Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կրթության բացերի հետևանքով ունենում ենք մշակութապես կիսատ-պռատ սերունդ»

INTERVIEW

Մեկ-երկու հարցով քննարկել կամ վերհանել մշակույթի ասպարեզում առկա խնդիրները հնարավոր չէ: Բայց երբ ոլորտի բացերի կամ դրական փոփոխությունների մասին խոսում են հենց իրենք՝ մշակույթի մարդիկ, լայն հանրությանը հասկանալի բառերով բացատրելով, թե ինչ է իրականում տեղի ունենում, խնդիրներն առավել ակներև են դառնում:

Կարծիք կա, որ մտավորականները հասարակական տրամադրություններն առավել շուտ են հասկանում և փորձում ինչ-որ առումով իրենց հետևից տանել լայն մասսաներին, առաջ մղել հասարակությանը:

Գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը, սակայն, կարծում է, որ սա Խորհրդային շրջանի կարծրատիպ է, թե արվեստագետները հասարակությունն առաջ մղող ուժեր են: «ԽՍՀՄ-ում չկային կուսակցություններ, խոսքի ազատություն, հիմնականում գրողներն էին, որ ուղղակի կամ տողատակերում պետք է ասեին ճշմարտությունը։ Իսկ ժամանակակից ազատ հասարակությունը պետք է առաջ մղեն բոլորը՝ լինելով իրենց տեղերում. քաղաքական գործիչներն ու հանրային դեմքերը, գիտնականները, ուսանողները, գյուղացիները և բանվորները: Այսինքն՝ յուրաքանչյուրն իր տեղում պետք է լինի ստեղծարար, պաշտպանի իր և այլոց իրավունքները՝ որքան ուժը պատի: Ճիշտ է, գրողներին երբեմն հաջողվում է մոդելավորել իրականությունը, որի շնորհիվ ընդգծվում են խոշոր բացերը կամ դրական միտումները, բայց «լայն մասսաներն» այլևս զանգվածաբար գրականություն չեն կարդում, որ այդ ուղենիշներով առաջնորդվեն», «Փաստի» հետ զրույցում ասում է Մարտիրոսյանը:

Մշակույթում ճաշակովն է գերիշխո՞ւմ, թե՞ հակառակը: Վահրամ Մարտիրոսյանը կարծում է, որ մշակույթի մի շարք ոլորտներում լուրջ տեղապտույտ կա:

«Օրինակ, մեր թատրոններում տեսել եմ ներկայացումներ, որոնցում ծաղրվում էր ընդդիմությունը, երբ իշխանությունը բռնազավթված էր կեղծված ընտրությունների միջոցով։ Երաժշտության բնագավառում շատ ավելի աղետալի վիճակ է։ Կան արտոնագրված ռադիոկայաններ, որ երբեմն լսում եմ տրանսպորտում, տաքսիներում, հեռուստաալիքներ՝ «Յուքոմի» փաթեթում, որոնք ուղղակի պետք է փակել, թեկուզ դա համարվի գրաքննություն: Խոսքը ռաբիսի մասին է, որ ունի անգրագետ, պարզունակ, սպառողականություն քարոզող տեքստեր և երաժշտություն, որի մեջ միախառնված են օտար տարրեր, որ մեր մշակույթ են ներթափանցել երկար տարիներ իսլամական հետադեմ կայսրությունների լծի տակ գտնվելու հետևանքով», - նշում է կինոդրամատուրգը

Նույն երաժշտության երկրպագուները Մարզահամերգային համալիրը և այլ հսկա դահլիճներ են լցնում, երբ դեռ մեկ-երկու տարի առաջ, ինչպես հիշեցնում է Մարտիրոսյանը, «ընդդիմադիր», ասենք՝ «Մարտի 1»-ին նվիրված վավերագրական ֆիլմեր ցուցադրելու համար սրահ չէր գտնվում:

«Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը պետք է հանձնաժողով ունենա, որով կկանխի այդ դահլիճների տրամադրումը ում պատահի: Կան նվազագույն, տարրական պահանջներ, որոնք բոլոր ոլորտներում պետք է պահպանվեն: Հեղափոխությունից հետո, երբ չպետք է լինեն յուրային ու թշնամի արվեստագետներ, քաղաքական արտոնյալ սպասարկուներ, կարծում եմ՝ հանրությունը նույնիսկ կողջունի նմանատիպ վերահսկողությունը։ Մեխանիզմների մասին թող մտածեն պետական պաշտոնյաները, որոնք կոչված են դրա համար և աշխատավարձ են ստանում», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Զրույցի ընթացքում չկարողացանք շրջանցել մշակույթի նախարարության լինել-չլինելու հարցը: Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ հարցին պատասխանելու համար պետք է լուրջ ուսումնասիրություններ անել, սակայն հստակ է մեկ բան. «Մշակույթի նախարարության բազմաթիվ գործառույթներ անհրաժեշտ են, ով պետք է իրականացնի՝ քննարկման հարց է։ Դրանց մի մասը, այո, պետք է փոխանցվի կրթության նախարարությանը: Շատ երեխաներ ավարտում են դպրոցները՝ անտեղյակ մնալով ժամանակակից մշակույթից: Սա սարսափելի է: Դպրոցից հետո շատերը, ուսանող չդարձած, երբ պետք է զարգանային մշակութապես, սկսում են աշխատել և այլևս չեն հասցնում լրացնել իմացության բացերը գրականության, կերպարվեստի, թատրոնի և այլ ասպարեզներում: Ես այս սերնդին սիրում ու գնահատում եմ անկախ կենսակերպի համար, բայց կրթության բացերի հետևանքով ունենում ենք մշակութապես կիսատ-պռատ սերունդ», - կարծում է գրողը:

Անդրադարձանք նաև քաղաքականությանը: Հեղափոխությունից մեկ տարի է անցել, արդարացե՞լ են քաղաքացի Վահրամ Մարտիրոսյանի սպասումները:

«Կարծում եմ, որ շատ հուսադրող միտումներ կան: Որպես մարդ, իհարկե, անհամբեր եմ, ուզում եմ ավելին տեսնել: Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություններ ունենք, բայց այն ամենաբարդ բացահայտվող հանցագործություններից է: Շատերը շահագրգռված չեն, որ կոռուպցիան բացահայտվի: Նրանք, որ կաշառք են տվել, դրա շնորհիվ գուցե իրենցից արժանիներից ավելի առաջ են ընկել: Այսինքն, միայն պետական պաշտոնյաները չեն վախենում բացահայտումներից։ Հույս ունեմ՝ չնայած բոլոր դժվարություններին, ավելի արագ առաջ կընթանանք, բայց ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում անցած մեկ տարին և ավելի լուրջ ամփոփումների համար երևի թե մեկ տարի էլ պետք է սպասենք», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal