Քաբուլում գնդակահարվել է հայտնի լրագրողուհին, որը հայտարարել էր իրեն ուղղված սպառնալիքների մասին
INTERNATIONAL NEWSՀայտնի աֆղանցի լրագրողուհի եւ քաղաքական խորհրդատու Մենա Մանգալը շաբաթ օրը՝ մի քանի օր անց այն բանից, երբ հայտարարել էր իրեն ուղղված սպառնալիքների մասին, գնդակահարվել է Քաբուլում՝ գրում է The Guardian-ը։
Հարձակումը տեղի է ունեցել հասարակական վայրում, ցերեկային ժամին եւ առաջացրել է կանանց իրավունքների պաշտպանների բուռն ցասումը։
Ինչպես նշում է թերթը, մայիսի 3-ին Մանգալը իր մտավախություններն է հայտնել Facebook-ում՝ գրելով, որ իրեն սպառնալիքներով հաղորդագրություններ են գալիս, սակայն նա նաեւ հայտարարել է, որ ուժեղ կինը չի վախենում մահից, եւ որ ինքը սիրում է իր երկիրը։
Զոհված լրագրողուհու մայրը Twitter-ում տեղադրել է տեսանյութ, որում հայտնել է դստեր սպանության կասկածյալների անունները։ Նրա խոսքերով, նախկինում այդ մարդիկ առեւանգել են Մանգալին, սակայն հետագայում կաշառքի շնորհիվ ազատ են արձակվել։