Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Էյ­ֆո­րի­ա­յի պայ­ման­նե­րում միշտ մե­ղա­վորներ են գտնվում, որոնց մեզ մոտ «հա­կա­հե­ղա­փոխա­կաններ» են կո­չում»

INTERVIEW

Թեպետ հայաստանյան հեղափոխության կարգախոսի հիմքում սերն ու հանդուրժողականությունն էր, այդուհանդերձ, երկրում ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որը բացարձակապես չէր համապատասխանում սիրո և համերաշխության մթնոլորտին: «Փաստի» հետ զրույցում ընդգծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ու խոսելով ձևավորված մթնոլորտից՝ նշում.

«Իշխանության եկած գրեթե բոլոր հեղափոխական ուժերին միշտ պատճառ, թիրախ և մեղավորներ են պետք, որ ժամանակ շահեն, կարողանան բացատրել, թե ինչու չեն կարող խոստացածը շատ արագ կատարել կամ ինչու սպասումները չեն իրականացնում: Օրինակ՝ Ուկրաինայում գլխավոր մեղավոր «նշանակվեց» ՌԴ-ն՝ խնդիրների մեղավորն արտաքին թշնամին էր: Իսկ Հայաստանում ի սկզբանե դաշտը հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանվեց: Հետո դարձավ սև-սպիտակի պայքար… Հայաստանում անհաջողությունների պատճառը հիմնականում ներքին թիրախներն էին, որոնք պիտակավորվում են որպես «հակահեղափոխականներ»: Ոմանք այդ պիտակի տակ հասկանում են նախկին ռեժիմի ներկայացուցիչներին, ոմանք ֆեյսբուքում գրառում կատարած այն մարդկանց, որոնք ասում էին, թե նոր իշխանության աչքի վերևն ունք կա: Համատարած էյֆորիայի պայմաններում միշտ մեղավորներ են գտնվում, որոնց մեզ մոտ «հակահեղափոխականներ» են կոչում: Իսկ վերջին շրջանում բուն Հայաստանից «հակահեղափոխականների» պիտակը տեղափոխվեց Արցախ, հիմա էլ գլխավոր հակահեղափոխականը հենց այդ հատվածն է նշանակվել»: 

Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ չի ուզում ասել, թե այնտեղ բոլորը հիացած են այն ամենով, ինչ կատարվել է Հայաստանում, ինչն էլ պայմանավորված է մի շարք հանգամանքներով. «Ես նաև չեմ ուզում ասել, որ այնտեղ ոմանք իրենց շատ ուղղամիտ հայտարարություններով առիթ չեն տալիս, որ Հայաստանում որոշ ուժեր դրանցից օգտվեն թե՛ ներքին լսարանի, թե՛ արտաքին լսարանի և թե՛ դրսի պատվերները կատարելու համար: Բայց, այդուհանդերձ, որոշակի լարվածությունների, անհաջողությունների ու սպասելիքների չիրագործման համար հիմա թերևս «թրենդային» թեմա է դառնում «հակահեղափոխական» Արցախը: Եվ այնպես չէ, որ մինչ այս ամեն ինչ հարթ է եղել: Այս ամիսների ընթացքում մի քանի անգամ ականատես ենք եղել Հայաստանի և Արցախի իշխող էլիտաների միջև առկա լարվածության պիկերին»,ասաց նա:

Նրա խոսքով, այդուհանդերձ, պետք է հաշվի առնել Արցախի առանձնահատկությունը: «Պետք է հաշվի առնել Արցախի բացառիկ ֆունկցիան՝ ռազմաճակատի համատեքստում: Արցախն ունի իր նրբություններն ու առանձնահատկությունները, որոնց հետ հայաստանյան ցանկացած իշխանություն պարտավոր է հաշվի նստել: Պետք է միշտ հաշվի առնել այնտեղի ռազմաքաղաքական ու տնտեսական էլիտայի կարծիքը, մոտեցումները: Հիմա հերթական որոշակի լարվածությանն ենք անակատես լինում, որոշակի դեմոնստրատիվ հայտարարությունների, քայլերի… Բնականաբար, սա բավականին վտանգավոր միտում է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ եթե ոչ առաջիկա ժամերին, ապա առաջիկա օրերին առանցքային դեմքերի միջև որոշակի խոսակցություններ կլինեն: Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ ինչ-որ մի հայտարարի պետք է գալ և շարունակել ճանապարհն արդեն փոխըմբռնման մթնոլորտում»,-ասաց քաղտեխնոլոգը՝ կարևորելով իրավիճակի շուրջ շուտափույթ լուծումներ գտնելու հանգամանքը:

«Ոչ թե օր առաջ, այլ ժամ առաջ է պետք այդ հարցը լուծել և ընդհանուր հայտարարի գալ: Չասեմ, թե այս կերպ շարունակելու դեպքում ինչ հետևանքներ կարող են լինել արտաքին քաղաքականության համատեքստում, ինչ ճեղքեր կարող են ձևավորվել, իսկ արտաքին քաղաքական խաղացողներն էլ հնարավորություն կունենան կա՛մ լայնացնել այդ ճեղքերը, կա՛մ տեղավորվել այդ ճեղքերում՝ իրենց սեփական խաղերը խաղալու համար: Բացի այդ, պետք է հաշվի առնենք, որ գալիք տարում Արցախում ընտրություններ են լինելու, և այս իրավիճակը կարող է ինչ-որ չափով դիտարկվել որպես ճնշում՝ ներքին գործընթացների վրա: Մենք, ընդհանուր առմամբ, այս պարագայում նուրբ թեմայի հետ գործ ունենք: Հարցը պետք է լուծվի և պետք է լուծվի բացառապես առաջին դեմքերի մակարդակով, և ոչ թե՝ այսինչ պաշտոնյան սա հայտարարի, այստեղից էլ մի պաշտոնյա մեկ ուրիշ բան հայտարարի: Առաջին դեմքերի մակարդակով հերթական անգամ պետք է «ստոպ» տալ ու շարունակել զբաղվել համապետական ու համահայկական հարցով»,-ընդգծեց Վ. Հակոբյանը:

Իսկ ընդհանրապես, իշխանության կողմից մեղավորներ փնտրելու տոխնոլոգիան ժամանակային սահմանափակումներ ունի. «Էյֆորիայի նվազման ժամանակահատվածը հենց այդ ժամկետն է: Իմ կարծիքով, այսօր էյֆորիան մնացել է միայն իշխանության ներկայացուցիչների մոտ, իսկ եթե էյֆորիան նվազում է, հասարակության մեջ ավելանում են այն շերտերը, որոնք չեն ստանում ակնկալվողը: Այս իրավիճակն էլ աստիճանաբար լավ հող է նախապատրաստում ընդդիմության համար: Մեծ հաշվով, «հեղափոխականներ» և «հակահեղափոխականներ» ասելու ռեսուրսը շատ կարճ ժամանակ ունի՝ մեկ-երկու ամիս հետո սպառվելու է: «Հեղափոխականներ» և «հակահեղափոխականներ» բաժանումն այսօր արդեն այլևս նույն էմոցիայով չի ընկալվում՝ ժամանակավրեպ է դառնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023