Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ներդ­րու­մա­յին բու­մի «փու­չի­կը»

ANALYSIS

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները շուտ անցկացնելու «ամենազորավոր» փաստարկն այն էր, որ պոտենցիալ ներդրողները հերթ են կանգնել կառավարության դռանը ու պահանջում են իշխանության ամբողջացում՝ Հայաստանի տնտեսությունը շենացնելու նպատակով։ Այս միտքն ակտիվորեն զարգացրեց հատկապես Նիկոլ Փաշինյանը, երբ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաղորդեց Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի «ավետիսը»։ Տնտեսագետներն, իհարկե, հակադրվեցին վարչապետի այս մոտեցմանը, սակայն ընդդիմադիր տեսակետները համարվեցին «հակահեղափոխական», ու արտահերթ ընտրություններն անցկացվեցին իշխանության նախանշած ժամկետներում։

Լավ արեցին ու մի բան էլ՝ համոզիչ հաղթանակ տարան։ Հիմա մենք՝ «հպարտ» քաղաքացիներս, անհամբեր սպասում ենք շռնդալից ներդրումների մասին տեղեկատվական հոսքերին։ Սակայն վիճակագրական տվյալները «սառը ցնցուղի» ներգործություն ունեցան, ու պարզվեց, որ 2018-ին նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները մոտ 1,8 տոկոսով են ավելացել, դոլարային պատկերով՝ աճը 2018-ին 4,5 միլիոն է: Ստացվում է՝ կա՛մ Փաշինյանի թիմը մեզ մանիպուլացրել է, կա՛մ էլ հեղափոխության արժեքները տնտեսության մեջ առհասարակ չեն կապիտալիզացվել, այլ խոսքով ապաշնորհ է գտնվել կառավարությունը։ Երկրորդ փաստարկի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն ընդամենը 6,5 տոկոս է՝ միանգամայն համադրելի անցած երեք՝ «ոչ հեղափոխական» տարիների ցուցանիշներին։ Այս ամենի հանրագումարում «տնտեսական հեղափոխության» շեշտադրումները միայն ժպիտ կարող են առաջացնել, կամ էլ կառավարության ընդդիմախոսների անխնա քննադատությունը։

Ինչևէ, ինչո՞ւ Հայաստանում այդպես էլ տնտեսությունը թռիչքաձև չաճեց կամ չարձանագրվեց ներդրումային բում։

Նիկոլ Փաշինյանի թիմին թվում էր՝ դրա համար հակակոռուպցիոն պայքարը բավարար է։ Պայքարի գոյությունն ու անհրաժեշտությունը որևէ մեկը չի վիճարկում, մյուս կողմից՝ նախկին համակարգի ու դրա կոռուպցիոն մեխանիզմների կազմաքանդումը մեխանիկորեն չէին կարող հանգեցնել ներդրումային ակտիվացմանը։ Հայաստանյան իրականության մեջ շատ մեծ է քաոսի գործոնը։ Այդպես էլ չստեղծվեցին անցումային արդարադատության գործիքները, որոնց միջոցով պետք է իրականացվեր հարկային համաներում ու տեղի ունենար հանրային հաշտեցման գործընթաց։ Մինչև դա տեղի չունենա, հայրենական բիզնեսն ապրելու է վախերի ու անորոշության մեջ ու նոր ներդրումներ չի անելու, օտարերկրյա ներդրողներն էլ նայելու են հայաստանյան իրենց գործընկերների վարքագծին ու իրենց կապիտալը հեռու պահեն Հայաստանից։ Սա աքսիոմ է։ Կապիտալի նախնական կուտակման հետ կապված գործընթացը իրավական հարթության մեջ պետք է ունենա իր վերջակետը, այլ խոսքով՝ լեգալ մեխանիզմներով բիզնեսի ներկայացուցիչներն ինչ-որ գումար մուծեն ու «մաքրեն» իրենց սեփականությունն ու բիզնեսը։ Հակառակ պարագայում՝ պոտենցիալ ներդրողները մշտապես թիրախավորվելու են իրավապահ մարմինների կողմից, ու Հայաստանում գործելու է արատավոր պրակտիկան, երբ մարդուն «փակում» են՝ նրանից գումար կորզելու նպատակով կամ էլ, ասենք, անձնական դրդապատճառներով։

Գործնականում, կարծես թե, Հայաստանում վերացվել են մենաշնորհները, ինչի մասին անընդհատ թմբկահարվում է, սակայն դրանք դե ֆակտո գործում են, որովհետև, ենթադրենք, ներկրումների արգելքի վերացումը չի վերացրել ստարտային հնարավորությունների կոնտրաստը։ Եթե նախկինում ինչ-որ մեկը շաքարը կամ կարագը բերում էր 90, այսօր՝ 70 տոկոսով, չի նշանակում, թե նա կորցրել է գերիշխող դիրքը։ Մենաշնորհների դեմ պայքարի շրջանակում մենաշնորհները պետք է տրոհվեն կամ օրենսդրական մեխանիզմներով սահմանափակվի նրանց գործունեության ծավալը։ Այդ ուղղությամբ կառավարությունն, ըստ էության, որևէ բան չի արել, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը, մեծ հաշվով, մնացել է նույնը՝ գրավիչ չլինելով ներդրումների համար։ Ակնհայտ է, որ որևէ խոշոր ներդրող գումարներ չի դնի մի տնտեսության մեջ, որտեղ կան գերիշխող խաղացողներ։

Մյուս կողմից՝ Հայաստանի կառավարության պոպուլիստական ու ոչ հետևողական քաղաքականության հետևանքով երկրում վտանգված է ամենամեծ ներդրումային ծրագրի՝ Ամուլսարի գործունեությունը, ինչը մեծացնում է նոր ներդրումների հետ կապված ռիսկերը։

Հայաստանի կառավարությունը որդեգրել է հարկային փոփոխությունների փուլային, ավելի ճիշտ կլինի ասել՝ պերմանենտ գործընթաց, ինչը ենթադրում է, որ մոտ հեռանկարում հստակեցված չեն լինելու տնտեսական ու հարկային խաղի կանոնները։ Նման իրավիճակում անիմաստ է ակնկալել խոշոր ներդրումներ, եթե անգամ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարության անդամներն ամեն օր հանդես գան պերճախոս ելույթներով։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal