Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թուրքիան կրոնական ազատությունների ամենակոպիտ խախտողների ցանկում է․ ԱՄՆ դաշնային գործակալություն

INTERNATIONAL NEWS

Past.am

Թուրքիայում կրոնական խախտումների վերաբերյալ ԱՄՆ դաշնային գործակալությունը զեկույց է հրապարակել, որին անդրադարձել է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

Նրա հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Անցյալ շաբաթ ես տեղեկացրել էի Ադրբեջանի կրոնական ազատությունների խախտումների մասին, ինչպես նշված էր Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի (USCIRF) վերջին զեկույցում։ Այս շաբաթվա իմ հոդվածը լուսաբանում է կրոնական խախտումները Թուրքիայում, ինչպես հաղորդում է ԱՄՆ դաշնային գործակալությունը՝ USCIRF-ը։

Տարեկան զեկույցը բացահայտել է, որ «2018 թ․ Թուրքիայում կրոնական ազատության վիճակը շարունակում է մնալ խորապես վրդովեցուցիչ՝ լուրջ մտահոգությունների տեղիք տալով, որ երկրի ներկայիս հետագիծն առաջիկա տարի կհանգեցնի պայմանների հավելյալ վատթարացման։ Կրոնական ազատության վաղեմի հիմնախնդիրների լուծման հարցում Թուրքիայի կառավարության կողմից որևէ լուրջ առաջընթացի բացակայությունը շարունակում է անհանգստության պատճառ դառնալ: Կրոնական կամ հավատքի ազատության վերաբերյալ շատ լուրջ սահմանափակումները շարունակվում են՝ սպառնալով երկրում փոքրամասնությունների կրոնական համայնքների շարունակական կենսունակությանն ու գոյատևմանը։ Բացի այդ, պետական կառույցների և իշխանամետ լրատվամիջոցների կողմից դիվականացման աճը և արատավոր արշավը նպաստել են կրոնական փոքրամասնությունների շրջանում աճող վախի մթնոլորտին: Թուրքական կառավարությունը շարունակում է միջամտել կրոնական համայնքների ներքին գործերին՝ թույլ չտալով Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքական ընտրությունները և պահպանելով իր պահանջը, որ հունական ուղղափառ մետրոպոլիտները ձեռք բերեն Թուրքիայի քաղաքացիություն՝ եկեղեցու Սուրբ Սինոդին մասնակցելու համար»:

Բացի այդ, USCIRF-ը հայտարարել է, որ «ԱՄՆ-ում հաստատված հոգևոր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները», որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կողմնակիցն էր նրա ավելի վաղ կարիերայի ընթացքում, «շարունակվում են տասնյակ հազարներով հեռացվել պետական ծառայությունից, կալանավորվել և ձերբակալվել՝ հուլիսի 20-ին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձին ենթադրյալ մասնակցության կամ ահաբեկչության մեջ ներգրավված լինելու համար: Թուրքական կառավարությունը Գյուլենի հետ կապված անձանց անխտիր կերպով դիտել է որպես ահաբեկչական կազմակերպության մի մաս։ Պետական պաշտոնյաները շարունակում են ներգրավված լինել հակասեմիտիզմի մեջ՝ սոցիալական մեդիա հարթակներում հայտարարությունների և մեկնաբանությունների տեսքով, իսկ իշխանամետ թերթերն ու լրատվամիջոցները քարոզում էին ատելություն թե քրիստոնյաների, թե հրեաների դեմ»։

Վերջին երեք տարիների ընթացքում, 2016 թ․ հուլիսին նախագահ Էրդողանին տապալելու ձախողված հեղաշրջման փորձից հետո, Թուրքիայի կառավարությունը 150 հազար պետական ծառայողների ազատեց աշխատանքից և տասնյակ հազարավոր մարդկանց ձերբակալեց՝ նրանց մեղադրելով հեղաշրջման դավադրության և ահաբեկչության մեջ ներգրավված լինելու համար: Բացի այդ, 68 լրագրողներ, ամենաշատը բոլոր երկրների մեջ, բանտարկվեցին, ավելի քան 150 լրատվամիջոցներ փակվեցին, իսկ անկախ լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվեցին կառավարության կողմից։

Բացի այդ, USCIRF-ը ներկայացրել է հետևյալ կրոնական խախտումները Թուրքիայում.

1) Հանրակրթական դպրոցների աշակերտները, ներառյալ ալևիները, ստիպված են անցնել «Կրոնական մշակույթ և բարոյական գիտելիքներ» իսլամական առարկան։ Հայերը, հույները և հրեաները ազատված են դրանից։ Աշակերտները և նրանց ծնողները ազատվելու համար պետք է երկարատև դժվարին գործընթաց անցնեն կամ իրենց պահանջները ներկայացնեն դատարան։

2) Թուրքական կառավարությունը միջամտում է ինչպես հունական, այնպես էլ հայկական համայնքների ներքին գործերին՝ հոգևորականների ձեռնադրումը սահմանափակելով Թուրքիայի քաղաքացիությամբ։ Քանի որ Թուրքիայի հայոց պատրիարքը 2010 թվականից անգործունակ էր, թուրքական կառավարությունը թույլ չէր տալիս, որ հայկական համայնքը ընտրի նոր պատրիարք:

3) «Ալևիները կազմում են Թուրքիայի ամենամեծ կրոնական փոքրամասնությունը [գնահատվում է 10-25 միլիոն]: Այնուամենայնիվ, կառավարությունը երկար ժամանակ ալևիներին դասակարգում էր որպես մահմեդական և հետևաբար չկարողանալով նրանց ճանաչել որպես սուննի մահմեդականներից տարբերվող կրոնական համայնք։ Չնայած 2015 թ. փետրվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը՝ կառավարությունը դեռևս քայլեր չի ձեռնարկել, որպեսզի ալևի ուսանողներն ազատվեն պարտադիր կրոնական դասերին մասնակցելուց, որոնք առաջին հերթին հիմնված են իսլամի սուննի հասկացության վրա», ասված է USCIRF-ի տարեկան զեկույցում ։

4) Իշխանամետ տպագիր և սոցիալական լրատվամիջոցներում տարածված է հակասեմիտիզմը։ Համաձայն Հրանտ Դինքի հիմնադրամի՝ 2018 թ. հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում 427 ատելության խոսք է գրանցվել հրեաների դեմ։ Թուրք քաղաքական գործիչները ևս հաճախակի հակասեմական մեկնաբանություններ են անում:

5) Բողոքական համայնքը շարունակում է ատելության խոսքի թիրախ լինել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է, որ Թուրքիան խախտել է Յոթերորդ օրվա ադվենտիստների հիմնադրամի իրավունքները։ Բացի այդ, «Եհովայի վկաներին մերժում են խղճի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը, նրանց սպառնում են հետապնդումներ, տուգանքներ և ազատազրկում», հայտնել է USCIRF-ը։

6) «Հայոց Պատրիարքարանը ձգտում է վերադարձնել Ստամբուլում գտնվող, նախկինում հայ երեխաների կրթության համար օգտագործված Սանասարյան Հանի անշարժ գույքը, որը կառավարությունը բռնագրավել էր 1935 թվականին։ Բոզջադա կղզու Հունական ուղղափառ հիմնադրամը դեռևս չի ստացել 11 անշարժ գույքի համար իրավունքը հաստատող փաստաթղթերը, չնայած 2014 թ․ սեպտեմբերին Հիմնադրամի խորհրդի ընդունած որոշման՝ գործերը փոխանցելու մասին։ Հալկիի հունական ուղղափառ աստվածաբանական դպրոցը, որը հայտնի նաև որպես Հալկիի ճեմարան, փակվել է և հնարավորություն չի ունեցել հոգևորականությանը ուսուցանել 1971 թ․ սկսած»՝ ըստ USCIRF-ի։

USCIRF- ը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ կրոնական ազատության բոլոր դրույթները պահպանելու և համապատասխան ուղղիչ միջոցներ ձեռնարկելու համար․․․ »։

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded