Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանում կատարվածը դեռևս քաղաքական ճգնաժամ չէ

INTERNATIONAL NEWS

rbc.ru-ն «Հայաստանյան հեղափոխությունը հասավ դատական կորպուսին. ինչո՞ւ Փաշինյանը որոշեց փոխել համակարգը դատարանները արգելափակելու մեթոդով» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատվելուց անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց շրջափակել դատարանները, ապա հայտարարեց դատական բարեփոխումների սկիզբը: Դատարանների արգելափակումը երկար չտևեց, արդեն օրվա կեսերին Փաշինյանը կոչ արեց դադարեցնել դա, քանի որ «բողոքի գործողությունը հասել է իր նպատակին», և դատական համակարգի բարեփոխումները սկսվել են: Ըստ նրա, դատական համակարգում պետք է իրականացվի «վիրաբուժական միջամտություն», քանի որ դատարանները հասարակության կողմից վստահություն չեն վայելում, իսկ դա սպառնում է երկրի անվտանգությանը և կայունությանը: Փաշինյանը իշխանության է եկել համաժողովրդական բողոքի գործողությունների արդյունքում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելով՝ ամրապնդել է իր իշխանությունը: Այնուամենայնիվ, չնայած փոխվել են երկրի գործադիր և օրենսդիր իշխանությունները, դատական իշխանությունը հինն է մնացել: Ըստ Փաշինյանի, սկզբից ինքը որոշել էր չխառնվել դատական համակարգի գործերին և չէր խառնվում, բայց մյուս կողմից երաշխավորված չէր, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային անօրինական ազդեցության նախկին կոռումպացված պաշտոնյաների կողմից: Մարտի 1-ի գործում, որով անցնում է Քոչարյանը, ըստ Փաշինյանի, կասկածներ են առաջացել արդար հետաքննության հարցերով, քանի որ այն ժամանակ թույլ տրված բացթողումները «իրականացվել են գործող դատական համակարգի օգնությամբ»: Նշենք , որ Փաշինյանի այս գործողությունները տագնապեցրել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, երկուսն էլ կոչ են արել պահպանել հանգստություն և զերծ մնալ բռնարարքներից:

Իսկ ի՞նչ բարեփոխումներ է առաջարկում Փաշինյանը: Ինչպես ինքն է պարզաբանել, Հայաստանի բոլոր գործող դատավորները պետք է ենթարկվեն «վետտինգի»` մանրակրկիտ ստուգման: Անհրաժեշտ է բացահայտել դատավորների քաղաքական և անձնական կապերը, ունեցվածքը և անձնական շփումները, որպեսզի հասարակությունը կարողանա վստահ լինել նրանց անաչառության և համակարգի թափանցիկության մեջ: Բացի դա, այն դատավորները, որոնց որոշումներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արձանագրել է քաղաքացիների իրավունքների խախտումներ, կկորցնեն իրենց պաշտոնը: Փաշինյանը նաև նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը: Վարչապետը շեշտել է, որ պատրաստ է ընդունել բարեփոխումների իրականացման համար Սահմանադրության անհրաժեշտ փոփոխությունները: Հայաստանի Սահմանադրությունը արգելում է ցանկացած միջամտություն արդարադատության իրականացմանը, և դատավորները չեն կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելու ժամանակ արտահայտած իրենց կարծիքի համար, եթե առկա չեն հանցագործության կամ կարգապահական խախտման դեպքեր: Բարեփոխումների իրականացման համար Փաշինյանը մտադիր է ներգրավել միջազգային մասնագետներ, ներառյալ ՄԱԿ-ը եւ Եվրախորհուրդը: Նույն օրը ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել անկախ դատական համակարգի ձևավորմանը: Ըստ դեսպանատան հայտարարության, Հայաստանի ժողովուրդը հստակ հայտարարել է, որ աջակցում է այդ փոփոխություններին, և իրենք հորդորում են կառավարությանը հետևողական լինել Սահմանադրությանը համապատասխան դատական բարեփոխումների իրականացման հարցում:

Իսկ ՞ինչ է կանգնած Փաշինյանի առաջարկությունների հետևում: Վարչապետի ներկայացուցիչը կարծում է, որ Փաշինյանի՝ դատական բարեփոխման առաջարկած տարբերակն արդարացված է: РБК-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, բացատրելով Հայաստանի վարչապետի՝ այլ երկրների կառավարությունների ղեկավարների տեսակետից անսովոր կոչը՝ ճնշում գործադրել իշխանության թևերից մեկի վրա, ասել է, որ դատական համակարգը մնացել էր նախկին ռեժիմի հայելային արտացոլումը, քանի որ գրեթե բոլոր դատավորները նշանակվել են նախկին իշխանության ժամանակ, և դատարանները շարունակում են մնալ նախկին կառավարության պատճենը կոռուպցիայի տեսանկյունից և հասարակության կողմից վստահության բացակայության պատճառով: Իսկ ըստ Երևանում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ դինամիկ, քանի որ երկրում մեկ տարի առաջ սկսված իշխանության փոխանցումը ամբողջությամբ դեռ չի ավարտվել, սկզբում նոր էլիտան տիրացավ գործադիր իշխանությանը, իսկ հետո օրենսդիր իշխանությանը, և շատ տրամաբանական է, որ հետագայում կգա դատական համակարգի ժամանակը, որի կազմը շատ դժվար է փոխել օրինական ճանապարհով: Ըստ Միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևի, Հայաստանում կատարվածը դեռևս քաղաքական ճգնաժամ չէ, քանի որ ուշադրության է արժանի այն, որ վարչապետը չի գնացել իրավիճակը էլ ավելի խորացնելու ճանապարհով, իսկ դատական համայնքը ոչ մի կերպ դիրքորոշում ցույց չի տվել: Սիլաևը նշել է նաև, որ Փաշինյանը չի փորձել բորբոքել բողոքի գործողությունները, քանի որ դատարանների աշխատանքը արգելափակելով՝ կստացվի, որ խոչընդոտվել է պետության կարևորագույն ճյուղերից մեկի աշխատանքը, իսկ դա երկրի ապակայունացում է, բացի այդ, վարչապետը չի կարող անվերջ դիմել մարդկանց և փողոց դուրս բերել, քանի որ, ամենայն հավանականությամբ, այդ մոբիլիզացիայի աստիճանը աստիճանաբար կնվազի:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal