Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Չկան առանձին Հայաստանի եւ առանձին Արցախի շահեր. Արարատ Միրզոյան

POLITICS

Երեւանում  այսօր՝ մայիսի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ամենաբծախնդիր միջազգային դիտորդական առաքելությունների կողմից  2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատվել են որպես ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, ինչը, ըստ ԱԺ նախագահի, չափազանց կարեւոր հանգամանք է:

ԱԺ նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել իր առաջին այցը կատարել Արցախ: «Շփումների ընթացքում բոլոր պատգամավորների միջեւ ձեւավորվել են բարեկամական, ընկերական հարաբերություններ՝ անկախ երկու խորհրդարանականների կուսակցական պատկանելությունից: Հաստատված կապերի մեջ առանձնահատուկ դեր ունեն հանձնաժողովի աշխատանքները՝ որպես կոնկրետ քննարկումների հնարավորություն ընձեռող ձեւաչափ», -ասել է խորհրդարանի ղեկավարը:

ԱԺ նախագահը կարեւորել է համատեղ աշխատանքների արդյունքում համազգային միասնական քաղաքական օրակարգի ձեւավորումը: «Վստահ եմ, որ դա մեր բոլորի ցանկությունը եւ դրա համար առկա են բոլոր հնարավորություններն ու նախապայմանները: Չկան առանձին Հայաստանի եւ առանձին Արցախի շահեր, մեր շահերը միասնական են բոլոր ուղղություններով եւ դրանք պետք է հետեւողականորեն առաջ տանել»,-նշել է Արարատ Միրզոյանը: Նա կարեւորել է նիստի օրակարգային թեման, այն է՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարները եւ խորհրդարանական դիվանագիտության դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

«Մեր խորհրդարանականները, միջազգային հանրության համար առավել հասանելի դարձնելով ղարաբաղյան հիմնախնդրի ծագման դրդապատճառները, էությունն ու առանձահատկությունները, վստահաբար իրենց ամենօրյա հետեւողական քայլերով պետք է նպաստեն Արցախի միջազգային ճանաչման գործին»,-ասել է ԱԺ նախագահը: Օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է, որ իրավահավասարությունը եւ ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառումը մարդու հիմնարար իրավունքների իրագործման երաշխիքներից են: «Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է եւ կերտում է մեր նախնիների երազած ժամանակակից երկիրը, որի հիմքում են քաղաքացու հիմնարար ազատությունները: Հնարավոր չէ ապրել եւ արարել թշնամական միջավայրում, որտեղ վտանգի տակ է դրվում բնակչության ֆիզիկական անվտանգությունը: ԼՂ ժողովրդի խնդիրները կարիք ունեն առավել միջազգայնացված լինելու. հենց սրանք են հայ պատվիրակների կողմից հնչեցված դիրքորոշումները եւ մոտեցումները տարբեր միջազգային հարթակներում: Մենք ջանք չենք խնայում Ադրբեջանի կողմից իրականությունը խեղաթյուրելու, ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու, տարբեր խորհրդարանական հարթակներում իրականության հետ առնչություն չունեցող բանաձեւերի առաջմղմանը դիմակայելու հարցում»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Խոսելով միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների գործունեության մասին՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ԵԽԽՎ շրջանակներում տարվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ ԵԽ-ն հակամարտությունների կարգավորման համապատասխան մանդատ եւ մեխանիզմ չունի, սակայն կազմակերպությունն իր գործառույթների շրջանակներում կարող է ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Արցախի Հանրապետության հետ՝ անկախ որեւէ հանգամանքից: «Մեր ձեռնարկվող քայլերը ԵԱՀԿ, ՆԱՏՕ, ՍԾՏՀ ԽՎ-ներում եւ այլ հարթակներում ուղղված են բարձրաձայնելու ԼՂ-ում ապրող մարդկանց խնդիրները, ինչպես նաեւ հնարավորինս իրականանալի դարձնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հավասարապես կիրառումը Եվրոպա մայրցամաքի ամբողջ տարածքում, այդ թվում եւ ԼՂ-ում: Այս տարի լրացավ Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը: Այս ընթացքում մենք հավատարիմ ենք եղել հրադադարի եռակողմ համաձայնագրի տառին ու ոգուն եւ հանձնառու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն»,-ասել է Արարատ Միրզոյանը: Ըստ ԱԺ նախագահի՝ հանդես գալով միջազգային խորհրդարանական հարթակներում՝ Հայաստանի պատվիրակները հատուկ շեշտադրումով նշում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում վստահության մթնոլորտի ձեւավորումն ունի կենսական նշանակություն:

«Ուրախալի է, երբ տեսնում ենք մեր համատեղ հետեւողական քայլերի արդյունքները՝ Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խմբերի շրջանակն ընդլայնելու միտումները, տարեցտարի Արցախ այցելող միջազգային պատվիրակությունների աճող քանակը, աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների կողմից ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ճշմարիտ գնահատականները: Այս ամենն Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված այն քայլերն են, որոնց իրականացման համար համախմբվել են Հայաստանը, Արցախը, եւ Սփյուռքը եւ ինչի շնորհիվ մենք ապացուցում ենք, որ միասին անհաղթելի ենք»,-ասել է խորհրդարանի ղեկավարը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձաժողովի անդամներին նիստին մասնակցելու համար՝ ցանկանալով նորանոր միասնական հաջողություններ:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնելու կապակցությամբ: Նրա խոսքով՝ անցած ամիսների ընթացքում ՀՀ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը բարձր ներկայացվածությամբ այցելել են Արցախ եւ հանդիպումներ ունեցել ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: Քաղաքական ուժերի միջեւ շփումներին զուգահեռ ԱՀ ԱԺ նախագահը կարեւորել է հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման ձեւաչափը, ինչն ապացուցել է իր արդյունավետությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման համատեքստում կարեւորել է պատգամավորական ներուժի կիրառումը: «ՀՀ միջազգային հեղինակությունն այսօր անհրաժեշտ դրական ազդակներ է հաղորդում միջազգային համահայկական օրակարգի հարցերն առաջ մղելու համար: Այս համատեքստում մեր հիմնական ջանքերը պետք է սեւեռվեն միջազգային գործընկերների հետ առկա հարաբերություններն ամրապնդելու, նոր գործընկերային կապեր հաստատելու եւ տարբեր հարթակներում Արցախի ճանաչելիության հարցերը բարձրաձայնելու վրա»,-ասել է Աշոտ Ղուլյանը:

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, Հայաստանի խորհրդարանի գործընկերներին՝ ջերմ ընդունելության համար եւ մաղթել օգտավետ աշխատանք:

Այնուհետեւ խորհրդարանականներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը, որն ընթացել է դռնփակ ձեւաչափով:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal