Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հետևանք» նախաձեռնություն. դեպք թիվ 1

SOCIETY

 

«Իրավական ուղի» ՀԿ-ն «Հետևանք» նախաձեռնության շրջանակում հրապարակել է առաջին բացահայտումը, որը ներկայացնում ենք ստորև.

 

«Նկարագրություն․ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար էլեկտրոնային աճուրդի միջոցով բժշկական պարագաների և ծախսվող նյութերի ձեռքբերման նպատակով հայտարարված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԷԱՃԱՊՁԲ-9/30» ծածկագրով էլեկտրոնային աճուրդում (այսուհետ նաև՝ Աճուրդ) 1-9, 25-36, 42-47 չափաբաժիններով պահանջված ապրանքների համար սահմանվել է գնման առարկայի հետևյալ բնութագիրը՝ մանժետը հատուկ գերնուրբ տեսակի, տանձաձև կառուցվածքի, իսկ ահա 12-14, 16-19 չափաբաժիններով նախատեսված ապրանքների համար մանժետի՝ տանձաձև կառուցվածք ունենալու պահանջ չի նախատեսվել։

 

Վերլուծություն․ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչությունը (պետ` Գ. Հովհաննիսյան) այս պայմանը վերարտադրել է «Smiths Medical Poortex» ընկերության արտադրանքի նկարագրությունից, մինչդեռ աճուրդում պահանջված ապրանքների մանժետի օպտիմալ կառուցվածքի հարցը (տանձաձև, գլանաձև, կոնուսաձև) միանշանակ գիտական մոտեցում չունի և տեսական քննարկման հարց է։ Ավելին, աճուրդով պահանջվող ապրանք արտադրող ամենահանրաճանաչ ընկերությունը արտադրում է հենց գլանաձև կառուցվածք ունեցող մանժետներ՝ համալիր գիտական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ Միաժամանակ, ՀՀ-ում անցկացված մի շարք համանման աճուրդներում բժշկական հաստատությունների (օրինակ՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային կենտրոն ՓԲԸ, Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ) համար ապրանքների ձեռք բերման մրցույթներ կազմակերպելիս մանժետի կառուցվածքը որպես ապրանքի տեխնիկական բնութագրի մաս ևս չի նշվել։

 


Հատկանշական է, որ 12-14, 16-19 չափաբաժիններով նախատեսված ապրանքների համար մանժետի՝ տանձաձև կառուցվածքի պահանջ նախատեսված չլինելը համընկնում է այն հանգամանքի հետ, որ վերոհիշյալ չափաբաժիններով նախատեսված ապրանքը «Smiths Medical Poortex» ընկերության կողմից արտադրվում է գլանաձև մանժետի կառուցվածքով, և եթե այս չափաբաժիներով նույնպես պահանջվեր տանձաձև կառուցվածքի մանժետ, ապա «Smiths Medical Poortex» ընկերությունը չէր կարողանա մատակարարել նման ապրանք։ Ընդ որում՝ այս չափաբաժիններով ևս սահմանվել են նշված ապրանքների որակական և գործառութային հատկանիշների առումով այնպիսի ոչ էական չափանիշներ (կոնկրետ չափսեր), որոնք համապատասխանում են բացառապես «Smiths Medical Poortex» ընկերության ներմուծած արտադրանքին։

 


Այսպիսով կարելի է փաստել, որ պահանջվող ապրանքների համար, որպես տեխնիկական բնութագրի պարտադիր պայման, մանժետի տանձաձև կառուցվածք սահմանելն օբյեկտիվորեն հիմնավորված չէ, այն տարբեր չափաբաժիններով ապրանքների համար նախատեսվել է ընտրողաբար՝ համապատասխանեցնելով Աճուրդի մասնակիցներից միայն մեկի արտադրանքի տեխնիկական բնութագրին։

 


Բացի այդ, Աճուրդում վերոհիշյալ չափաբաժիններով ապրանքների համար տեխնիկական բնութագրում սահմանվել է, որ ապրանքները պետք է ունենան Եվրամիության երկրներից որևէ մեկում և/կամ ԱՄՆ-ում և/կամ Ճապոնիայում ապրանքների գրանցման հավաստագիր (բացառություն են կազմում ՀՀ-ում արտադրված ապրանքները)։ Այս չափանիշը ևս, որը համապատասխանում է միայն «Smiths Medical Poortex» ընկերության արտադրությանը։ Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձը մեկ այլ գործով պարտավորեցրել է տեխնիկական բնութագրերից հեռացնել «Ապրանքները պետք է ունենան Եվրամիության երկրներից որևէ մեկում և/կամ ԱՄՆ-ում և/կամ Ճապոնիայում ապրանքների գրանցման հավաստագիր (բացառություն են կազմում ՀՀ-ում արտադրված ապրանքները)» պահանջերը՝ դրանք համարելով օրենքի խախտում։

 


Վերոգրյալ փաստերի հիման վրա «Իրավական ուղի» ՀԿ-ն 12.04.2019 թվականին գրավոր հարցում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հետևյալ հարցադրումներով՝ 1) ռազմաբժշկական ծառայության գործունեության առանձնահատկություններով պայմանավորված արդյո՞ք առկա են բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ գործածվող բժշկական պարագաների և նյութերի առանձնահատկություններ և լրացուցիչ ստանդարտներ, 2) արդյո՞ք մանժետի օպտիմալ կառուցվածքի հարցը ենթարկվել է գիտական համալիր ուսումնասիրության՝ հիմնավորելով տանձաձև մանժետի գերադասությունը գլանաձև մանժետի համեմատությամբ, 3) ի՞նչ հիմնավորումներով են տարբեր չափաբաժիններով ապրանքների համար սահմանվել մանժետի կառուցվածքի տարբերակված պահանջներ, 3) ի՞նչ հիմնավորում ունի Եվրամիության երկրներից որևէ մեկում և/կամ ԱՄՆ և/կամ Ճապոնիայում ապրանքների գրանցման հավաստագիր ունենալու պահանջի առաջադրումը, ի՞նչ սկզբուքներով են ընտրվել կամ բացառվել երկրները։ Նշված հարցերի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությանը հնարավորություն տրվել է ներկայացնել իր պնդումները, սակայն վերջինիս կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված 5-օրյա, իսկ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում նաև 30-օրյա ժամկետում որևէ պատասխան չի տրվել, ինչը խախտել է նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը։

 


Հետևանք․ Պետական գնումների կազմակերպման գործընթացում թույլ են տվել չարաշահումներ, այդ թվում՝ խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գնման գործընթացի միասնական կանոններով համաչափության և ոչ խտրական հիմունքներով կազմակերպման, մասնակիցների շրջանակի ընդլայնման, մրցակցության խրախուսման սկզբունքները։
Միաժամանակ հարկ է նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1897-րդ հոդվածով նախատեսվում է պատասխանատվություն պետական մարմնի պաշտոնատար անձանց կողմից տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար»։

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023