Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երբ բացակայում են չափանիշներն ու ռացիոնալիզմը

ANALYSIS

Անդրադառնալով հայաստանյան վերջին զարգացումներին՝ փաստենք, որ դատական իշխանության թիրախավորումը ունի կոնկրետ նպատակ՝ ժողովրդի ուշադրությունը շեղել բուն խնդիրներից և ուղղել նոր «թշնամուն»՝ «նախկին կոռումպացված իշխանության մնացուկին, որտեղ անընդհատ դավադրություններ են ուրվագծվում»: Սակայն ակնհայտ է, որ նման ոլորտ թիրախավորելով՝ իշխանությունները հստակ ոչինչ կամ գրեթե ոչինչ փաստացի չեն առաջարկում. ասպարեզում մնում է դատարկ պոպուլիզմը:

Դատարանների շենքերը շրջափակելու փոխարեն մեկ տարի ժամանակ կար ոլորտում օրենսդրական փոփոխություններ անելու, գործող օրենսգրքերը փոխելու՝ ըստ նոր արժեքային համակարգի, ինչը չի արվել: Համատարած բոլոր դատավորներին անվանարկել ու համարել «անվստահելի», վիրահատական միջամտություն հայտարարել՝ վետտինգի կամ հրաժարականների պահանջով, քաոս է ստեղծելու: Նախօրեի իր «համահայկական ելույթով» վարչապետը գոնե մեկ չափանիշ չնշեց՝ ինչպե՞ս է որոշվելու՝ դատավորը անաչա՞ռ է, թե՞ աչառու: Դիցուք՝ վաղը հրաժարական տվեցին բոլոր 234 դատավորները, ու ի՞նչ է լինելու: ՔՊ անդամները վիճակահանությամբ նշանակվելու են դատավո՞ր, համաժողովրդական հանրաքվեն դատական համակարգի շուրջ ի՞նչ հարց է առաջադրելու՝ վստահություն հայտնել կոնկրետ դատավորների՞ն, թե՞ վարչապետի պոռթկումներին: Դատարանների շրջափակմանը մասնակցեց, ըստ տարբեր հաշվարկներիի, 1100-1500 քաղաքացի: Եթե սա համեմատեք վարչապետի կոչով փողոց դուրս եկողների նախկին թվերի հետ՝ բացահայտորեն ժողովուրդը հոգնել է պերմանենտ ու պրիմիտիվ «հեղափոխությունից» և ուզում է ապրել արժանապատիվ կյանքով, որ իրեն խոստացվել է մեկ տարի առաջ:

Իրականում ակնհայտ էր, որ դատարանների դեմ ընդվզման հիմքում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու կոնկրետ դատավորի որոշումն էր: Փաստացի Նիկոլ Փաշինյանի համար իր նախաձեռնած ակցիայի «նպատակն ու առանցքային սիմվոլն» ավելի կարևոր էր, քան ՀՀ վարկն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում: Միանշանակ է մի բան՝ Քոչարյանի պաշտպանական թիմն ու աջակիցները նման աջակցություն Նիկոլ Փաշինյանից չէին սպասում. հետագայում նրանք դարձյալ հայտարարելու են, որ երկրորդ նախագահի դեմ անձնական վրեժխնդրություն է իրականացվում, որն արտահայտվեց նաև դատարանների դեմ ճնշմամբ: Ըստ էության իրականացվեց ակցիա, որը ոչ միայն չնպաստեց դատական համակարգում փոփոխություններին, այլև ի ցույց դրեց աշխարհին, որ «հետհեղափոխական Հայաստանում» միշտ էլ եղել է վտանգը, որ երկիրն արագորեն կամ կայուն կերպով փոխելու կարողության պակաս ունեցող Փաշինյանը կկառչի իրեն իշխանության բերած պոպուլիզմից: 

Արդյունքում կոշտ հայտարարություն է արել նաև ԵԽԽՎ-ն: ԵԽԽՎ-ի ՀՀ մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Յուլ յա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը, մեկնաբանելով Փաշինյանի՝ մայիսին 19-ին իր աջակիցներին ուղղված կոչը, նշել են, որ իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում ընկալվել: Այստեղ ակնհայտ է, որ թեման իր լրջությամբ հանրային հարթակում լուրջ դիսկուրսի առարկա է դարձել, ինչի արդյունքում էլ նման կոշտ ձևակերպումներով համեմված հայտարարություն է տարածվել: Հայտարարությունը բավականին կոնկրետ էր և տեղին, սա նաև կարևոր է ԵԽԽՎ-ի համար, որպեսզի հետագայում իրենց հանդեպ փաստացի մեղադրանքներ չհնչեն. ԵԽԽՎ-ում հասկացել են, որ այս կազմակերպված «բողոքի ակցիան» ու Փաշինյանի կոչը ամբողջությամբ պայմանավորված է եղել կոնկրետ դատական որոշման հետ: Չի բացառվում, որ առաջիկայում նման այլ հայտարարություններ ևս հնչեն, ինչը ամենևին ցանկալի չէ:

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal