Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մայրն ընդմիշտ կորցրեց իր երեխային սոցցանցերում այս սխալի պատճառով. զգույշ եղեք

LIFE

Past.am

Համացանցը և երեխաները ոչ միշտ են լավ համադրություն: Շատ ծնողներ համացանցում հրապարակում են իրենց երեխաների լուսանկարները:

Բայց բացի հարազատներից և ծանոթներից՝ այդ լուսանկարները կարող են հանցագործներ տեսնել…

 

Սոցցանցերում երեխաների լոսանկարները հրապարակելու բոլոր վտանգների մասին կհայտնի EnterTrain-ը:

Հաճախ է լինում, որ քո երեխային հանդիսավոր միջոցառում է սպասվում, դու նրան պատրաստում ես և լուսանկարում: Լուսանկարը հրապարակում ես սոցցանցում: Այդ իրավիճակում առաջին տհաճ երևույթը համացանցում հսկայական թվով հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց առկայությունն է, որոնք երեխաների լուսանկարներն օգտագործում են իրենց էրոտիկ երևակայությունները ցուցադրելու համար: Նրանց գտնել և պատժել շատ դժվար է: Օր օրի համացանացում տարածում է գտնում թվային առևանգումը՝ սոցցանցերի էջերից երեխաների լուսանկարների գողություն և հետագայում դրանք որպես սեփական օգտագործում: Օրինակ՝ Instagram-ում որիշների երեխաների լուսանկարները գողացողները ստեղծում են առանձին պրոֆիլներ դերային խաղերի մասնակցելու համար: Նրանց գտնել կարելի է #babyrp, #adoptionrp և #orphanrp հեշթեգներով:

Եթե բացես այս հղումները, կգտնես հիրասքանչ ժպտերես երեխաների հարյուր հազարավոր լուսանկարներ հորինված նկարագրություններով, թե նրանք քանի տարեկան են, ովքեր են նրանց մայրը, հայրը, ինչպես և որտեղ են նրանք խաղում, ինչ են սիրում, ինչ՝ ոչ այնքան: Երբեմն հանցագործները ավելի հեռու են գնում: Նրանք պրոֆիլ են ստեղծում երեխայի անունից կամ նրա լուսանկարը դնում են տարբեր պորտալներում և մակագրում են սրտառուչ գրությամբ. «Ես դժբախտ որբ եմ: Երազում եմ ինձ համար սիրող ընտանիք գտնել»: Այդ ժամանակ երեխայի լուսանկարի տակ հայտնվում են պոտենցիոլ որդեգրողների մեկնաբանությունները՝ նույնպիսի խաղացողների:

Իսկ երբ գտնվում են խոշոր գումարի դիմաց երեխային իրական որդեգրել ցանկացողներ, նրանք սկսում են հետևել: Դա անել շատ հեշտ է, քանի որ հաճախ ծնողները նշում են վայրը, որտեղ արվել է լուսանկարը կամ ինչ միջոցառման է երեխան պատրաստվում գնալ: Իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ մի անգամ կարող է պատահել, որ երեխայիդ փնտրես այգում կամ դպրոցում, բայց չգտնես… Ինչպես խուսափել վտանգից

1. Աշխատիր երեխաների լուսանկարները չհրապարակել սոցցանցերում կամ դա նվազագույնի հասցրու: Հատկապես լուսանկարները, որոնցում երեխան մերկ է:

2. Սահմանափակիր օտար մարդկանց հասանելիությունը քո էջին և հատկապես լուսնակարներին: Դրանցով մտերիմներիդ հետ կիսվիր անձնական հաղորդագրություններում կամ մասնագիտացված պաշտպանված պորտալներում:

3. Եթե չես կարող հրաժարվել համացանցում երեխայի լոււսանկարները հրապարակելուց, գոնե դա խելամիտ արա: Լուսանկարի տակ երեխայի լրիվ անունը մի գրիր, մի նշիր այգին կամ դպրոցը, որտեղ նա հաճախում է կամ վայրերը, որտեղ նա հաճախ լինում է: Խուսափիր նրանից, ինչը կարող է մատնել երեխայի գտնվելու վայրը:

4. Լուսանկարների վրա թափանցիկ նիշեր դիր: Դրանք կարելի է ավելացնել ցանկացած ֆոտոխմբագրով կամ սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով:

5. Ընտանիքիդ անդամներին և ընկերներիդ խնդրիր հետևել այս կանոններին և քո երեխայի լուսանկարը չհրապարակել առանց քեզ հետ նախապես համաձայնեցնելու:

6. Մի հրապարակիր երեխայի լուսանկար, որը հետագայում նրան կարող է ամաչեցնել

entertrain.1in.am

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal