Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քա­նի դեռ գե­րիշ­խում է այն մո­տե­ցու­մը, որ հե­ղա­փո­խու­թյա­նը մաս­նակ­ցած­նե­րից ազատ­վել չի կա­րե­լի, «սե­լեկ­ցիա» չի լի­նի»

INTERVIEW

«Փաստի» հյուրն է քաղաքագետ Սարո Սարոյանը:

-Պարո՛ն Սարոյան, կառավարման հին համակարգի բացառման ու նորի կառուցման ջրբաժանում նոր իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում որքանո՞վ հաջողեցին

-Միանշանակ չի կարելի է ասել, որ հաջողել են, և միանշանակ չի կարելի ասել, որ չեն հաջողել: Խնդիրն այն է, որ նախկին մտածողությամբ ու կառավարման նախկին փորձն ունեցող մարդկանց ներգրավմամբ նոր խնդիրներ դնելն ու լուծելը շատ դժվար է: Հայտարարվում է, որ օրենքի և իրավունքի հիման վրա պետք է խնդիրները լուծվեն, բայց նույն կադրային համակարգով նոր մոտեցումներով առաջնորդվելը դժվար է: Մենք այս պահին կարող ենք միայն արձանագրել, որ փոխակերպումը հարթ չի ընթանում:

- Պետական ինստիտուտների արդյունավետ կառավարման առումով ի՞նչ խնդիրներ եք առանձնացնում:

-Կան առանձին օղակներ, որոնք վատ չեն գործում, և դրական տեղաշարժ կա: Առանձին պաշտոնյաներ խնդիրները կարողանում են դնել ոչ թե հայտարարությունների, խոսքերի, այլ գործնական մակարդակում և լուծել դրանք: Միաժամանակ, տեսանք առանձին պաշտոնյաների, որոնք չէին կարողանում ոչինչ անել և մեծ հաճույքով ու վազելով գնացին ու պատգամավոր դարձան: Կան ոլորտներ, որտեղ վիճակը շատ վատ է, կան մարզպետներ, որոնք շատ վատ են աշխատում, և ակնհայտ է, որ իրենց պաշտոնին չեն: Կան նախարարություններ, որոնցում վերափոխումների դրական միտումը դանդաղ է: Մենք, մեծ հաշվով, ինչ-որ առումով անցումային փուլում ենք, որովհետև կառավարության նոր կառուցվածքի փոփոխությունն անգամ շատ խնդիրների առաջ է կանգնեցնում: Մենք դեռևս անցումային փուլը չենք անցել և շատ դեպքերում շարունակում ենք տեղում դոփել, և երբ վերջնականապես կձևավորվի առաջիկա տարիների պետական կառավարման համակարգը, մենք այդ պատկերն այլևս չենք ունենա: Ընդհանուր առմամբ, անձնական նախաձեռնությունների գործոնը շատ կարևոր է և ամենակարևորն այն է, որ ազատ «սելեկցիա» լինի, ինչը, մեծ հաշվով, չկա: Նույն ղեկավարով ու կողքից այլ մարդկանց, օրինակ՝ խորհրդականների, վարչության պետերի օժանդակությամբ ինչ-որ խնդիրներ են փորձում լուծել, ինչը տվյալ ոլոր1տի ղեկավարի ոչ նորմալ մասնագիտական վիճակի մասին է վկայում: Պետք է հասկանալ, որ նշվածը դանդաղեցնում է պետական համակարգի արդյունավետության թափանիվը: Այդ պատճառով ղեկավարները պետք է փոխվեն: Ինչ-որ առումով «սելեկցիա» կատարվեց, երբ առանձին պաշտոնյաներ գնացին ԱԺ, բայց դրանից դուրս այլ «սելեկցիա» չի կատարվում: Չի բացառվում, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո «սելեկցիա» կլինի, բայց դա ամենևին չպետք է արվի հանգամանքների բերումով, այլ պետք է իրականացվի վերադասի նախաձեռնողականությամբ: Քանի դեռ շարունակում է գերիշխել այն մոտեցումը, որ հեղափոխությանը մասնակցածներից ազատվել չի կարելի, «սելեկցիա» չի լինի: 

-Դուք նշեցիք հեղափոխությունից ու հեղափոխական էյֆորիայի գործոնից հեռանալու անհրաժեշտության մասին, բայց զուգահեռ մենք չենք կարողանում դուրս գալ նաև հեղափոխական-հակահեղափոխական հավերժ թվացող բաժանումից: Ի՞նչ ցուցիչ է սա:

-Հեղափոխություն-հակահեղափոխություն հակադրությունն ինչ-որ առումով պետական կառավարման համակարգի սխալ աշխատանքի արդյունքն է: Եթե գործընթացները նորմալ հունով են ընթանում, երկու ճամբարների ի հայտ գալու կարիքը չքանում է: Հիմա, երբ ինչոր օղակներ թերանում են, միանգամից այդ խնդիրն է ի հայտ գալիս, ինչը նպաստավոր հանգամանք է երկու կողմերի՝ պայմանական ասած՝ հեղափոխականների և հակահեղափոխականների համար: Վերջինների դեպքում ինքնադրսևորման դաշտ է բացվում, իսկ հեղափոխականները, քանի որ պետական կառավարման մեջ սխալներ ու վիրիպումներ են թույլ տվել, օգտվելով, որ հակահեղափոխականները գլուխ են բարձրացնում, ամբողջ սլաքներն այդ դաշտ են տանում: Արդյունքում այդ ամենը վերածվում է քաղաքական գործընթացի և ստանում քաղաքական երանգներ. յուրաքանչյուրը փորձում է օգտվել այդ իրավիճակից: Եթե ամեն ինչ նորմալ լինի, հեղափոխականի ու հակահեղափոխականի խնդիր չի կարող ծագել: Եթե ինչ-որ բռնկում է լինում, նշանակում է՝ ինչ-որ օղակ թերացել է: Եվ խնդիրն այն է, որ չեն նայում, թե որ օղակն է թերացել, այլ միանգամից քաղաքական տրամաբանությամբ են շարժվում: Բայց այս առումով բոլորս պետք է հասկանանք հետևյալը. իհարկե, նախկիններին պետք է ցույց տալ, որ իրենք նախկինում նորերի մասով մատնանշված խնդիրների առումով հազարապատիկ վնաս են բերել: Բայց դրա հետ մեկտեղ ներկա վարչակազմին էլ պետք է ցույց տալ, որ նման բարձրաձայնումներն իրենց սխալ աշխատանքի ու թերացման արդյունքն են: Պետք է ասել՝ դուք էլ պետք է շտկեք, ինքնախոստովանանքով հանդես գաք, հանրությանը հաշվետու լինեք, և դուք եք հիմքեր տվել, ինչից նախկինները փորձում են օգտվել:

-Բայց ձեր նշածի փոխարեն հաճախ միայն արդարացումներ են հնչում:

-Դա արդեն մշակույթի խնդիր է: Կա՛մ պետք է միանգամից արդարանան, կա՛մ քննադատությունը սվիններով ընդունեն: Մեզ մոտ չկա այն մշակույթը, ըստ որի՝ կընդունեն, որ սխալվել են: Շատ ավելի նորմալ է, որ ընդունեն սխալը և գնան դրա լուծմանը, քան կեղծեն կամ այլ հիմքեր փնտրեն:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal