Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վարդան Թունյան. «Պետք չէ թիրախավորված ընտրել մեկին, գնալ և միայն այդ մեկից ինչ-որ բան պահանջել»

INTERVIEW

Հեղափոխությունն առաջնորդած ուժը մինչ օրս, կարծես, ժամանակ չունի ստեղծել այն ընդհանուր տեսլականը, այն պատկերացումները, որոնք հնարավորություն կտան զարգացնել երկիրը: Այս կարծիքին է «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Վարդան Թունյանը, որն այս խնդիրը կապում է դեռ մեկ տարի առաջ առկա իրավիճակի հետ:

«Երևի այն ժամանակ ևս խորը չէին մտածել, թե ինչ պետք է անեին, երբ այդ իրադարձությունները հաղթական ավարտ ունենային: Ն. Փաշինյանը բավականին ճարտար է խոսքարվեստի մեջ: Հիմա ընդհանուր հայտարարություններով նա փորձում է մի փոքր լղոզել, պատրանք ստեղծել, թե ունի այդ պատկերացումները: Այդուհանդերձ, կարծում եմ, որ այսպիսի խառնաշփոթի պատճառը հենց այդ պատկերացումների բացակայությունն է: Մյուս կողմից, նա հարթակներում բարձրագոչ հայտարարություններով էր հանդես գալիս՝ մասնավորապես հանցավոր ռեժիմին պատժելու, վերջին կոպեկը վերադարձնելու մասով: Այդ առումով, միգուցե, մտածում է, որ գտնվում է հարթակում կանգնածների առաջ տրված խոստումներն իրականացնելու պատասխանատվության տակ, որոնցից շատերը միգուցե ցանկանում էին տեսնել այդ պատժիչ գործողությունները: Կարելի է ասել` իր խոստումների առումով նա ինչ-որ իմաստով պատանդի կարգավիճակում է: Մյուս կողմից՝ գալով իշխանության՝ հասկացավ, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ, և մեկ հայտարարությամբ խնդիրներ չեն լուծվելու, միանգամից նոր ներդրողներ չեն գալու: Հաշվի առնելով իր նախկին մասնագիտությունը՝ Ն. Փաշինյանը, հեռու լինելով կառավարման լծակներից, այն ժամանակ երևի ինչ-որ պատկերացումներ է ունեցել: Բայց մյուս կողմից՝ այժմ իրականության հետ է բախվել, որն այլ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Թունյանը՝ հավելելով, որ ամբողջ խնդիրը պարզ տեսլական չունենալու մեջ է, իսկ հասարակությունը, որքան էլ ողջունում է հեղափոխությունը, արդեն շոշափելի արդյունքներ է ուզում տեսնել: 

Հարցադրումներ անելով՝ մեր զրուցակիցը հավելեց. «Ուզում եմ հասկանալ՝ հեղափոխական ո՞ր արժեքներն ենք մենք նյութականացրել, ի՞նչ քաղաքական, տնտեսական ռեֆորմներ ենք արել, որոնք անկարելի կդարձնեին հետընթացը: Շատ են ասում, որ մթնոլորտում փոփոխություն կա: Բայց վերացական դաշտից պետք է դուրս գալ ու փոխված մթնոլորտում հստակ ու անշրջելի քայլեր անել, որոնք կապահովեն երկրի զարգացումը բոլոր ուղղություններով»:

Վարդան Թունյանը սկզբունքների ճշգրտման հարցն է առաջ քաշում: «Դեռ ավագանու ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանին հստակ առաջարկեցի կողմնորոշվել՝ համակարգային ու սկզբունքային մոտեցում դրվելո՞ւ է, այսինքն՝ ձևակերպվելո՞ւ է՝ «բոլորդ կոռումպացված, ապազգային ռեժիմների մաս եք եղել և բոլորդ պատասխանատու եք» խոսքը: Խնդիրը այն ձևակերպելու մեջ չէ, և չեմ ասում, թե պետք է նման ձևակերպում լիներ: Խնդիրն այն է, որ մեր պարագայում համակարգային ու սկզբունքային մոտեցում չի դրվել, ու եթե չի դրվում այդ մոտեցումը, ապա մյուս մոտեցումները կարող են տարբեր մեկնաբանություններ ստանալ, այդ մոտեցումներում այլ միտումներ կարող են տեսնել: Ենթադրենք, մի գործարարի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվում, բայց մեկի նկատմամբ իրականացվում է, որովհետև այդ մարդն ինչ-որ հակասություն ունի իշխանության հետ: Այստեղ կարող են, չէ՞, միտում տեսնել: Կամ՝ մեկի նկատմամբ մի պահի հետապնդում կա, մյուս պահին՝ չկա: Ո՞րն է չափանիշը՝ իշխանությանը հավատարիմ լինե՞լը, թե՞ այլ չափանիշներ ունենք: Կամ ո՞րն է պատճառը, որ մի նախագահի նկատմամբ սահմանադրական կարգի տապալման խնդիր է դրվում, բայց 1996թ. իրադարձությունների մասով՝ ոչինչ կա: Այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կարգվեց երկրի նախագահ, երբ փաստացի ընտրվել էր Վազգեն Մանուկյանը և երբ ժողովուրդն էլի ոտքի էր կանգնել, բայց բերել էին տանկեր, Օպերան շրջափակվել էր: Բայց այդ դեպքից չենք խոսում, մինչդեռ սկզբից սկսելն ավելի արդարացի կլիներ: Եթե կա արդարությունը վերականգնելու խնդիր, այն պետք է վերականգնել ամբողջությամբ: Եթե պետք է բոլորը պատասխան տան, ապա կծիկը պետք է բացել սկզբից: Եթե դա բերելու է ցնցումների, ներքաղաքական իրավիճակի լարման և այլ խնդիրների, ուրեմն՝ պետք չէ թիրախավորված ընտրել մեկին, գնալ և միայն այդ մեկից ինչ-որ բան պահանջել: Եթե բոլորն են պատասխան տալու, ապա օրենքի առաջ հավասար են բոլոր նախագահները, բոլոր գործարարները՝ անկախ անձնական հավակնություններից: Եթե ոչ՝ բարի եղեք քաղաքական գնահատական տալ և որդեգրել քաղաքական սկզբունք՝ հայտարարելով, որ նոր էջ եք բացում: Առհասարակ հեղափոխությունն իր առջև հստակ խնդիր է դնում ու գնում դեպի այդ նպատակը՝ առանց նայելու դրսից ինչ կասեն, ներսում ում դուր կգա, կամ չի գա: Չի կարելի մտնել, ճահճի միջից ինչ-որ ծաղիկ քաղել, բայց վախենալ ցեխոտվելուց»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է պատրաստ լինել նաև ոչ պոպուլյար քայլերի: 

«Բայց խնդիրն այն է, որ իրենք չենք կողմնորոշվում, իրենք իրավիճակային լուծումներ են փնտրում, ինչը հղի է վատ հետևանքներով: Դա կարող է հիասթափություններ առաջացնել տարբեր խմբերի մոտ: Հիմա դեռ փոքր խմբեր են հիասթափվել: Բայց եթե լինի այնպես, ինչպես հիմա է՝ առանց սկզբունքային մոտեցումների և համակարգային լուծումների, ապա իրավիճակային լուծումները ողջամիտ կասկածներ են առաջացնելու: Այդ կասկածներն առաջանալու են մասնավորապես հետևյալ առումով. ով անվերապահ հավատարմություն չի դրսևորում իշխանության հանդեպ, կարող է հարվածի տակ հայտնվել»,-եզրափակեց Վ. Թունյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli