Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե դատարանը որոշեր Քոչարյանին պահել կալանքի տակ, հայտարարվելու էր, որ այն թավշյա՞ է»

INTERVIEW

Դատական համակարգում փոփոխություններ իրականացնելու ցանկությանը զուգահեռ պետք է հասկանալի լինեն նաև նպատակները: Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշում է այն ուղղությունները, այն նպատակները, որոնցով պետք է առաջնորդվել: Բայց մինչ դատաիրավական համակարգում փոփոխություններ իրականացնելու վճռականությանն ու նպատակներին հասնելը, Ե. Վարոսյանի հետ զրույցում անդրադարձանք դատարանների մուտքերը փակելու Ն. Փաշինյանի կոչին, դրան հետևած գործողություններին ու վարչապետի ելույթին, որտեղ նա ընդգծել էր այն քայլերը, որոնցով պետք է «դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացվեն»:

«Ես խնդրին կփորձեմ նայել ռացիոնալիզմի տեսանկյունից, քանի որ իրավական տարբեր գնահատականներ արդեն հնչել են: Նախ՝ ես չհասկացա, թե այդ ամենն ինչի համար արվեց, ինձ համար դա անհասկանալի մնաց: Հարց է նաև, թե ի՞նչ էր դա տալու: Ես այդպես էլ չհասկացա, թե դատարանի դռները փակելու կոչի ու դրան հետևող հայտարարության մեջ ի՞նչ կապ կար. եթե հայտարարելու ինչ-որ բան կար, այն կարելի էր հայտարարել առանց դատարանների դռները մի քանի ժամով փակելու: Ընդ որում՝ շատ վատ եմ գնահատում այն հանգամանքը, որ այդ ամենը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման հրապարակումից հետո. այդ որոշման և ակցիայի կապը շատ վատ բանի մասին է խոսում: Դա նշանակում է, որ իշխանությունը դժգոհ է կոնկրետ որոշումից ու փորձում է հակազդել: Նման քայլերն են, որ Քոչարյանի պաշտպանական թիմին իրենց պաշտպանությունն իրականացնելու անսպառ հնարավորություններ են տվել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ե. Վարոսյանը:

Ի թիվս այլ քայլերի՝ Ն. Փաշինյանը հայտարարեց դատավորներին vetting-ի (ստուգման գործընթաց) ենթարկելու մասին: Հարցին՝ կա՞ արդյոք այդ գործընթացն իրականացնելու գործիքակազմ, մեր զրուցակիցը նշեց. «Խնդիրը զտումն է: Այսինքն, զտենք՝ դնենք չափանիշներ, որոնց համապատասխանող դատավորները կմնան, չհամապատասխանողները՝ կգնան: Իհարկե, պարզ է, որ այսօր այդ գործիքակազմը չկա: Բնականաբար, դա նոր ձևավորվելիք կառույց պետք է լինի, պետք է նաև համապատասխան օրենսդրական, ինչու չէ, նաև սահմանադրական կարգավորումներ լինեն դրա համար»:

Շարունակելով՝ նա նշեց. «Իհարկե, vetting-ն իր մեջ ռացիոնալիզմի տարրեր պարունակում է: Ես համաձայն եմ վարչապետի այն պնդմանը, որ պետք է ստուգել ունեցվածքը, եթե կա կասկած, պետք է ստուգել նաև դատավոր դառնալու ուղին: Սա նորմալ է, կնպաստի, որ դատավորներն ավելի վճռական լինեն և ավելի համարձակ դառնան, որովհետև եթե մաքուր ես, խնդիր չունես, քեզ նաև չեն կարող ճնշել: Եվ այն սակավաթիվ դատավորները, որոնք միշտ վճռական են եղել, չեն ընկրկել իշխանությունների ու ճնշումների առաջ, այսօր էլ չեն ընկրկում: Իրենք այդ խնդրից զերծ են ու դրա համար էլ կարողանում են նաև հակադարձել: Ես ցանկանում եմ, որ դատարանը բաղկացած լինի հենց նման անձանցից:

Բայց արդյոք կա՞ այդ ցանկությունը, որովհետև հայտարարվածին զուգահեռ կոնկրետ մի քանի դատավորների ուղղությամբ սլաքներ են ուղղվում: Այն դատավորների, որոնք իշխանությանը ոչ հաճո որոշումներ են կայացրել: Լավ իշխանությունը դատական համակարգը պետք է խարսխի հենց այդպիսի անձանցից, որոնք պատրաստ են իրենց ոչ հաճելի, բայց օբյեկտիվ որոշումներ կայացրել: Եթե այդ vetting-ն արվում է նրա համար, որ դատական համակարգը բաղկացած լինի միայն հլու-հնազանդ կամակատարներից, մենք շատ ավելի վատ իրավիճակ ենք ունենալու, քան ունեցել ենք նախքան այս փոփոխությունները»:

Փաստաբանը շեշտեց, որ այն ամենը, ինչն այս պահին շրջապատում է այդ առաջարկը, նշված նպատակի առումով հույսեր չի ներշնչում: «Հույս չի ներշնչում նաև ընտրված օրը. այսինքն, եթե դատարանը որոշեր Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ, այն լա՞վն էր լինելու, հայտարարվելու էր, որ ամեն ինչ նորմա՞լ է, և դատարանը թավշյա՞ է: Մեկ որոշում հիմք ընդունելով՝ չի կարելի քայլեր ձեռնարկելու որոշում կայացնել: Այդ ամենն այնքան երկարատև ու նուրբ գործընթաց է: Մեկ տարվա մեջ արդեն պետք է մշակված լինեին՝ պետք չէր սպասել ինչ-որ որոշման»,-նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով առհասարակ դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված իրավիճակից ու բարեփոխումների գնալու ուղղություններից՝ նա ընդգծեց. «Իրավիճակը խնդրահարույց է: Դատաիրավական համակարգը պետության հիմնասյուներից մեկն է, մի հսկայական ոլորտ է, որը կարգավորելու, իդեալական տարբերակներ մշակելու համար տասը գիտնականն էլ է քիչ: Սա ժամանակատար գործընթաց է, և մեկ տարին պետք չէր վատնել ու չզբաղվել այդ ոլորտով: Օրինակ, վաղուց կարող էր կարգավորված լինել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, որը ոչ թե օրենք, այլ ժամանակավոր մի թուղթ է, որը տարիներով այդպես մնացել է: Անգամ այդ փոքր օրենքն այս մեկ տարվա մեջ ռեֆորմի չի ենթարկվել: Ո՛չ հայեցակարգ է կազմվել, ո՛չ օրենքի փոփոխության նախագիծ կա, ո՛չ էլ հասկանալի է՝ առհասարակ ցանկություն կա՞, թե՞ ոչ: Տեսեք՝ անգամ այդ մի հատվածը չկարգավորած, անգամ կարգավորելու փորձ չարած, խոսվում է vetting-ի, անցումային արդարադատության և այլնի մասին: Մինչդեռ այդ ամենին պետք էր փուլ առ փուլ գնալ՝ ժամանակին էր պետք սկսել: Տեսեք՝ մինչև այս պահը գիտենք երկու բառ՝ անցումային արդարադատություն: Բոլորս գիտենք, որ բազմաթիվ երկրներում այն կյանքի կոչելու տարբեր փորձեր են արվել կամ էլ կյանքի են կոչել: Բայց թե հիմա մեզ ի՞նչ է փորձ արվում ներկայացնել՝ չգիտենք: Ո՛չ որևէ երկրի օրինակ է մատնանշվում, ո՛չ էլ նախագիծ կա: Ու չկա հայեցակարգ, թե այս ամենի տակ ի՞նչ է թաքնված: Ուստիև անհնար է ասել՝ լավ բան է, թե՝ վատ, անհրաժե՞շտ է, թե՞ ոչ, վնասակար է, թե՞ օգտակար: Այդ ամենը զուտ խոսակցություններ են»:

Դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտություն, ըստ փաստաբանի, միշտ է եղել, բայց մնացել է խոսքերի մակարդակում. «Իմ տեսլականը հետևյալն է. դատական համակարգը պետք է ծայրից ծայր կազմված լինի այն դատավորներից, որոնք ոչնչից չեն վախենում, որոնք կախված են միմիայն օրենքից, նպատակը դա պետք է լինի. իշխանությունը պետք է պատրաստ լինի, որ այդ դատական համակարգը չի լինելու իր հլու կամակատարը, լինելու է նաև իր հսկողը, իր սխալները վեր հանողը, իր բոլոր գործողություններն օրենքի դաշտ բերողը: Սա է պետության զարգացման գրավականը: Այդ վճռականությունն այսօր կա՞, ինձ համար այն դեռ չի նշմարվում: Ես տեսնում եմ, որ անհաճո որոշում հանդիպելիս իշխանության կողմից ջղաձգումներ են լինում, ինչն անընդունելի է. եթե, ի դեմս դատական համակարգի, իշխանությունը ցանկանում է ունենալ դակող մարմին, ապա կարող ենք առհասարակ այդ համակարգը վերացնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal