Նրանք չվերադարձան մարտի դաշտից. Հմայակ Բաբայան
POLITICS
NEWS.am-ը Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի տարեդարձին նվիրված «Նրանք չվերադարձան մարտի դաշտից» նախագծի շրջանակում ներկայացնում է հայ ժողովրդի մի քանի զավակների սխրանքը։ Ցավոք, նրանց բոլորին թվարկելն անհնար է։ NEWS.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմապատմական թանգարանին՝ օժանդակության համար։
Խորհրդային Միության հերոս Հմայակ Գրիգորի Բաբայանը ծնվել է 1901 թվականի օգստոսի 15-ին Հայաստանի Կարսի մարզի Ժիրչի գյուղում (ներկայումս Թուրքիայում է):
Ապրիլի 21-ին՝ օրվա վերջին մարտեր են ծավալվել Բեռլինի քաղաքամերձ Վեյսենզեի համար: Բեռլինի հյուսիսարեւելյան արվարձանում Լինդերբերգ բնակավայրի համար մարտում, երբ հակառակորդն ուժեղ դիմադրություն էր ցույց տալիս, գեներալ Բաբայանն անձամբ նստել է տանկը եւ իր հետեւից տարել բրիգադը: Գեներալ-մայոր Հմայակ Բաբայանը զոհվել է հերոսի մահով: Նա թաղված է Լեհաստանի Միսլիբուժ քաղաքում: 1945 թվականի մայիսին հետմահու շնորհվել է ԽՍՀՄ Հերոսի կոչում: