջները, ապա պետք է հետամուտ լինի ու չշարունակի բանակցել Ադրբեջանի հետ: Սա տրամաբանություն է, որի հիմքում այսօրվա ղեկավարության հայտարարություններն են: Բայց եթե, այնուամենայնիվ, շարունակում եք բանակցել ադրբեջանական կողմի հետ, ապա դուք մեղադրվում եք խաբեբայության մեջ, ինչը ևս լրացուցիչ պառակտում է առաջացնում»,-ասաց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի խոսքով, եթե վերոնշյալ երկու խնդիրները կարողանանք իմի բերել ներքին մակարդակով, ապա մնացած բոլոր մարտահրավերներն ավելի ցածր նշանակություն կստանան:

«Բայց քանի որ պառակտված ենք և գլխավոր հարցերում մեկ ընդհանուր գիծ չունենք, մնացած հարցերում և նույն խաչմերուկում անշարժ կանգնած ենք մնալու: Իսկ այդ վիճակում մեքենայի տակ ընկնելու վտանգը միշտ է առկա: «Խաչմերուկային» իրավիճակներում արագ անցնել է պետք՝ անշարժ մնալը վտանգավոր է: Բոլորն ասում են՝ սպասե՛ք, մի տարի է անցել, ժամանակ տվե՛ք: Այդ «խաչմերուկում» ժամանակ տալ հնարավոր չէ, խաչմերուկները պետք է «վազելով» անցնել: Ժամանակ չկա, վաղը կամ մյուս օրը որևէ «տրանսպորտային միջոց» խփելու է մեզ: Այդ խաչմերուկում դու չորս կողմից վտանգի տակ ես: Անկախ մեր ներքին հարցերից, այնուամենայնիվ, աշխարհը տեղում չի կանգնում: Մենք տեսնում ենք, թե ինչպես են սաստկանում ԱՄՆ-Իրան, ռուսամերիկյան, ռուս-չինական հարաբերությունները: Իսկ մենք անգամ չենք մասնակցում, օրինակ, Չինաստանում կայացած միջազգային համաժողովին, բայց փոխարենն այստեղ «Քաղաքացու օրն» էինք նշում: Բայց ինչ-որ բան ունե՞ք, որ «Քաղաքացու օր» եք նշում: Դուք արդեն հրաժարվե՞լ եք «լևոնական», թեկուզև Սերժ Սարգսյանի օրոք փոփոխված Սահմանադրությունից: Քաղաքացու օրն այն փաստաթղթի օրն է, որտեղ գրանցված են քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Նորմալ երկրներում այն Սահմանադրությունն է: Մենք հրաժարվե՞լ ենք Սահմանադրության օրվանից, թե՞ նման ամսաթիվ, այդուհանդերձ, դեռ կա մեր օրացույցում: Մեզ մոտ այնքան խառն իրավիճակ է: Մենք սկզբից պետք է ներքին մարտահրավերներից ձերբազատվենք, որպեսզի ազգային ու հավաքական ուժով մտածենք՝ ինչպես լուծել մյուս մարտահրավերը»,-նշեց Ս. Շաքարյանցը:

Նա կարևորեց ծրագրերի առկայության անհրաժեշտությունը:

«Եթե, օրինակ, ամերիկա-իրանական ռազմական գործողություն սկսվի, ծրագիր ունե՞նք, թե ինչպես ենք արձագանքելու: Նման շատ հարցեր կան: Բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ մարդիկ առանց ծրագրի են գործում, թեպետ առաջին մարդը չեմ, որ խոսում եմ այդ մասին: Այս թիմը նորմալ ծրագիր չունի ո՛չ տնտեսության, ո՛չ ներքաղաքական և ո՛չ էլ մյուս ոլորտների համար: Եթե մենք, որպես հասարակություն, չենք հաղթահարում Արցախի հարցի փակուղին և ներքին պառակտումը, մնացած մարտահրավերների շուրջ ծրագրեր կազմելու մասին մտածելն անգամ ծիծաղելի է: Ես չեմ կարծում, որ առանց այդ երկու մարտահրավերների լուծման հնարավոր կլինի մյուս հարցերի առումով մշակել ու առաջարկել համընդհանուր ազգային ծրագիր»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal