Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կառավարությունը վարկային ռեսուրսներն ուղղում է ոչ իրատեսական ծրագրերի կատարմանը»

INTERVIEW

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ այս տարի հիմնականում պակասել են կարտոֆիլի և սոխի ցանքատարածությունները, իսկ բանջարեղենինը՝ մի փոքր ավելացել: «Վեճ է գնում լոլիկի ցանքատարածությունների ավելացման շուրջ, սակայն ժամանակը ցույց կտա՝ ավելացել են, թե ոչ: Կարճ ասած՝ գյուղատնտեսության ոլորտում այնքան էլ բարվոք վիճակ չէ», - նշում է Բերբերյանը՝ խոսելով նաև այս տարի սպասվող բերքի մասին. «Մտածում եմ, որ սովորական բերք է սպասվում: Ծիրանի փոշոտումը լավ չի կատարվել՝ անձրևների հետ կապված: Բանջարեղենն էլ անցած տարվա համեմատ նույնն է լինելու»:


 

Նա կարծում է, որ այն վարկային ռեսուրսները, որոնք կառավարությունը պետք է ուղղի ճիշտ նպատակներով, ուղղում է ինչ-որ ոչ իրատեսական ծրագրերի կատարմանը: «Օրինակով ցույց տամ: Վեց մարզերում պետք է ապահովագրություն իրականացնեն: Իմ խորին համոզմամբ՝ դա ուղղակի փող լվանալու, մսխելու ծրագիր է: Գյուղնախարարությունն ու կառավարությունը դա արել են 2000 թվականին: Եվրոհամայնքի տրամադրած մոտ 2 մլն եվրո գումարը մսխվել է: Նույնը արել է Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Այն ժամանակ էլ գերմանական գրանտի կեսը՝ 10 միլիոն եվրոն, անհետացավ: Այդպես էլ տեղը չեն գտնում: Այն պետք է ուղղվեր գյուղատնտեսության զարգացմանը: Նույն մարդիկ այդ ծրագրերը շարունակում են: «Համը բերաններն է ընկել», որ կարելի է անպատիժ թալանել երկիրը: Հիմա նույնը վեց մարզում փորձում են իրականացնել: Կառավարության անդամների մի մասն էլ չի հասկանում, թե ինչ է անում, խոսքն ինչի մասին է», - ասում է Բերբերյանը՝ ընդգծելով, որ ապահովագրական համակարգին անցնելու համար մի շարք պայմաններ են անհրաժեշտ: «Մեր երկրում պետք է գործեն ոռոգման և անասնաբուժության կայուն համակարգեր, որոնք չունենք: Պետք է գործի բույսերի պաշտպանության կայուն համակարգ, երբ գումարները հատկացնում են, կարծես թե, ծրագրեր են իրականացվում, սակայն 10 տարի է՝ մորմազգիների պատճառով Արարատյան հարթավայրի բերքը ոչնչանում է: Եվ ամենակարևորը՝ հակակարկտային ծառայությունը չի աշխատել ու չի աշխատում: Այդ աղբը բերեցին Հայաստան, միլիոնավոր դոլարներ ծախսեցին, և այսօր, չնայած անունով ունենք հակակարկտային ծառայություն, բայց այն ունի շատ ցածր արդյունավետություն, ինչի մասին խոսում է նաև ԱԻՆ-ի ղեկավարությունը: Կատարելով այս չորս պայմանը՝ նոր կարող ենք խոսել ապահովագրության մասին: Եթե չունենք, ինչպե՞ս են 6 մարզում գյուղատնտեսության պիլոտային ծրագրեր սկսում: Հասկացա՞ք խեղկատակությունը որտեղ է: Կա՛մ մարդիկ պատահական են հայտնվել բնագավառում, կա՛մ էլ չար նպատակներ ունեն: Մորմազգու ցեցի դեմ էլ չեն պայքարել, չեն պայքարում և չեն էլ պայքարելու, որ գյուղացին դաշտում հանգիստ բանջարեղեն մշակի», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Հ/կ-ի նախագահն անդրադառնում է նաև, այսպես կոչված, «խելոք» ֆերմաների ստեղծմանը:

«Դրամաշնորհները և վարկերն ուղղում են «խելոք» ֆերմաների ստեղծմանը: 80-ականներին էլ են եղել նման ֆերմաներ: Եթե ֆերմայում ավտոմատ մաքրվում է գոմաղբը, այն ունի օդափոխանակություն, կենդանին ճիշտ է պահվում մսուրային պահվածքում և մի շարք այլ պահանջներ ևս կատարվում են, սա արդեն սմարթ ֆերմա է: Երբ նայում ենք նրանց նախագիծը, տեսնում ենք, որ ֆերմայի 6 մետրանոց տանիքը պոլիէթիլենային է: Հարցնում ենք՝ սա քանի՞ տարի կծառայի, չեն կարողանում պատասխանել: Այսինքն՝ ինչոր մի թքած-կպցրած շենք են առաջարկում, որը քամին կամ կարկուտը կվնասեն, գյուղացին չի հասցնի այն ժառանգաբար թողնել իր երեխային: Խաբեությունն էլ պետք է չափ ու սահման ունենա», - փաստում է Բերբերյանը:

Պարբերաբար համաժողովներ են իրականացվում բիզնեսը զարգացնելու համար: «Ներկա էի նման մի համաժողովի: Զարմանում եմ՝ այս «դեղնակտուցները», որ եկել, ինչ-որ դիրքի են հասել, նրանց գաղափարախոսությունը ո՞րն է: Մի քանի արտասահմանյան բառ են սովորում և ժողովրդին զարմացնում այդ բառերով: Մարդիկ ասում են՝ այս ինչ գրագետ տղաներ են: Գյուղացուն այս համաժողովները ի՞նչ օգուտ են տալու: Այո, գյուղը կարելի է երեք տարում ոտքի հանել, անասնապահությունը՝ հինգ: Հետևողական աշխատանք է պետք իրականացնել: Անհրաժեշտ են բարձր որակի թունաքիմիկատներ և սերմեր, ոռոգման համակարգի բարելավում և մի շարք այլ հարցերի լուծում: Նույն խնդիրները շարունակում են մնալ և էլ ավելի խորանալ», - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal