Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բալային համակարգի ներդրմամբ՝ կարգազանց վարորդը պետք է մեկուսացվի երթևեկությունից»

INTERVIEW

Օրերս կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության մշակած նախագծին, որը դեռ պետք է ընդունվի ԱԺ կողմից: Այսպիսով՝ վարորդական իրավունք ունեցող անձանց յուրաքանչյուր տարի կտրվի 9 միավոր։ Եթե վարորդը կատարի խախտումներ, ապա միավորները կնվազեն, ինչի հետևանքով վարորդական իրավունքը կկասեցվի 6 ամսով: Եթե հաջորդ տարի 9 միավոր ստանալուց հետո վարորդը դրանք սպառի մեկ տարվա ընթացքում, ապա նրա վարորդական իրավունքը կկասեցվի 1 տարով: Նա կարող է այն վերականգնել միայն քննություն հանձնելուց հետո: Կարևոր է նաև, որ առավելագույն՝ 4 միավորից վարորդները կզրկվեն այն դեպքում, երբ գերազանցեն արագությունը և մեքենան վարեն ոչ սթափ վիճակում:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանի հետ «Փաստը» զրուցել է առաջարկված նախագծի մասին:

-Ի՞նչ կարծիք ունեք բալային համակարգի ներդրման մասին:

-Բալային համակարգի կիրառումը պետք է դրականորեն ազդի ոչ միայն վթարների և զոհերի, այլ նաև վարորդների քանակի նվազման վրա: Դեռ 3 տարի առաջ ենք բարձրաձայնել սրա մասին և ուրախ ենք, որ այս համակարգը ներդրվում է, բայց նախագիծը բավականին թերի է: Հանրային առաջին քննարկման ժամանակ մի քանի հարց բարձրացրեցի, և քանի որ դրանց կոնկրետ պատասխանները չկային, որոշում կայացվեց, որ պետք է նախագծի վրա էլի աշխատել և նոր միայն ներկայացնել այն: Մեզ պետք է այնպիսի համակարգ, որ տուգանքների վճարման համակարգի համեմատ ավելի վերահսկելի լինի ու թերություններ չունենա: Նախագծով նախատեսվում է որոշ տուգանքների չափի նվազեցում: Սա ոստիկանության բարի կամքի դրսևորումը չէ, ուղղակի նման որոշում է կայացվել՝ ելնելով օրենքների հակասություններից: Տեսականորեն կապ չունի, թե որքանով կտուգանեն վարորդին, եթե իր բալերը սպառվելու են, և նա վարորդական իրավունքից զրկվելու է: Այստեղ մի հակասություն առաջացավ: Օրինակ, ոչ սթափ վիճակում մեքենա վարող վարորդն առաջ տուգանվում էր 150 000 դրամով, որը բավականին զգալի գումար էր ընտանեկան բյուջեի համար, և գրեթե ցանկացած վարորդ խուսափում էր նույն խախտումը կրկնելուց: Հիմա նա տուգանվելու է 29 հազար դրամով և 4 տուգանային միավորով, ինչը վարորդներին, այսպես ասած, հնարավորություն է տալիս տարվա մեջ մեկ անգամ ոչ սթափ վիճակում մեքենա վարել, քանի որ գումարը բավականին աննշան է, 4 միավորն էլ 9 միավորի մեջ մեծ թիվ չէ: Օրինակ, եթե ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսվեր 6 ամսով վարորդական իրավունքից զրկում, սա ավելի տրամաբանական կլիներ: Էլի հակասություններ կան: Մգեցված դիմապակու համար առաջ տուգանք էր սահմանվում, եթե վարորդը տեղում կամ էլ 24 ժամվա ընթացքում չէր վերացնում մգեցվածությունը: Հիմա այդ դրույթը հանվել է: Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը կարող է մեքենայով Հայաստան գալ մի երկրից, որտեղ թույլատրվում է դա, իսկ այստեղ կտուգանվի: 

-Նախագծի շուրջ քննարկումները տարաբնույթ են: Վարորդները պնդում են՝ չէ՞ որ կան խախտումներ, որոնց պատճառ են դառնում ոչ բարվոք ճանապարհները, սխալ գծանշումները, լուսավորությունն ու լուսացույցները, կայանման խնդիրները և այլն: Առաջարկը հետևյալն է. նախ պետությունը՝ համապատասխան գերատեսչությունների միջոցով, վերացնում է այս թերացումները, հետո ներդնում բալային համակարգը: Որքա՞նով են արդարացված այս առաջարկները:

-Հարցին պետք է երկկողմանի նայել: Մի կողմից, եթե պետությանը նայենք որպես «ծառայություն մատուցող կառույց», ինչի համար հարկատուները վճարում են, այն պետք է նախ ինչոր բան առաջարկի, հետո սկսի գումար գանձել, իսկ խստացումներն էլ լինեն բոլոր նախապայմաններն ապահովելուց հետո: Բայց եթե հարցին մյուս կողմից նայենք՝ մի օր այս ամենը պետք է սկսվի: Տարիներով սպասել չի կարելի: Անցած տարի մահացությունների թվաքանակի աճ կար. ամռան ամիսներին մահացությունների թիվն ավելացել էր 11-ով: Ամբողջ տարվա կտրվածքով էլի զգալի աճ է եղել: Երթևեկության որակը բավականին վատացել է, ինչը կապված է թե՛ մեղմացումների, թե՛ համաներման, թե ՛ ՃՈ տեսուչների չմոտիվացված աշխատելու հետ: Այս փոփոխությունները որոշակի սթափություն կմտցնեն երթևեկության մեջ:

-Ինչո՞ւ են ոստիկանության և ԱՊՊԱ-ի արձանագրած խախտումների թվերն իրարից տարբերվում:

-Ոստիկանության արձանագրած և հրապարակած տվյալների համաձայն՝ վթարների քանակի նվազեցում էր տեղի ունեցել: «Վարորդի ընկեր» ԻՀԿ-ն ապահովագրողների բյուրոյի խորհրդի կազմում է, և ունենք նաև ապահովագրականի տվյալները: ՃՈ-ն արձանագրում է բոլոր այն վթարները, որոնց ժամանակ տեղի է ունեցել անհամաձայնություն, մարմնական վնասվածքներ են հասցվել կողմերից մեկին կամ գրանցվել է մահացության դեպք, իսկ ապահովագրականն արձանագրում է բոլոր վթարները: Մինչև 100 000 դրամ արժողությամբ վթարների մեծ մասի դեպքում վարորդները տեղում համաձայնության են գալիս, և ՃՈ-ն չի արձանագրում դրանք: ԱՊՊԱ-ի տվյալներով՝ վթարների քանակը կտրուկ աճել էր, եթե չեմ սխալվում, մոտ 34 տոկոսով, իսկ ՃՈ-ի տվյալներով՝ նվազել էր:

- Օրենքն ԱԺ-ում ընդունվելուց հետո կիրառության մեջ կմտնի 6 ամիս անց: Երթևեկության նման վիճակը հաշվի առնելով՝ սա երկար ժամանակ չէ՞:

-Վեց ամիսը երկար ժամանակ է, նախորդ նախագծով օրենքը ուժի մեջ էր մտնելու 4 ամիս հետո: Այն քննարկվել էր անցած տարի, այս տարի պետք է ընդունված լիներ և մարտից գործեր բալային համակարգը: Բայց ասեմ հետևյալը. ծրագրային տեսանկյունից ՃՈ-ն այս փոփոխություններին պետք է պատրաստ լինի, իսկ աշխատանքը բավականին ծավալուն է: Ուզում ենք նախագիծը շուտ ընդունվի, բայց կատարվող փոփոխությունները չպետք է խոչընդոտեն հիմնական նպատակին: Փաստացի նախագիծ ենք ընդունում, որը վերահսկելի չէ: Բարեխիղճ վարորդներն, ինչպես տուգանքները մուծում էին, մուծելու են, բալերը կրճատվելու են, իսկ այն վարորդները, որոնք խուսափում էին, շարունակելու են խուսափել: Արդյունքում ունենալու ենք անհավասարություն, որը միշտ ենք ունեցել: Նախագիծն օրենք դառնալու արդյունքում պետք է կատարի իր հիմնական գործառույթը, այն է՝ կարգազանց վարորդին մեկուսացնել երթևեկությունից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer