Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Փա­շի­նյա­նը նստա­ցույց է սկսել Ազա­տու­թյան հրա­պա­րա­կում

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Կայման կղզի՝ Համագործակցության օր, Հայաստան՝ Ուսանողների և երիտասարդների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1885-ծնվել է հայ բանաստեղծ Գառնիկ Քալաշյանը։

1919-Հայաստանի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել ստեղծել Երևանի պետական համալսարանը։

1948-ծնվել է հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանը։

1964-մահացել է հայ թատերագետ և գրականագետ Վահրամ Թերզիբաշյանը։

1977-մահացել է հայ լրագրող , պատմաբան Հատիկ Ազիզյանը։

1987-մահացել է հայ քիմիկոս Ալեքսանդր Հակոբյանը։

2002- ԱՄՆ-ը հրապարակել է հայկական այն ընկերության և գործարարի անունը, որոնք ընկնում են Իրանին զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման ծրագրերի իրականացմանը նպաստող սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ փոխանցած չինական, մոլդովական եւ հայկական ընկերությունների համար սահմանված պատժամիջոցների տակ: Դա «Լիզեն» բաց բաժնետիրական ընկերությունն է և Արմեն Սարգսյանը:

2005- Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հունիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 6 կուսակցությունների և մեկ կուսակցական դաշինքի ընտրացուցակները:

2006- պաշտոնապես բացվել է համակարգչային ծրագրերի եւ օպերացիոն համակարգերի արտադրության համաշխարհային առաջատար Microsoft-ի ներկայացուցչությունը Հայաստանում:

2007-մահացել է հայ օպերային հռչակավոր երգչուհի, «հայկական սոխակ» Գոհար Գասպարյանը։

2007-«Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարներից մեկը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, նստացույց է սկսել Ազատության հրապարակում` բողոքելով մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում թույլ տրված խախտումների դեմ:

2010- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը

2018-դատավոր Մեսրոպ Մակյանը մերժել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի 10 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու և կալանքից ազատ արձակելու միջնորդությունը: Ի նշան բողոքի՝ «Սասնա ծռերի» աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան։

ԱՇԽԱՐՀ

1703-մահացել է ֆրանսիացի հեքիաթագիր, բանաստեղծ և քննադատ Շառլ Պերոն։

1717-Վոլտերը բանտարկվել է Բաստիլում` իր երգիծական ստեղծագործությունների համար։

1811-տեղի է ունեցել Իսպանական Բադախոս քաղաքի մոտ գտնվող Ալբուերա գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտը, որտեղ անգլիական էքսպեդիցիոն կորպուսի, Իսպանիայի և Պորտուգալիայի միացյալ ուժերը պարտության են մատնել Նապոլեոնի զորքին։

1849-Կարլ Մարքսը արտաքսվել է Գերմանիայից։

1871-Բրիտանական Կոլումբիան հայտարարվել է Կանադայի 6-րդ պրովինցիա։

Բեռլինի արվարձաններում երթուղի է դուրս եկել առաջին էլեկտրական տրամվայը։

1920-Ժանն դը Արկը կաթոլիկ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։

1924-ԽՍՀՄ-ում լույս է տեսել մանկական «Մուրզիլկա» ամսագրի առաջին համարը։

1929-Հոլիվուդում տեղի է ունեցել հետագայում «Օսկար» վերանվանված առաջին մրցանակաբաշխությունը։

1943-դաժանորեն ճնշվել է ապստամբությունը վարշավյան գետտոյում։

-գերմանական զորքերը սկսել են «Գնչուական բարոն» օպերացիան, որի նպատակն էր ոչնչացնել խորհրդային պարտիզաններին Ուկրաինայում և Բելառուսում։

1960- Թեոդոր Մեյմանևը ստեղծել և ցուցադրել է առաջին պինդ նյութային լազերը։

1967-Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Կոզիցկու անվան գործարանում արտադրվել են առաջին գունավոր «Ռուբին» հեռուստացույցները։

1985-ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեն որոշում է ընդունել ալկահոլամոլության և հարբեցողության դեմ պայքարի մասին։

1995-Հոլանդիայում ստեղծվել է 13,97 մետր թևերի բացվածքով թղթե ինքնաթիռ։

2003-տեղի է ունեցել հրեական նպատակների դեմ ահաբեկչական գործողությունների շարք Կասաբլանկայում։

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal