Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


10 հոգեկան հիվանդություններ, որոնք քողարկվում են բնավորության սովորական գծերի տակ

LIFE

Past.am

Հաճախ ենք մենք էքստրավագանտ քայլերն ու արարքները որպես մարդու բնավորություն բնութագրում։ Իսկ միգուցե դրա տակ ավելի շատ բան է թաքնված։ Ամերիկյան հոգեթերապևտներ Ահարոն Բեկն ու Արթուր Ֆրիմենը «Անհատի խանգարումների կոգնիտիվ հոգեբուժություն» գրքում բացահայտել են մարդկային խառնվածքի գաղտնիքները։

 

Հիմնվելով այս գիտնականների աշխատության վրա, այսօր ձեզ համար մարդու բնավորության 10 գծերի վերաբերյալ ուղեցույց է պատրաստել, որոնք կարող են խնդիրներ առաջացնել, եթե դրանք հսկողության տակ չպահենք։

1. Անբարեխղճություն

Այս կատեգորիային են պատկանում բոլոր այն մարդիկ, որոնք ձգտում են ավելի շատ հանգստանալ և ավելի քիչ աշխատել։ Օրինակ, եթե ընկերության աշխատակիցը տարվա ընթացքում մի քանի անգամ բացակայել է հիվանդության պատճառով, մի քանի անգամ արձակուրդ է վերցրել և անթիվ բացականեր ունի և դեռ այդքանից հետ էլ ամեն օր ուշանում է աշխատանքից, հոգեբանը նրա մոտ անհատի հակասոցիալական շեղում կախտորոշի։ Իհարկե, այդ ախտորոշման համար նաև այսպիսի ախտանիշներ պետք է լինեն. չհիմնավորված հաճախակի սուտասանություն, ուրիշի հաշվին ապրելու ձգտում, աշխատանքից հաճախակի ազատում՝ առանց հետագա պլանների, գումարի վատնում ոչ ըստ նշանակության։

Հակասոցիալականության դեմ պայքարել կօգնեն թայմ–մենեջմենթն ու պարգևատրումները։ Գրեք, թե ինչ նվեր եք ձեզ անելու այս կամ այն նվաճման համար (օրինակ՝ մի քանի օր ապրել ըստ կազմված պլանի) և առնվազն մեկ ամիս շարժվեք այդ գրաֆիկով, որպեսզի սովորություն ձևավորվի։

2. Ամաչկոտություն

Ամաչկոտությունը ժամանակի ընթացքում կարող է աճել լիակատար մեկուսացման և արտաքին աշխարհի հետ կապեր չունենալու մղման։ Հոգեկան խանգարման եզրին գտնվող մարդիկ դադարում են ուժեղ հոգեկան հույզեր ունենալ և փորձում են սահմանափակել իրենց շփումները և այդ պատճառով էլ հաճախ հեռակա աշխատանք են ընտրում, որը շփումներ չի ենթադրում։ Սա կարող է բերել անհատի շիզոիդային շեղման։ Հիվանդությունը կարելի է տարբեր ձևերով կանխել։ Ամենաազդեցիկ տարբերակը խմբային գործունեությունն է. նկարչության խմբակ, օտար լեզուների խմբային դասընթացներ, յոգայի, պիլատեսի պարապմունքների հաճախելը։

3. Պրոկրաստինացիա

Պրոկրաստինացիա (անգլ.՝ procrastination ուշացում, հետաձգում), հոգեբանության մեջ` անգամ կարևոր ու հրատապ գործերը հետաձգելու հակվածություն, որը հանգեցնում է կենսական խնդիրների ու ցավալի հոգեբանական ազդեցության: Այն մասին, որ պրոկրաստինացիան զարգացման նոր փուլ է մտնում, կարող են վկայել հետևյալ ախտանիշները. գրգռվածություն ի պատասխան ինչ–որ բան անելու խնդրանքի, աշխատանքի շատ դանդաղ տեմպ և վատ որակ, բարկություն, երբ խորհուրդ են տալիս ինչ–որ բանի վերաբերյալ։

Պրոֆիլակտիկան այնքանով է բարդ, որ մարդը սովորաբար կարծում է, որ ինքը ոչ մի բանում մեղավոր չէ։ Խորհուրդ է տրվում սոցիալական խաղ խաղալ, որտեղ ձեզ պետք է ուրիշների տեղում պատկերացնեք, որպեսզի հասկանաք նրանց զգացողությունները։

4. Իմպուլսիվություն և բռնկունություն

Մարդը, որը չի կարողանում վերահսկել իր բարկությունը կարող է անձի սահմանային խանգարում ստանալ։ Մոտեցող հիվանդության տիպիկ դրսևորումներից է կարծիքի կտրուկ և չհիմնավորված փոխակերպումը արմատապես հակառակ կարծիքով։ Օրինակ, այսօր դուք ասում եք որ ձվածեղը սարսափելի է ազդում ձեր ստամոքսի վրա, իսկ վաղը հաճույքով պատրաստում եք այն նախաճաշին։ Հիվանդությունը ախտորոշելու համար միայն իմպուլսիվությունը պատճառ չէ, դրա հետ մեկտեղ կան նաև այսպիսի ախտանիշներ. Ոչ մշտական ընկերական և սիրային կապեր, անմիտ ծախսեր, անզգույժ մեքենավարում, տրամադրության կտրուկ փոփոխություններ։

Խորհուրդ է տրվում բարկությունը կառավարելու հոգեբանական կուրսերի հաճախել և ինքնանույնականացման թրեյնինգների։

5. Ինքնախարազանում

Ինքնախարազանման հակում ունեցող մարդկանց հանգիստ կարելի է ջայլամներ անվանել. ցանկացած հարմար առիթի դեպքում նրանք գլուխը ավազի մեջ են թաքցնում՝ փորձելով թաքնվել խնդիրներից։ Հոգեբանության մեջ սա կոչվում է անհատի խուսափողական խանգարում։ Խորացման դեպքում հնարավոր են տագնապային գրոհներ, ընկճախտ և քնի խանգարում։ Պետք է անհանգստանալ, երբ կան հետևյալ ախտանշանները. ուժեղ վիրավորանք քննադատության դեպքում, նոր ծանոթություններից խուսափում, պոտենցիալ վտանգների չափազանցեցում, մարդկանց հետ շփվելիս վախ՝ ինչ–որ բան այնպես չասելու։ Այս դեպքում օգնում է կեղծ կանխատեսումների հերքումը։ Պետք է գրառել ենթադրությունները այս կամ այն գործողության շուրջ, օրինակ. «Եթե ուշ ժամի գնամ խանութ, ինձ կկողոպտեն»։ Իսկ հետո այդ գործողությունն ավարտին հասցնել և գրել արդյունքը։

6. Կասկածամտություն

Մենք բոլորս էլ ունենք կասկածամտություն և դա նորմալ է, բայց կան մարդիկ, ովքեր իրենց կասկածներով անցնում են բոլոր սահմանները։ Նման մարդիկ հնարավոր է տառապում են անհատի խելացնոր խանգարմամբ։ Այս խանգարումը ուղեկցվում է հետևյալ ախտանիշներով. չհիմնավորված անվստահություն զուգընկերոջ նկատմամբ, մարդկանց սովորական գործողությունների մեջ թաքնված իմաստի փնտրում, բոլորին, բացի ինքն իրենից մեղավոր համարելու միտում, հումորի զգացողության բացակայություն, կենցաղում չկարողանալ տեսնել ծիծաղելին։

Կասկածամտության դեմ պայքարելու հրաշալի մեթոդ է ծանոթների ցուցակ կազմելն ու ամեն անգամ նրանց անվան կողքին պլուս դնելը, երբ նրանք արդարացնում են սպասումները։

7. Ծառայության պատրաստակամություն

Մտերիմներից կախվածությունը բոլոր կաթնասունների և իհարկե մարդու հատկանիշներից է։ Ուրիշների վրա հույս դնելը լրիվ նորմալ է, իսկ չափազանց կապվածությունը բժշկության մեջ բնորոշվում է որպես անհատի կախյալ խանգարում։ Հոգեկան խանգարում է համարվում, երբ մարդը չի կարողանում ինքնուրույն որոշում կայացնել՝ առանց իր համար հեղինակավոր մարդու հավանության։ Բացի այդ, հիվանդությունը բնորոշվում է հետևյալ ախտանշաններով. համաձայնել շրջապատի հետ, նույնիսկ եթե նրանք սխալ են, դիսկոմֆորտի զգացողություն միայնության դեպքում և ամեն ինչ անելու մղում, միայն թե միայնակ չլինեն, նվաստացնող գործողությունների կատարում՝ հաճոյանալու համար։

Պայքարի լավագույն միջոցը ձեր կարողությունների ցանկը կազմելն է. օրինակ՝ «ես լավ եմ մեքենա վարում», «աշխատավայրում հրաշալի հաշվետվություն եմ պատրաստել» և այլն։ Ամեն անգամ երբ ցանկություն է առաջանում ինչ–որ մեկից հավանություն ստանալու, նայեք այս ցոցակին և դա ձեզ վստահություն կներշնչի։

8. Հուզականություն

Ավելորդ հուզականությունն ու զգայունությունը կարող են անհատի հիստերիկ խանգարման նշան լինել։ Իր նկատմամբ ուշադրություն գրավելու մղումը նորմալ է մարդու համար, քանի դեռ այն չի վերածվում զայրույթի բռնկումների և հիստերիայի։ Ախտանշաններն են գովեստի խոսքեր սպասելը հեղինակավոր մարդու կողմից, մի գործի վրա կենտրոնանալու անհնարինությունը, մակերեսային, իրար արագ փոխաինող հույզեր։ Հիստերիային ընդդիմանալու հրաշալի միջոցներից է թայմերով աշխատանքը։ Պետք է թայմերը դնել ասենք մեկ ժամի վրա և այդ ամբողջ ընթացքում միայն մեկ գործով զբաղվել։

9. Պերֆեկցիոնիզմ

Պերֆեկցիոնիզմը ուղիղ ճանապարհ է դեպի օբսեսիվ–կոմպուլսիվ խանգարումը, որը հոգեկան հիվանդություն է, երբ մարդիկ զգացողություն են ունենում, որ պետք է ինչ-որ բան անընդհատ ստուգել, ժամանակ-առ-ժամանակ կատարել որոշակի գործողություններ (այսպես կոչված «արարողակարգեր») կամ ունենում են անընդհատ կրկնվող մտքեր(«օբսեսիաներ») ։ Մարդիկ անկարող են որոշակի ժամանակով կառավարել թե՛ մտքերը, թե՛ գործողությունները։ Կրկնվող գործողությունների մեջ է մտնում ձեռքերի լվացումը, առարկաները հաշվելը և դռան փակ լինելը ստուգելը։ Պերֆեկցիոնիստները պետք է անհանգստանան, երբ զգում են, որ չեն ուզում իրենց վրա ժամանակ ծախսել՝ վախենալով անարդյունավետ դառնալ, անպետք իրերը դեն նետելու վախ՝ մտածելով, որ դրանք կարող են պետք գալ, սխալվելու նկատմամբ պաթոլոգիկ վախ, ուրիշների փոխարեն գործն անելու մղում՝ վախենալով, որ էլ ոչ ոք չի կարող այն լավ անել։ Հոգեբանները նրանց կենցաղային մեդիտացիա են խորհուրդ տալիս՝ մերսումից մինչև փակ աչքերով երաժշտություն լսել։

10. Բարձր ինքնագնահատական

Սա իհարկե ինքնախարազանումից ավելի լավ է, սակայն այստեղ էլ պետք է սահմաններ լինեն։ Հակառակ դեպքում դա կարող է անհատի նարցիստական խանգարման բերել։ Իսկ այդտեղից էլ արդեն անխուսափելի են դեպրեսիաները, անլիարժեքության զգացումը և այլ խնդիրներ, որոնք առաջանում են այն մարդկանց մոտ, որոնք իրենց Նապոլեոն են երևակայում։ Նարցիսի հիմնական խնդիրը ակնկալիքների և իրականության անհամապատասխանությունն է։ Այս շեղման դեմ պայքարի վարժություններից մեկը նշաձողը իջեցնելն է՝ ցանկություններից մինչև իրականում հասանելին։ Օրինակ շքեղ մեքենա գնելու փոխարեն կարելի է մոտակա խանութից գեղեցիկ կոշիկ գնել։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal