Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տնտեսության մեջ «ընդդեմ»-ներ չկան

ANALYSIS

Օրերս Արարատի մարզում տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական առանցքը տնտեսական հեղափոխությունն էր։ Այստեղ միանգամից հարց է առաջանում՝ ՀՀ տնտեսության մեջ իրո՞ք կատարվել են փոփոխություններ, որ տնտեսական հեղափոխության նախադրյալներ լինեն: Գյուղատնտեսությամբ ու զբոսաշրջությամբ երկիրը կդառնա՞ բարձր տեխնոլոգիական: Կաթիլային ոռոգման մասին խոսողները պատկերացնո՞ւմ են համակարգի ներդրման գինը: Կաթիլային ոռոգումը փրկություն է, բայց Իսրայելում: Նույնիսկ եթե Հայաստանում, ինչպես Իսրայելում է, ջուրն էժան լինի նրանց համար, որ մեկ հեկտարից ավելի շատ բերք են ստանում: Իսրայելի 60 %-ն անապատ է, իսկ Հայաստանում ջրի 70 % կորուստ ունենք: ՀՀ ջրային ավազանի ջրի հիմնական մասը հոսում է Թուրքիա: Կաթիլային ոռոգումը ոչինչ չի տա, քանի լուծված չեն սերմնացուի, անասունների սելեկցիայի, մշակաբույսերի տեսակի ծրագրման, ապահովագրության, կոոպերացիայի, կարկտահարությունից պաշտպանության հարցերը:

Ի դեպ՝ պատմության մեջ որոշակի ուսումնասիրություն կատարելով՝ պարզ է դառնում, որ դեռևս 1999 թ. ամռանը Վազգեն Սարգսյանը ջրի հարցով արտագնա խորհրդակցություն էր կազմակերպել՝ ոլորտի պատասխանատուներին ու մասնագետներին Արարատի մարզ տանելով: Դեռ այն ժամանակ էր նա խնդիր դնում ՀՀ ջրային պաշարների քարտեզ ունենալը՝ խորքային ջրեր, արտեզյան ջրեր, ջրամբարներ, գոլորշացման մակարդակի հաշվառում: Նաև ասում էր, որ հեռանկարում ջուրը սիմվոլիկ գնով պիտի գյուղացուն տրվի՝ գյուղմթերքի արտահանումն էժանացնելով: 

Ըստ էության, քանի՞ խորհրդաժողով է պետք, որ վարչապետն ու կառավարությունը հասկանան՝ գյուղատնտեսությամբ ու զբոսաշրջությամբ արդյունաբերական հեղափոխություն չես անի, փողն արդյունաբերության մեջ է, իսկ արդյունաբերության վերականգնումը կառավարության օրակարգում առաջնահերթություն չէ:

Այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը քանիցս խոսում է, որ ՀՀ-ում վերջին մեկ տարվա ընթացքում 50000 աշխատատեղ է ավելացել, ընդամենը այս կամ այն ոլորտից քերված ու բացահայտված փաստեր են. իհարկե, նման պրիմիտիվ քայլերով տնտեսության զարգացում չես իրականացնի: Կարևոր է փաստել նաև, որ վարչապետն անընդհատ զուգահեռներ է անցկացնում քաղաքական ու տնտեսական հեղափոխությունների միջև՝ հույսը դնելով մարդկանց գլխում աղքատության հաղթահարման վրա: Նա պետք է մտածի, որ ինքը ՀՀ ամենահպարտ քաղաքացին է, որ ամենից շատ պիտի մտածի արդյունաբերության զարգացման մասին: Մի կարևոր բան ևս՝ եթե քաղաքականության մեջ առ այսօր աշխատում է «ընդդեմի» սկզբունքը, տնտեսության մեջ «ընդդեմ» չկա:

Դեկտեմբերի 9-ի ընտրություններից անցել է չորս ամիս, ինչը միանշանակ, գերկարճ ժամանակ չէ, հակառակը՝ անցած 4 ամիսները պիտի լինեին համակարգային փոփոխությունների ներկայացման ու հիմնավորման շրջան, որ մնացած 4 տարում հնարավոր լինեին փոփոխությունները: Հեղափոխությունից հետո անցած մեկ տարում մենք նույնիսկ չունենք պետական ձևավորված ու գործող համակարգ, հայեցակարգ կամ ծրագիր, որ առարկայական է դարձնում տնտեսական հեղափոխության հնարավորությունը: Փոխարենն ավելի ու ավելի հաճախ ենք լսում թվեր ու վիճակագրական հաջողությունների հայտարարություններ, իսկ կյանքի որակը փաստացի նույնն է: Չէ, ներողություն, զգալիորեն վատացել է:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023