Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեկ մար­դու իշ­խա­նու­թյուն. ավ­տո­րի­տա­րիզ­մի հաս­տատ­ման ռիս­կե­րը

ANALYSIS

Հայաստանի Ազգային ժողովը երկարատև քննարկումներից հետո երեկ ամբողջությամբ ընդունել է կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1: Եթե քվեարկությունն ամփոփենք քաղաքական խճանկարի սկզբունքով, ապա կառավարության նոր կառուցվածքին կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կոնսոլիդացված ընդդիմացել են կառավարության ներկայացրած նախագծին։

Այսպիսով՝ կառավարության նոր կառուցվածքի քննարկումների ժամանակ այդպես էլ չլսեցինք գործադիր իշխանության ներկայացուցիչների ու խորհրդարանական մեծամասնության պատգամավորների փաստարկված մոտեցումները, ավելին՝ արդարադատության նախարարի մակարդակով հրապարակայնացվեց, որ փոփոխությունների հիմքում ոչ թե մասնագիտական հաշվարկներն են, այլ ինտուիցիան։

Ինչևէ, արդեն կայացած փաստ կարելի է համարել այն հանգամանքը, որ Հայաստանում պահպանվում է սուպերվարչապետական համակարգը, այլ խոսքով՝ այն «կոստյումը», որ կարվել էր Սերժ Սարգսյանի համար, բավականին շուտ հարմարեցվեց Նիկոլ Փաշինյանին։ Արտառոց է, որ խորհրդարանական երկրում ԱԱԾ-ի, ոստիկանության, ՊԵԿ-ի գործունեությունը դուրս է մնում ԱԺ վերահսկողությունից։ Այս հարթության վրա հեղափոխությունը որևէ բան չի փոխել Հայաստանում, նույնիսկ տեղի է ունեցել իշխանության ավելի մեծ կենտրոնացում վարչապետի ձեռքում. նրա աշխատակազմը զբաղվելու է նաև սփյուռքի հարցերով։

Մյուս կողմից՝ ստեղծվում են սուպերնախարարություններ, ու ակնհայտ տպավորություն է, որ տարբեր գերատեսչությունների՝ շատ դեպքերում արհեստական միավորումը տեղի է ունեցել ոչ թե ռացիոնալ օպտիմալացման տրամաբանությամբ, այլ կոնկրետ մարդկանց՝ հեղափոխության հարթակի կարևոր գործիչների ամբիցիաները բավարարելու նպատակով։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կադրային քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության «աքիլլեսյան գարշապարն» է, մնում է ենթադրել, թե ինչպիսի ֆորս-մաժորային իրավիճակների ենք ականտես լինելու կառավարության նոր կառուցվածքի ու «սուպերնախարարների» գործունեության հետևանքով։

Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ կառավարության նոր կառուցվածքը հաստատվեց քաղաքական կոնսենսուսի բացակայության պայմաններում։ Իհարկե, ֆորմալ առումով ամեն բան նորմալ է, որովհետև կառավարության հենարանը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունի ու որևէ կերպ կաշկանդված չէ ընդդիմության տեսակետներով կամ քննադատությամբ։ Սակայն չմոռանանք, որ գործող խորհրդարանը ձևավորվել է հեղափոխական էյֆորիայի պիկին, ու ընտրություններից ընդամենը հինգ ամիս անց ակնհայտ է, որ հանրային տրամադրություններն էապես փոխվել են։ Խորհրդարանի քաղաքական խճանկարի ու հասարակության դիրքորոշումների կոնտրաստն ավելի արտահայտիչ կդառնա, երբ հանրային տրամադրությունների բնական սեգմենտացիայի գործընթացն ավարտվի։ 

Այսինքն՝ պարզ է, որ գնալով քաղաքական կոնսենսուսի անհրաժեշտությունը մեծանալու է, ու այնքան էլ համարժեք չէ, երբ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց կառավարության կառուցվածքի վերաբերյալ ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» բոլոր առաջարկությունները՝ վերջիններիս մղելով առավել կոշտ ընդդիմության դաշտ։

Սակայն շատ ավելի վտանգավոր են այն հնարավոր սոցիալական ռիսկերը, որոնք առաջանալու են կառավարության նոր կառուցվածքի հաստատումից հետո։ Կառավարության ներկայացուցիչներն ու նրանց սատարող պատգամավորներն այդպես էլ չկարողացան հիմնավոր ներկայացնել, թե որն է իրենց նախագծի սոցիալական գինը, այլ խոսքով՝ քանի՞ աշխատատեղ է կրճատվելու, կամ կառավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու գործազուրկ դարձած մարդկանց զբաղվածությունն ապահովելու հարցում։ Հոռետեսները պնդում են, որ հանրագումարում կրճատվողների թիվը հասնելու է մի քանի տասնյակ հազարի, ինչի պատճառով էլ կառավարությունը հնարավորինս ձգձգում էր նոր կառուցվածքի հաստատման գործընթացը, իսկ հիմա էլ հետևողականորեն թաքցնում է օպտիմալացվող պետական ծառայողների իրական թիվը։

Կառավարության կառուցվածքն, անշուշտ, օպտիմալացման անհրաժեշտություն ուներ, ու դա ընդունում են բոլորը։ Սակայն ներկայացված նախագիծն ընդամենն ինստիտուցիոնալիզացնում է Հայաստանում մեկ անձի իշխանության գոյությունը, որը մոտ ապագայում ոչ միայն ավտորիտարիզմի հաստատման ռիսկեր կարող է ծնել, այլ նաև դառնալու է սոցիալական լարվածության, հնարավոր է՝ ցնցումների պատճառ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal