Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հեղափոխությունը վերածվեց իշխանափոխության». քաղաքական օրակարգի դատարկության և զուգահեռ իրականությունների մասին

INTERVIEW

Հեղափոխությունից մեկ տարի անց կա 4 ձեռքբերում, որոնք արձանագրել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Ու թեև մատնանշում է այդ ձեռքբերումների մասին, այնուամենայնիվ, այդ դրական հանգամանքներից այնկողմ առկա իրավիճակի ու օրակարգի հիմքում անորոշություն ու դատարկություն է տեսնում: Անցած մեկ տարին վերլուծելով և խոսելով Նիկոլ Փաշինյանի վարչապետության 1 տարվա ընթացքից՝ քաղտեխնոլոգը նախ շեշտեց. «Երկար ժամանակ Հայաստանում իշխում էր քրեաօլիգարխիկ համակարգը, ինչը թույլ չէր տալիս, որ Հայաստանը զարգանա, կաշկանդում էր մարդկանց ազատ գործունեությունը: Այդ համակարգից ազատվելու ցանկությունը մեծ էր: Եվ անցած տարի տեղի ունեցածից հետո հասարակության ակնկալիքն այն էր, որ շատ կարճ ժամանակ հետո բոլոր ոլորտներում զարգացում կլինի: Այդուհանդերձ, գրանցվել է 4 հաջողություն, որոնցից առաջինն ազատ և արդար ընտրություններն էին, որոնց միջոցով ընտրվեց լեգիտիմ իշխանություն: Երկրորդն այն է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է: Իհարկե, կան կոռուպցիոն երևույթներ, բայց դրանք առանձին դրսևորումներ են, որոնք կան նաև այլ երկրներում: Մյուս նվաճումը ներկրման մենաշնորհի վերացումն է: Չորրորդ նվաճումն այն է, որ Հայաստանի հեռուստաընկերություններն ամբողջովին դուրս են իշխանության վերահսկողությունից, իհարկե, բացի Հանրայինից»:

Ըստ Ա. Բադալյանի՝ 4 ձեռքբերումներից զատ այլ դրական գործողություն չտեսնելու խնդիրն անցած տարի տեղի ունեցած իրադարձություններն են:

 

«Շատ է քննարկվում հարցը, թե տեղի ունեցածը իշխանափոխությո՞ւն, թե՞ հեղափոխություն էր: Անցած տարի տեղի ունեցածը հեղափոխություն էր, որը շատ կարճ ժամանակ հետո վերածվեց իշխանափոխության: Հեղափոխություն էր, որովհետև վերացվեց քրեաօլիգարխիկ համակարգը, բայց հետո հեղափոխությունը վերածվեց իշխանափոխության, որովհետև իշխանության եկած քաղաքական ուժը չունի զարգացման օրակարգ: Խոսքն այն օրակարգի ու զարգացման վեկտորի մասին է, որը պետք է փոխարիներ քրեաօլիգարխիկ համակարգին, որը պետության կառավարման ձևերից մեկն էր: Կառավարման քրեաօլիգարխիկ համակարգը վերացվեց, բայց նորը չի ստեղծվել: Խնդիրը սա է: Հեղափոխությունը զուտ իշխանափոխության վերափոխվեց՝ Պողոսը գնաց, եկավ Պետրոսը, որը կա՛մ չի կարողանում, կա՛մ չի ցանկանում ներկայացնել երկրի զարգացման վեկտորը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ որոշ ոլորտներում հետընթաց կա, որոնցից մեկն արտաքին քաղաքականությունն է: «Եթե նախկին իշխանությունները շահադիտական դրդապատճառներով ռուսամետ քաղաքականություն էին իրականացնում, ապա ներկա իշխանություններն այդ քաղաքականությունը վերափոխել են «պուտինամետության»: ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ Վ. Պուտինին համոզելու, որ անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունը գունավոր հեղափոխություն չէր, որ իրենք հավատարիմ են ՌԴ-ին: Եվ այդ համատեքստում հայ-ամերիկյան հարաբերությունները թողնում են սաղմնային վիճակում, օրակարգ չեն ձևավորում, Հայաստան-ԵՄ հարաբերություններն էլ սառեցված վիճակում են: Չկա Հայաստան-Չինաստան օրակարգ, վարչապետն անգամ չմասնակցեց «Կանաչ մետաքսի ճանապարհ» համաժողովին, որովհետև Երևանում խորոված էր անում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ բոլոր բնագավառներում հայեցակարգային մոտեցումներ չկան:

«Իսկ թե ինչո՞ւ չկան, պատճառը պարզ է. հեղափոխությունը հիմնված էր «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» նախադասության վրա: Ս. Սարգսյանին և քրեաօլիգարխիկ համակարգը մերժեցին, բայց նոր զարգացման օրակարգ չկա: Ներքաղաքական օրակարգի փոխարեն մենք ինչ-որ կարճաժամկետ հարցեր ենք տեսնում, որոնք քննարկվում ու երկու օր անց դուրս են գալիս քննարկումներից: Սա ցույց է տալիս քաղաքական օրակարգի դատարկությունը: Եվ, չցանկանալով ընդունել այդ փաստը, վարչապետն անընդհատ մամուլի ասուլիսներ է տալիս: Այսօր էլ փորձելու է ցույց տալ 100 փաստ՝ նոր Հայաստանի մասին: Երբ վարչապետը մամուլի ասուլիսով փորձում է 100 փաստ ցույց տալ, որոնք արվել են, բայց մարդիկ դրանք չեն նկատում, նշանակում է, որ իրականում ոչինչ չի արել: Եթե իրականում դրական գործողություններ իրականացվեին, որոնք տեսանելի կլինեին նաև հասարակության համար, ասուլիսի կարիք չէր լինի»,-նշեց Ա. Բադալյանը:

Անդրադառնալով վարչապետի մատնանշած մասշտաբային փոփոխություններին՝ նա հավելեց. «Յուրաքանչյուրն իր իրականությունն ունի: Իրենց իրականությունն ունեն այն մարդիկ, որոնք դժգոհ են, քանի որ մասշտաբային փոփոխություններ չեն տեսնում: Իրենց իրականությունն ունեն նաև իշխանությունները, որոնք խոսում են մասշտաբային փոփոխությունների մասին: Խնդիրն այն է, որ կա երկու զուգահեռ իրականություն: Եվ նշված երկու զուգահեռ իրականությունները կարող են միմյանց հետ ընդհանրապես չզուգորդվել: Նախկին իշխանությունները, որոնք ընտրություններ էին կեղծում և իրենց համար ինչ-որ իրականություն էին ստեղծում, հասկանում էին, որ դա չէ իրականությունը: Իրենք ուղղակի արհեստական իրականություն էին ստեղծում: Իսկապես հավատում էին, որ իրենց իրականությունն է ճիշտ, ոչ թե այն իրականությունը, ինչի մասին խոսում են փորձագետները կամ քաղաքացիները: Նրանք, ի վերջո, սկսեցին հավատալ այն իրականությանը, որն իրենք են ստեղծել: Ժամանակի ընթացքում այդ երկու իրականությունները հետզհետե սկսեցին բավականին հեռանալ իրարից: Եվ հիմա նույն երևույթն է նկատվում: Կա հասարակություն, որն ունի իր իրականությունը և այդ իրականության մեջ ոչ մի փոփոխություն չի տեսնում, և կա իշխող ուժի և վարչապետի իրականությունը, ըստ որի՝ մասշտաբային փոփոխություններ են տեսնում: Այդ երկու իրականությունները հիմա իրար կողքով գնում են: Եվ չենք կարող ասել՝ որոշ ժամանակ հետո այս իրականությունները կհատվե՞ն, իշխող ուժը կհասկանա՞, որ պետք է ընդունի այն իրականությունը, որը հասարակության մեծ մասն է պատկերացնում, թե՞ առաջ կտանի իր պատկերացրած իրականությունը: Եթե այդ իրականությունները կամաց-կամաց հեռանան իրարից, դժվար է ասել, թե ինչ կլինի: Բայց, այդուհանդերձ, անորոշությունը և դատարկությունը չեն կարող երկար գերիշխել, որովհետև Հայաստանն ինչ-որ անվտանգ տեղում չէ, որի նկատմամբ ուշադրություն չլինի: Իսկ այդ ուշադրությունը կա թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կողմից»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal