Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս կառավարությունը չունի այն թիմը, որը պատրաստ է հեղափոխական մտքեր մշակել, սպասարկել և կյանքի կոչել դրանք»

INTERVIEW

Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրը եկամուտների բևեռվածությունն է: Խոսելով վերջին մեկ տարվա ընթացքում առկա տնտեսական իրավիճակից՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Մանրամասնելով եկամուտների բևեռվածության խնդիրը՝ նա շեշտեց. «Մեր երկրի տարածքում ստեղծված արդյունքը հասարակության անդամների միջև անհավասարաչափ է բաշխվում. հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն՝ ավելի աղքատանում: Այս երևույթը կար թե՛ նախկինում, թե՛ ներկայում: Դրա վառ ապացույցը տնտեսական աճի որակն է:

2017թ. մենք ունեինք 7,5 % տնտեսական աճ, որն ապահովել են հիմնականում խոշոր տնտեսվարողները, մոնոպոլիստներն ու օլիգարխները: Ազգաբնակչության մեծ մասը չէր օգտվել այդ աճից, և նրանց եկամուտները հիմնականում նույնն էին մնացել: Նույն երևույթն առկա էր նաև 2018թ.ին, երբ գրանցված 5,2 % տնտեսական աճն ապահովվել էր ի հաշիվ ծառայությունների ոլորտի և առևտրի: Իսկ առևտրի հիմնական աճը գրանցվել է ի հաշիվ ստվերի բացահայտման: Նշված գործընթացը շարունակվում է նաև 2019թ.-ին»,ասաց տնտեսագետը:

Նա ընդգծեց, որ 2019թ. առաջին եռամսյակի ընթացքում 6,5 % տնտեսական աճ ունենք, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ունեինք 8,3 % աճ:

«Այս տարի տնտեսական աճի տեմպը 2018թ. համեմատ դանդաղել է, բացի այդ, ի հայտ են եկել մտահոգիչ նոր խնդիրներ: Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալները 8,6 %-ով նվազել են: Սա վկայում է այն մասին, որ մեր տնտեսությունը դառնում է ոչ թե արտահանող, այլ սպառող, ինչը լուրջ խնդիր է»,ասաց Ս. Պարսյանը՝ հավելելով, որ այնպիսի արտահանման աճ պետք է ունենանք, որը բազային հիմք կլինի մյուս տարիների տնտեսական աճի համար:

Սուրեն Պարսյանի խոսքով, տնտեսական նախկին քաղաքականությունը շարունակելով՝ տնտեսական հեղափոխություն հնարավոր չէ անել. «Այս կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը, ինչի արդյունքում տնտեսական հեղափոխություն չի կարող լինել: Հին տնտեսական մոդելով նոր տնտեսություն կառուցել հնարավոր չէ: Եթե մենք ուզում ենք տնտեսական հեղափոխություն անել, պետք է փոխենք տնտեսական քաղաքականությունը և նոր մոդել որդեգրենք, ինչն այս կառավարությունն առ այսօր չի մշակել և չի ներկայացրել: Բացի այդ, տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է թիմ: Այս կառավարությունը չունի այն թիմը, որը պատրաստ է հեղափոխական մտքեր մշակել, սպասարկել և կյանքի կոչել դրանք: Սա լուրջ խնդիր է: Շատ հաճախ խոշոր ներդրումային նախագծերը հենց այդ թիմի բացակայության պատճառով թղթի վրա են մնում»: 

Տնտեսագետը շեշտեց՝ կառավարությունը չունի տեսլական, թե ինչպիսի տնտեսություն է ուզում ունենալ, բայց առանձին ուղղություններով փորձում է որոշ բարեփոխումներ իրականացնել. «Սա նման է մի իրավիճակի, երբ չես որոշել, թե ինչ ավտոմեքենա ես ձեռք բերելու, բայց արդեն անվադող ես գնում: Կառավարությունն անցած մեկ տարվա ընթացքում գոնե պետք է մշակեր իր տնտեսական մոդելը, որ առանձին ուղղություններով դրան համապատասխան քաղաքականություն կամ մեխանիզմներ մշակեր և ներդներ: Բայց այս տրամաբանական շղթան այս դեպքում չի գործում»:

Հաշվի առնելով, որ շատ հաճախ այս կառավարությունը միայն առանձին ճնշումների տակ է հրաժարվում իր որոշումներից կամ դրույթներից, տնտեսագետը նշեց. «Իրենց գործողությունների մեջ տրամաբան ա կան հա ջորդ ա կ ա նու թ յ ա ն շ ղ թ ա ն խախտվում է: Բայց համակարգը պետք է ամբողջական լինի, որ հասարակական ճնշման դեպքում միանգամից այս կամ այն դրույթը չհանեն: Բացի այդ, ի դեմս Ազգային ժողովի, կառավարությունը չունի աջակցող թիմ: Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը շատ պասիվ է:

Նրանք հիմնականում հայտարարությունների մակարդակում են ակտիվ, բայց օրենքի նախագծեր գրեթե չեն ներկայացնում և չեն առաջարկում: Եվ, բնականաբար, ամբողջ ծանրաբեռնվածությունը մնում է կառավարության վրա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal