Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երբ «սպի­տա­կը» ավե­լի «սև» է դառ­նում

POLITICS

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս գրել է. «Քաղաքականության մեջ ամենակարևոր սկզբունքը հենց սկզբունք ունենալն է։ Ցավոք, այսօր տեսա մարդկանց, ովքեր ժամանակին կոնկրետ մեկին հայհոյում էին, իսկ այսօր նրա աջակիցներն են դարձել։ Ես ավելի շատ հարգում եմ ՀՀԿ-ական կամ քոչարյանական այն կերպարներին, ովքեր մնացին թեկուզ անընդունելի, բայց իրենց գույների մեջ։ Մեր դարավոր խնդիրների հիմքը ոչ թե թշնամիներն են եղել, այլ այն քամելեոնները, ովքեր ըստ պահանջի գույն են փոխել»:

Սա այն դեպքերից է, երբ հարյուր տոկոսով համերաշխ եմ Դավիթ Սանասարյանի արտահայտած տեսակետի հետ, ուղղակի ցավալի է, որ Սանասարյանն այս մասին բարձրաձայնում է այն բանից հետո միայն, երբ իր դեմ քրեական գործ հարուցվեց ու ժամանակավորապես դադարեցվեցին նրա լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում։

յնուամենայնիվ, գնահատականը միանգամայն դիպուկ է ու հստակ նկարագրում է այն գաղջ իրականությունը, որում ապրում է Հայաստանը։ Ցավն այն է, որ հեղափոխությունն իր սկզբունքները կորցրեց դեռ հաղթանակի արշալույսին, երբ նախկին կառավարող կուսակցությունից խրախուսեց «առնետավազքը» ու «դասալիքներից» շատերին դարձրեց իր բանակի «զինվորներ»։ Այս երևույթն ինքնին վտանգավոր է քաղաքական մշակույթի համար, որովհետև սկզբունքները, դիրքորոշումներն ու արժեքները ստորադասում է պատեհապաշտությանը։ Իրականում «փախստականների» հեռանալուց հետո տուժել է ոչ թե ՀՀԿ-ն, այլ առաջին հերթին նրանց «զինվորագրած» հեղափոխական թիմը, որովհետև ակնհայտ է՝ եթե մարդը հանուն պաշտոնի դավաճանել է Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, ապա վաղը, պատեհ առիթի կամ քաղաքական նոր իրավիճակի դեպքում, դառնալու է հեղափոխության թիմի գերեզմանափորը։

Իշխանությունը պետք է առաջին հերթին վախենար ու զգուշանար այս պատեհապաշտներից, որովհետև նրանք են անսկզբունքայնության ու անորակ կառավարման հիմնական կրողները։ Հենց այս տեսակը պետք է լիներ հեղափոխության հիմնական թիրախը ու ոչ թե այն գործիչները, որոնք հասարակության մի զգալի շերտի բացահայտ ատելության պայմաններում անգամ հավատարիմ մնացին իրենց սկզբունքներին՝ մնալով ՀՀԿ-ում կամ Քոչարյանի ճամբարում։ Իրականում՝ «սև»-ը ոչ թե այս մարդիկ են, այլ այն պատեհապաշտները, որոնք պահի տակ «հարմարեցրեցին» դառնալ «հավատավոր» «նիկոլականներ» կամ «քայլողներ»: Մյուս խմբում նրանք են, որոնք (կամ իրենց մերձավոր հարազատները) մի պուճուրիկ պաշտոն ստացան ու այդ օրից հանկարծ դարձան Նիկոլից ավելի «նիկոլական»: Սա ակնհայտ ճշմարտություն է, որը բանական մարդիկ, հեղափոխական էյֆորիայի բարդույթից ձերբազատված քաղաքացիները գիտեին անգամ հեղափոխության պիկին։ Սա ճշմարտություն է, որը հասու է դառնում նաև Նիկոլ Փաշինյանի թիմի այն գործիչներին, որոնք աստիճանաբար դուրս են մղվում իշխանությունում հետևողականորեն եղանակ ստեղծող պատեհապաշտների բանակի կողմից։

Եթե այս ճշմարտությունը մի օր հրապարակավ խոստովանվի նաև Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա մենք կարող ենք համարձակորեն խոսել այն մասին, որ Հայաստանում վերջապես ձևավորվել է ռացիոնալ իշխանություն, որը հեղափոխական հռետորաբանությունը փոխարինել է պետական օրակարգով, խոստովանել է «սևերի» ու «սպիտակների» հակադրության թեզի սնանկությունը ու իրական նախադրյալներ է ստեղծել քաղաքական մրցակցային միջավայրի ձևավորման համար՝ լուսանցք մղելով «հեղափոխական» կամ «հակահեղափոխական» պատեհապաշտներին։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal