Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ժի­րայր Դա­դա­սյան. «Կրկին խաբ­ված մնա­ցինք»

INTERVIEW

Ամսվա կտրվածքով Երևանի մնջախաղի պետական թատրոնն ունենում է 4, այսինքն՝ շաբաթական 1 ներկայացում: Այս փուլում թատրոնում փոքր-ինչ լարված շրջան է: Աշխատում են նոր ներկայացման և ամռանը Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի կազմակերպման ուղղությամբ:

«Փորձեր ենք անում մի փոքրիկ փորձասենյակում: Երեկ բերեցինք նոր ներկայացման դեկորները, որոնք զբաղեցրեցին փորձասենյակի ուղիղ կեսը: Չգիտենք՝ ինչպես ենք փորձ անելու: Մեկ-երկու օր էլ բեմում ենք փորձ անում և միայն պրեմիերայի օրը տեսնում՝ ներկայացումն ինչպես է ստացվել: Սա, իհարկե, ազդում է որակի վրա: Բազում խնդիրներ կան, որոնք արհեստականորեն են առաջանում: Ամբողջ կյանքում երազեցի բեմում փորձ անել, որի հնարավորությունը երբեք չեմ ունեցել: Հաղթահարում ենք բարդագույն պրոբլեմ՝ պատրաստելու մնջախաղի ներկայացում, որը խիստ տարբերվում է մյուսներից. շարժվել է պետք, անհրաժեշտ է տարածություն», - «Փաստի» հետ զրույցում ասում է մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Այն, որ թատրոնը սեփական շենք չունի, կարծում ենք, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ակնկալվում էր, որ այս տարի այն իր 45-ամյակը կնշի սեփական շենքում, բայց, ինչպես Դադասյանն է ասում՝ կրկին խաբված մնացին. ՊՆ-ն հրաժարվել է իրեն ամրակցված նախկին զինկոմիսարիատի շենքը տրամադրել թատրոնին:

«Մամուլից եմ տեղեկացել, որ պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում Մոսկովյան 5 հասցեում գտնվող նախկին զինկոմիսարիատի տարածքը տրամադրել մեր թատրոնին: Մեզ նույնիսկ նախարարությունից տեղյակ չեն պահել այդ մասին: Բայց ժամանակին նախարարի (Լիլիթ Մակունցի- խմբ.) և նրա տեղակալների ներկայությամբ ցույց էին տալիս այդ շենքը և ասում՝ եթե ձեզ հարմար է, այս շենքը ձերը կլինի: Կրկին խաբված մնացինք», - նշում է Դադասյանը:

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ավելի վաղ նշել էր, որ ժամանակին մնջախաղի թատրոնին հատկացված գրապալատի շենքի մի մասը հուշարձան է, և այն արտաքին միջամտության չպետք է ենթարկվի։ Այդ իսկ պատճառով էլ որոշում է կայացվել այն փոխարինել մեկ այլ շենքով: Դադասյանը զարմացած է. շենքերի փոխանակության մասին խոսակցություն ընդհանրապես չի եղել: «Երբ ինձ զինկոմիսարիատի շենքը ցույց էին տալիս, ասացին, որ ՊՆ-ն այն պետք է հանձնի պետգույքի կառավարման կոմիտեին, և, եթե հարմար է, ապա թատրոնը կարող է դիմել կոմիտեին, և այդ շենքը կտրամադրեն մեզ: Ես համաձայնեցի: Մենք, իհարկե, ենթադրում էինք, որ երբ մեզ տրամադրվի նախկին զինկոմիսարիատի շենքը, գրապալատի շենքը հետ կվերցնեն, բայց փոխանակման մասին խոսք չի եղել: Հակառակ դեպքում՝ ակնհայտ է, որ ոչ ոք չէր փոխանակի առանձին շենքը մեկ այլ շենքում գտնվող 3-րդ հարկի հարկաբաժնի ինչ-որ մի մասի հետ», - նշում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նա ասում է, որ օրեր առաջ իրեն զանգահարել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից: «Ասում էին՝ քաղաքացիներ են զանգահարել թեժ գծին և բողոքել, որ թատրոնին պատկանող տարածքի՝ հուշարձանի վերևի հատվածից «սվաղը» թափվում է և այնտեղով անցնելը վտանգավոր է: Այսինքն՝ հուշարձանը փլվում է: Ասացի, որ իզուր են մեզ դիմում այդ հարցով: Պետք է դիմեն մշակույթի նախարարությանը, որ նրանք հուշարձանը պահպանեն: Այո, մեր տարածքն է, բայց մեզ չեն թողնում այնտեղ մտնել»:

Դադասյանի համար զարմանալի է նաև Նազենի Ղարիբյանի այն հայտարարությունը, որ հիմա նախարարությունը նոր տարածք է փնտրում, իսկ թատրոնի նորոգման նպատակով պետբյուջեով տրամադրվել է 42 մլն դրամ։

«Այդ ինֆորմացիան ինձ համար խիստ զարմանալի է: Դա այն 50 միլիոնն է, որի մասին վաղուց ասում էինք: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանը հատկացրել էր կոմիտեի տնտեսած գումարներից՝ մեր թատրոնի շինարարությունը սկսելու համար, և քանի որ դա անցյալ տարի տեղի չունեցավ, այդ գումարն ուղղակիորեն 2018 թվականի պետբյուջեից տեղափոխվեց 2019 թվականի բյուջե: Սա ընդամենն այդ գումարն է, և այնտեղ խոսքը շուրջ 50 միլիոնի մասին է:

Նոր շենք գտնելու հայտարարության մասին: Բազմիցս ասել ենք. գումարը կա, տարածքը մերն է (նկատի ունի գրապալատի շենքը- խմբ.), թող վերանորոգեն և տրամադրեն մեզ: Ասում են՝ շենքը հուշարձան է, փոփոխել չի կարելի: Մենք էլ ասում ենք՝ պաշտոնական մուտք չենք ուզում, հանդիսատեսը թող թատրոն մուտք գործի ծառայողական մուտքով: Սա մեզ լիովին բավարար է: Ըստ էության՝ այդ իմաստով նախագիծը պատրաստ է, չնչին ձևափոխություններով կարելի է վերանորոգել: Նոր շենքի փնտրտուքը տարիներ է տևելու: Քաղաքի կենտրոնում անհնար է թատրոնի համար հարմար շենք գտնել», - փաստում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նամակով դիմել են հիմա արդեն ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ խնդրելով պարզաբանել թատրոնի՝ իրենց չտրամադրվող շենքի ճակատագիրը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal