Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչ­քա՞ն սպա­սի ժո­ղո­վուր­դը

ANALYSIS

Հեղափոխական էյֆորիան նահանջել է, ու մեր հասարակությունն աստիճանաբար ավելի կշռադատված հայացքով է նայում անցյալ տարվա իրադարձություններին ու փորձում է իրական կյանքում նշմարել դրանց հետևանքները։ Մինչ երկրի իշխանությունն առաջին դեմքի մակարդակով միջազգային գրեթե բոլոր հարթակներում զբաղված է հեղափոխության բրենդի քարոզչությամբ, հասարակությունն ակնկալում է կոնկրետ արդյունքներ։

Հեղափոխությունը ոչ թե գեղեցիկ կարգախոսների համախումբ է, այլ քաղաքական, հասարակական ակտ, որին պետք է հետևեն կոնկրետ գործողություններ, քաղաքականություն՝ միտված հասարակ մարդու բարեկեցության ապահովմանը։ Մեր հասարակությունը չափազանց համբերատար է ու անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս վերահաստատեց իր աջակցությունը Նիկոլ Փաշինյանի թիմին ու հեղափոխության օրակարգին։ Ասվում էր՝ տնտեսության զարգացմանը խանգարում է հին խորհրդարանը, որտեղ մեծամասնություն էին կազմում հանրապետականները։ Իհարկե, այս պնդումը որևէ կոնկրետ փաստով չէր ամրագրվում, որովհետև նախորդ գումարման ԱԺ-ն այդպես էլ չի մերժել Փաշինյանի կառավարության որևէ նախաձեռնություն, որը միտված կլիներ տնտեսության զարգացմանն ու ներդրումների խրախուսմանը։ Այնուամենայնիվ, հասարակությունն ընդունեց Փաշինյանի օրակարգը, ու դեկտեմբերին տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, թեև դրանց անցկացման ժամկետը խիստ վիճահարույց էր, որովհետև ակնհայտ էր, որ հեղափոխական էյֆորիայի պիկին անկարելի է անցկացնել մրցակցային ընտրություններ՝ բովանդակային իմաստով։ Արդյունքում՝ ունեցանք խորհրդարան, որտեղ Փաշինյանի կողմնակիցներն ունեն սահմանադրական մեծամասնություն, սակայն ԱԺ-ն իր քաղաքական որակի հետևանքով այդպես էլ չվերգտավ իր քաղաքականինստիտուցիոնալ կշիռը, իսկ ներդրումային մարկարդակը մնում է նախկին՝ մինչհեղափոխական տարիների մակարդակին։ Ավելին, դեռ մի բան էլ նվազել է:

Հետո տնտեսության զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը սկսեց «խանգարել» կառավարության կառուցվածքը, ինչը ևս փոխվեց Նիկոլ Փաշինյանի ճաշակով։ Դարձյալ անտեսվեցին ընդդիմության ու քաղաքացիական տարբեր խմբերի դիտողությունները, թեև ակնհայտ է, որ կառավարության նոր կառուցվածքը բացարձակապես չի լուծում արդյունավետ կառավարման խնդիրը, փոխարենն ուժեղացնում է վարչապետի անձնակենտրոն իշխանությունը ու մեծացնում է գործազուրկների թիվը։

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի թիմն անցած մեկ տարվա ընթացքում ունեցել է հասարակության լիարժեք քարտ-բլանշը, ու հիմա եկել է կոնկրետ արդյունքներ ցույց տալու ժամանակը։ Դրանք, ցավոք, չկան, ու եթե տնտեսական հեղափոխությունն ուշանա, ապա քաղաքական հեղափոխությունը կանգնելու է արժեզրկման վտանգի առջև։ Մեր հասարակության 70 տոկոսն ապրում է աղքատության շեմին, իսկ այդպիսի հասարակությունները, մեծ հաշվով, չեն կարող դեմոկրատական լինել, ու եթե մարդկանց բարեկեցության մակարդակը չբարձրանա, ժամանակի ընթացքում չեղարկվելու են հեղափոխության բերած քաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ օրինական ընտրությունների ինստիտուտի ներդրումը, համակարգային կոռուպցիայի վերացումը, ԶԼՄների ազատությունը և այլն։

Մյուս կողմից՝ հազիվ օրվա հացը վաստակող կամ նույնիսկ դրա կարոտ հասարակության համար, մեծ հաշվով, այնքան էլ էական չէ, թե ովքեր են իշխանության ղեկին, եթե ինքը նախկինի պես ապրելու է աղքատ ու չարքաշ կյանքով։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հաճախ հպարտանում են, թե թաթախված չեն կոռուպցիայի մեջ։ Հրաշալի է, սակայն պետության ու հասարակության համար պակաս վտանգավոր չէ իշխանության ու նրա կադրերի դիլետանտիզմը։ Անորակ կառավարումը միշտ ծնում է սոցիալական բևեռացում ու արմատական տրամադրություններ, որոնք բացարձակապես լավ բան չեն խոստանում հեռանկարի առումով։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal