Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­յաս­տա­նը պատ­րա՞ստ է ըն­դու­նել մեծ թվով ներ­գաղ­թյալ­նե­րի

SOCIETY

Պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ այս կամ այն երկիրը արտաքսում է իր տարածքում բնակվող ՀՀ քաղաքացիներին: Նման միտում է նկատվում Ֆրանսիայի, Գերմանիայի պարագայում: Օրերս գրել էինք, որ տեղեկություններ կան, թե առաջիկայում Թուրքիայում բավականին լուրջ զարգացումներ են սպասվում՝ կապված մեր քաղաքացիների զանգվածային դեպորտացիայի հետ։ Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտավորապես 10 տարի է՝ խոսում է հայերին արտաքսելու մասին:

«Ամեն անգամ, երբ Ցեղասպանության մասին խոսակցություն է լինում, նա ասում է, որ Թուրքիայում 70, 100, 170 հազար հայ է ապրում, ընդ որում՝ Հայաստանի քաղաքացիներ: Բայց նախ սա իրականությանը չի համապատասխանում, որովհետև մենք ունենք 1995 թվականից Թուրքիայի հետ Հայաստանի միգրացիոն դինամիկան, որի համաձայն Թուրքիայում ապրում է Հայաստանի 12 000 քաղաքացի, գուցե մի քիչ ավելի շատ», ասում է Միքայել յանը՝ կարծիք հայտնելով, որ հայերին արտաքսելու որևէ ցանկություն Էրդողանը չունի:

«Հայերը Թուրքիայում քանակով քիչ են, սակայն թեկուզ փոքր ծավալով, բայց օգտակար գործ են անում: Բացի դա, Էրդողանը չի ցանկանա այնպիսի պատկեր ստեղծել, որ 100 տարի առաջ Ցեղասպանություն է եղել, իսկ հիմա էլ Թուրքիան արտաքսում է հայերին: Այսպիսով՝ Թուրքիայից մեր հայրենակիցների հոսք դեպի Հայաստան չի լինի: Ինչ վերաբերում է Գերմանիային և Ֆրանսիային, այո՛, արտաքսումներ փոքր ծավալով կարող են լինել և կան», - նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ արտաքսված քաղաքացիների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք.

«Նրանք, ովքեր ապրել են արտերկրում, օրինակ, սոցիալական վճարներ ստանալով կամ նման տարբերակներով, երբ իրենց արտաքսում են, Հայաստանում որոշ ժամանակ ապրելուց հետո վերադառնում են արտերկիր: Շատ դժվար է ենթադրել, որ իրենք Հայաստանում կմնան: Մեր երկրում նրանց համար մեծ հաշվով «տեղ» չկա, այն առումով, որ այստեղ գործազրկություն, աշխատատեղերի պակաս կա, խնդիր, որը դեռ չի լուծվել», - ընդգծում է Կովկասի ինստիտուտի գիտաշխատողը:

Նա նաև ասում է, որ պետք է տարբերակել հայրենադարձությունը և Հայաստանի քաղաքացիների ներգաղթները: «Հայրենադարձները սովորաբար ազգակցական կապեր, բնակարան չունեն Հայաստանում, չեն տիրապետում լեզվին: Իսկ երբ խոսում ենք Հայաստանի քաղաքացիների վերադարձի մասին, վերջիններս հաճախ բնակարան են ունենում, տիրապետում են լեզվին, ուղղակի տնտեսապես ինտեգրվելու խնդիր ունեն, որը դեռևս լուծված չէ: Որպեսզի Հայաստանը կարողանա ընդունել ներգաղթյալների, հատուկ քաղաքականություն է անհրաժեշտ, ինչը ներառում է և՛ տեղեկատվական աշխատանք, և՛ ենթակառուցվածքների ստեղծում, և այլն: Դրա մասին խոսվում է, սակայն գործը դեռևս արված չէ, և այս պատճառով Հայաստանը դեռ չի կարող ընդունել մեծ թվով ներգաղթյալների», - եզրափակում է Հրանտ Միքայելյանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այսօր դեպի Հայաստան վերադարձի կայուն հոսք կա: «Որոշ վերադարձողներ գալիս են կամավոր, «պատրաստված», ինչն, անշուշտ, լավագույն տարբերակն է, երբ մարդիկ պատրաստակամ են վերադառնալ և դրա համար համապատասխան նյութական և ոչ նյութական (գիտելիք, հմտություն, կապեր և այլն) ռեսուրսներ են հատկացնում, ինչն էլ ապահովում է հայրենիքում նրանց հաջող վերաինտեգրվելը: Նույնը չես կարող ասել հարկադիր վերադարձողների մասին: Նրանք բախվում են մի շարք խնդիրների, հատկապես, եթե Հայաստանից հեռանալուց «այրել են» բոլոր կամուրջները՝ վաճառել բնակարանը, ազատվել աշխատանքից և այլն: Իրենց համար հատկապես խնդրահարույց է վերադարձից հետո ամեն ինչ վերագտնելը, վերահարմարվելը, քանի որ իրենց բացակայության ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ փոխվել է իրավական դաշտը, ձևավորվել են նոր ինստիտուտներ: Հաճախ ունենում են աշխատանք գտնելու դժվարություններ: Այն միգրանտները, ովքեր, օրինակ, ապաստան հայցողների կարգավիճակում են եղել, ապաստանի երկրում աշխատելու իրավունք չեն ունեցել, ուստի ժամանակի ընթացքում կորցրել են իրենց մասնագիտական որակավորումը: Նրանց երեխաները մեծամասամբ ունենում են լեզվական խնդիրներ: Շատերը, այո՛, խոսում են հայերեն, բայց նրանց մակարդակը չի բավարարում, որ իրենց տարեկիցների հետ նույն դասարան հաճախեն: 

Սա, իհարկե, բոլորին չի վերաբերում», ասում է տիկին Չոբանյանը:

Նա մատնանշում է, թե այս խնդիրների լուծման համար ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը: «Մենք գիտենք, թե միգրանտները ինչ կարիքներ ունեն և ինչ խնդիրների են բախվում: Դրանից ելնելով՝աշխատանքներ են տարվում քաղաքականության մշակման ուղղությամբ: Այսօր կառավարությունն՝ ի դեմս միգրացիոն ծառայության, մշակում է համապարփակ ինտեգրման հայեցակարգ, որտեղ գործողությունների ծրագրերից մեկը նվիրված է լինելու վերադարձողներին: Միգրացիոն ծառայությունը նաև նախատեսում է պետական ծրագրերի, մասնավորապես ճգնաժամային ծրագրի մշակում այն միգրանտների համար, որոնք առավել խոցելի են: Օրինակ, շատերը ժամանում են Հայաստան և չունեն գնալու տեղ կամ, ասենք, ունեն առողջական խնդիրներ և իրենց պետք է դիմավորել օդանավակայանում և տեղափոխել բժշկական որևէ հաստատություն:

Վերադարձողներով մշտապես զբաղվել են միջազգային և հասարակական կառույցները, իսկ հիմա պետությունը փորձում է որոշակիորեն իր վրա վերցնել նրանց վերաինտեգրումն ապահովելու հոգսը:

Դա, անշուշտ, հեշտ չէ՝ հաշվի առնելով մեր երկրի վիճակը, բայց փորձում ենք վերադարձից հետո որևէ ձևով բարելավել մեր քաղաքացիների կյանքը Հայաստանում», նշում է մեր զրուցակիցը:

Հետաքրքրվում ենք՝ կա՞ կոնկրետ վիճակագրություն, թե Հայաստան հարկադիր կամ կամավոր վերադարձած մեր հայրենակիցներից քանիսն են մշտական բնակություն հաստատել մեր երկրում: Հայկանուշ Չոբանյանը բացասական պատասխան է տալիս՝ ընդգծելով, որ նման վիճակագրություն սովորաբար կատարում են վերադարձողներին աջակցող ծրագրերը:

«Օրինակ, Կայուն զարգացման հայկական հիմնադրամը (նախկինում՝ Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ) 2018 թվականին սեփական մոնիթորինգ էր կատարել: Արդյունքում պարզվել էր, որ Ֆրանսիայից վերադարձած և ծրագրի շրջանակներում 126 փոքր ձեռնարկություն հիմնած շահառուների մոտ 60 տոկոսը շարունակում է հաջողված բիզնեսը Հայաստանում։ Ի դեպ, նման դեպքերում ոչ միայն նրանք են բնակություն հաստատում Հայաստանում, այլև աստիճանաբար ուրիշներին էլ են ներգրավում իրենց բիզնեսում՝ ապահովելով աշխատանքով», - փաստում է Չոբանյանը:

«Մինչև հիմա վերադարձողներին վերաբերող ծրագրերը իրականացվել են եվրոպական ֆոնդերի կամ ԵՄ անդամ-պետությունների աջակցությամբ: Գաղտնիք չէ, որ վերջիններիս հեռահար նպատակն է, որ միգրանտները հաստատվեն իրենց ծագման երկրում և ճանապարհներ չփնտրեն վերադառնալու», ընդգծում է միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի պետը՝ տեղեկացնելով, որ մեր հայրենակիցները կարող են դիմել միգրացիոն ծառայություն, որտեղ գործում է «Մեկ պատուհան» ծառայությունը, որտեղ կգնահատվեն վերադարձողների կարիքները, և համապատասխան ուղղորդում կտրամադրվի՝ վերաինտեգրման աջակցություն ստանալու նպատակով: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer