Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՀ տնտեսական քաղաքականության մեջ կիսատություն կա, քանի որ մի բան է վարչական միջոցների վերացումը, այլ բան է մենաշնորհների դեմ բուն պայքարը. տնտեսագետ

ECONOMICS

Տնտեսական վերլուծաբան Հայկ Բալանյանը կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսության զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է համարում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հատկապես ներդրումներ ապահովելու համար կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ պետք է իրականացվեր հարկային համաներում։

 «Նկատի ունեմ, որ պետք է սեփականատերերը բացահայտվեին, թեկուզ անցումային արդարադատության միջոցների շրջանակում, որով ինչ-որ վճարումներ իրականացնելուց հետո սեփականատերերը մաքրվեին և այլևս ոչ մի մտավախություն չունենային: Հանրային հաշտեցման գործընթաց իրականանար, որով բիզնեսը վստահ կլիներ, որ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, ինքը մաքուր է և կարող է հանգիստ աշխատել։ Էջը, որն ունեցել ենք կապիտալի կուտակման սկզբնական շրջանում, պետք է ավարտված լիներ։ Համակարգային կոռուպցիայի վերացումը շատ լավ բան է, բայց պետք է հաջորդ քայլերը ևս արվեն, որպեսզի տնտեսական աճի մասին կարողանանք խոսել»,- ասաց նա։

Հայկ Բալանյանը ներդրումների ու տնտեսության զարգացման տեսակետից կարևորում է վստահությունն ապագայի նկատմամբ։ Նա, թեև, համակարծիք է, որ իրավականն ապարատի աշխատանքի տեսակետից շուկայում սահմանափակումներ չկան, միևնույն է, նկատում է, որ շուկայում տասնամյակների ընթացքում գործել են խոշոր ընկերություններ, որոնց հնարավորություններն անհամեմատ մեծ են շուկա նոր մտնողերի հետ համեմատած։

«Այդ ընկերություններն իրենց լոբբիստիկ հնարավորությունների ու ծավալի շնորհիվ ունեն գերիշխող դիրք, և նոր ստեղծվող ընկերությունների ստարտային հնարավորությունները թույլ են, հետևաբար, դժվար են դիմանում այդ մրցակցությանը, այսինքն՝ շուկայում խոշոր խաղացողների գերիշխանությունից դուրս գալը շատ դժվար է արվում։ Ենթադրենք շաքարը 90 տոկոսով չի բերում մի հոգի, այլ 70 տոկոսով է բերում, միևնույն է, գերիշխող դիրք է։ Մեր տնտեսական քաղաքականության մեջ կիսատություն կա, քանի որ մի բան է, որ դու վարչական միջոցները վերացնում ես, որով հաստատվել են մենաշնորհները, այլ բան է մենաշնորհների դեմ բուն պայքարը։ Մենաշնորհների դեմ պաքարի շրջանակում պետք է մենաշնորհները տրոհվեն կամ կարգավորվող մեխանիզմներ դրվեն, որ սահմանափակվի նրանց գործունեության ծավալը»,- ընդգծեց Բալանյանը։

Դիտարկմանը, որ այս իշխանությունները չեն գնում մենաշնորհ դիրք ունեցող ընկերությունների տրոհման ճանապարհով, ավելին՝ ՏՄՊՊՀ նորանշանակ նախագահ Գեղամ Գևորգյան էլ հայտարարեց, որ մտադիր չէ պայքարել մենաշնորհների դեմ, պարզապես պետք է փորձի այնպես աշխատել, որ շուկայում բոլորն ունենան հավասար պայմաններ, Բալանյանն արձագանքեց՝ նշելով, որ նորանշանակ պետն անում է այն, ինչ օրենքով սահմանված է։

«Նորից ընտրվել է էվոլյուցիոն ճանապարհը, որ ներքևից փոքր ձեռնարկություններն աճեն և գան միլիոնատեր հիմնարկներին դառնան մրցակից այն հույսով, որ շուկան ինքն իրեն կկարգավորի: Մենաշնորհային, հակամենաշնորհային պայքարի գործիքակազմը հարյուր քանի տարեկան է, օրինակ՝ «Ստանդարտ Օյլ Քոմփանի» հռչակավոր մենաշնորհային ընկերության տրոհումը 17 մասի և այլն։ Այսինքն՝ այս գործիքակազմն աշխարհն ունի և տնտեսական քաղաքականության մեջ, որը հակատնտեսական, հակաբիզնեսային, հակաշուկայական միջոց երբեք չի համարվում, հակառակը՝ դա շուկայի պաշտպանության, շուկայական հարաբերությունների պաշտպանության միջոց է, թե ինչո՞ւ չի կիրառվում, ոչ մի բացատրություն չունեմ»,- շարունակեց Հայկ Բալանյանը:

 Հարցին՝ ի՞նչ անել, որպեսզի ներդրողը շահագրգռված լինի ՀՀ-ում ներդրում անել՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ծովային ճանապարհ չունի, երկաթուղի չունի, դա էլ բավական չէ՝ պատերազմող երկիր է, Հարկային օրենսգիրքն ամեն տարի փոփոխվում է, նոր իշխանություններն էլ հայտարարում են, որ Հարկային օրենսգրքի արմատական փոփոխությունները դեռ առջևում են, Հայկ Բալանյանը պատասխանեց, որ այս պայմաններում էլ ներդրողներ գալիս են, սակայն կիսատ որոշումներից խուսափելու համար հարկավոր է պատմության նախկին էջը փակել։

«Մի կողմից հետապնդում չկա, բայց մյուս կողմից էլ իրավական գործընթաց չկա։ Հասկանալի է՝ հարկային տեսակետից ինչպիսի իրավիճակ է եղել մեր երկրում տասնամյակներ ի վեր, վարչական տեսակետից  գործարարն օրենքի առջև մաքրված չէ, այսինքն՝ ինքը դեռևս այդ վստահությունը, որ ինքը ինչ-որ բան տվեց ու վերջ, ինքն այլևս ոչ մեկին ոչ մի բան պարտք չէ, չունի: Այդ համաներման և հաշտեցման գործընթացի, նաև պատժման, վճարման զուգահեռ այդ գործընթացը պետք է նախաձեռնվեր, որը կմաքրեր այդ դաշտը։ Եթե այդ գործընթացն իրականացվեր, կարծում եմ, որ ավելի լուրջ տնտեսական աճի մասին կարող էինք ակնկալել, որովհետև մարդկանց մոտ այդ բիզնեսի պաշտպանությունը և վստահությունն ապագայի նկատմամբ՝ ոչ թե պաշտոնյայի, այլ օրենքի տեսակետից, շատ մեծ նշանակություն ունի»,- շեշտեց  Հայկ Բալանյանը։

Տնտեսագետը նաև համակարծիք է այն մոտեցման հետ, որ Հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխումը խնդիրներ է առաջացնում գործարարի համար, քանի որ  նա պետք է հստակ իմանա՝ խաղի ինչ կանոններով է խաղում։ Հայկ Բալանյանի մոտ այնպիսի տպավորություն է, որ Հարկային օրենսգրքում արմատական փոփոխություններ անելու ցանկություն չկա։«Հարկային օրենսդրության հետ կապված կես քայլ է արված, դեռևս ամբողջական սխեման, իմ տպավորությամբ, իրականացված չէ, և ինձ մոտ տպավորություն է, որ արմատական փոփոխությունների գնալու ինչ-որ ցանկություն չկա, որովհետև ինչ-որ մտավախություններ ունեն։ Կարծում եմ՝ պատճառը հիմնականում այն է, որ հին ապարատն է տնտեսական քաղաքականությունը մշակում և այդ հին ապարատի պատկերացումները դեռևս մնացել են՝ և՛ հարկային մասով, և՛ կարգավորման մասով։ Այստեղ արմատական բեկում չեմ տեսնում, որ իրականացված լինի, և կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո կգան նրան, որ կտեսնեն՝ այդ հարցը հասունացել է: Համենայն դեպս, քաղաքական որոշում պետք է կայացվի, գործընթացն իրականացվի»,- ասաց Հայկ Բալանյանը։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal