Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շատ ուրախ եմ, որ ինքն այդքան վառված է․ Հայկ Ալումյան

POLITICS

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, նկատի ունենալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանին, հայտարարեց, թե ինչպե՞ս կարող է մեկ փաստաբանը պաշտպանել երկու մարդկանց, ովքեր միմյանց դեմ ցուցմունք են տալիս: Նա նաև նշել է, որ Հայկ Ալումյանն այն մարդն է, ով հրազենով իր վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում: 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը, մեկնաբանելով իմքայլական պատգամավորի հայտարարությունները դրանք որակեց որպես վառված մարդու խոսակցություններ․ «Ես պաշտպանել և պաշտպանում եմ պարոն Շիրխանյանին և պարոն Քոչարյանին, իրենց գործերը, որոնց պաշտպանությունն իրականացնում եմ՝ որևէ կերպ մեկը մյուսին չեն առնչվում։ Այն, որ նրանք մեկը մյուսի վերաբերյալ բացասական կարծիք է արտահայտել՝ ոչ մի կերպ չի խոչընդոտում ինձ՝ իրականացնել նրանց պաշտպանությունը, չի առաջացնում շահերի բախում կոնկրետ այդ գործերով։ Բացի այդ, իրենք երկուսն էլ  գիտեն, որ ես երկուսի պաշտպանությամբ էլ զբաղվում եմ, եթե իրենց շահերի բախման հետ կապված խնդիր լիներ, ապա առաջինն իրենք կիմանային։ Այնպես որ՝ պետք չէ նրանց մասին ավելի շատ մտահոգված թվալ, քան իրենք են»,- ասաց փաստաբանը՝ խորհուրդ տալով Հայկ Սարգսյանին՝ իր մտահոգություններն ու կրքերը պահել այլ ավելի պատեհ առիթի համար։ 

Պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել էր նաև, թե Հայկ Ալումյանը միայն մեկ ճիշտ բան կարող է անել` փոխել իր անունը․ «Հայկ Ալումյանը պիտի իր անունը փոխի, որովհետև այդ անունը կրելը պատիվ չի բերում «Հայկ» անունը կրող մյուս քաղաքացիներին»,- ասել էր պատգամավորը:

«Հիմար դիտարկում է։ Ոնց հասկանում եմ՝ ինքը մյուս բոլոր Հայկերի հավաքական կարծիքն է ուզում ներկայացնել, բայց ինքն այդ լիազորությունները չունի։ Երկրորդ՝ կիրթ մարդը խորհուրդներ է տալիս այն ժամանակ, երբ իրենից խորհուրդ են հարցնում: Այս դեպքում՝ ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է ինքը կարծում՝ պատճառ կա, որ ինձ խորհուրդ տա։ Իր հարցազրույցը վառված մարդու խոսք է, ես շատ ուրախ եմ, որ ինքը այդքան վառված է»,- նկատեց փաստաբան Հայկ Ալումյանը։

Դիտարկմանը, թե վերջին օրերին կարծեք թե արշավ է սկսվել իր դեմ, արխիվից հանում են ֆեյսբուքյան էջի նախկին գրառումները, որտեղ դրական էր արտահայտվել ներկայիս իշխանության մասին՝ դժգոհելով նախորդներից, Ալումյանը պատասխանեց․ «Վերջին 5 տարիների իմ գրառումներում դատաիրավական ոլորտի վերաբերյալ ոչ ոք ինձանից շատ չի քննադատել նախկին իշխանության մոտեցումները։ Նախորդ իշխանությունների ժամանակ ոչ միայն սուր քննադատել եմ դատաիրավական համակարգի վիճակը, այլև Եվրոդատարան բազմաթիվ գանգատներ եմ ներկայացրել ու շահել։ Երբ այս մարդիկ գալիս էին իշխանության, հայտարարում էին, որ դատաիրավական համակարգը պետք է ազատվի ճնշումներից, կոռուպցիայից և այլն, մի բան, որին ես կողմ էի և աջակցում էի գաղափարապես, որի մասին գրել եմ և չեմ հանել դրանք։ Իրենք պետք է վատ զգան, որ ինձ նման աջակից ունենալով՝ կարողացել են այն աստիճանի չկատարել իրենց իսկ ասածը և անել հակառակը, որ ես՝ այն ժամանակ լինելով իրենց գաղափարակիցը, հիմա իրենց քննադատն եմ հանդիսանում։ Ավելի լավ  է իրենք մեյդան չհանեյին, որովհետև դրանից մի պարզ բան է երևում, թե ես և շատերը ժամանակին ոնց ենք ոգևորված եղել և հիմա հիասթափվել իրենց խոստումնազանցությունից»,- ասաց փաստաբանը։

Օրերս Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում վեթինգ իրականացնելու մասին, որանո՞վ է դա հնարավոր՝ հարցին ի պատասխան Ալումյանն ասաց, թե բոլորը միայն քննարկում են՝ առանց իմանալու՝ ինչ է վեթինգը․ «Բոլորը բուռն քննարկում են վեթինգը, մի մասն ասում է պետք է վեթինգը, մյուս մասը՝ չի կարելի վեթինգ, մեկ ուրիշը, թե կործանվում ենք առանց վեթինգի։ Սակայն այդ մարդկանցից ոչ ոք չգիտի, թե ինչ է վեթինգը, այդ թվում՝ վեթինգի մասին հայտարարողը, համոզված եմ»,- նշեց Հայկ Ալումյանը։

Սոնա Հարությունյան

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer